Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչություն
Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչություն, տարբեր մարդկանց ռասաների, մշակույթների կրոնների բազմազան ներդաշնակություն, որոնք խոսում են տարբեր լեզուներով և ունեն տարբեր սոցիալական կարգավիճակ։ ՀԱՀ-ը Աֆրիկայի այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ բնակչության զգալի մասը (մոտ 9,6 %) կազմում են էթնիկ սպիտակ եվրոպացիները (աֆրիկաներներ և անգլո-աֆրիկացիներ), որոնք երկրի տարածքում հիմնականում կենտրոնացված են խոշորագույն քաղաքներում, Յոհանեսբուրգում, Քեյփթաունում, Դուրբանում, Պրետորիայում և Պորտ Էլիզաբեթում։
Ազգային կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԱՀ բնակչությունն ըստ ռասայական և ազգային հատկանիշների ավանդաբար դասակարգվում են հետևյալ խմբերի՝
- սպիտակամորթներ
- Սևամորթներ
- Գունամորթներ
- Ասիացիներ
ՀԱՀ-ում սպիտակամորթների տեսակարար կշիռը շուրջ 22 %, իր բարձրակետին է հասել 1940 թվականին, որից հետո այն շարունակաբար նվազել է սևամորթների բարձր աճի տեմպերի շնորհիվ։ Ներկայումս սպիտակամորթների թիվը հասնում է 5 միլիոնի, որոնց 60 %-ը կազմում են աֆրիկաներները, աֆրիկաանս մայրենի լեզվով (հոլանդացիների, գերմանացիների, ֆրանսիացիների և այլ եվրոպացիների սերունդներ), շուրջ 39 %-ը կազմում են անգլո-աֆրիկացիները և շուրջ 1 %-ը այլ եվրոպացիները։ Սպիտակամորթների բաժինը ներկայումս կազմում է շուրջ 10 % (1990 թվականին, 13 %)։ Այնուամենայնիվ, եվրոպացիների բաժինը երկրում մնում է ամենաբարձրն աֆրիկյան մայրցամաքում։
2001 թվականի մարդահամարի տվյալներով սևամորթների տեսակարար կշիռը կազմում է շուրջ 79,0 %, այդ թվում`
- 38,5 % — զուլուսներ
- 27,5 % — սոտո
- 11,6 % — կոսա
- 6,6 % — շանգաան, տսոնգա
- 6,6 % — տսվանա
Բացի այդ ՀԱՀ-ում բնակվում են գունավորներ (բնակչության 8,9 % 2001 թվականի մարդահամարով), որոնք հիմնականում խոսում են աֆրիկանս լեզվով և կենտրոնացված են երկրի հարավ արևմտյան մասում։ Հարավարևելյան առափնյա մասերում բնակվում են ծագումով ասիացիներ (հիմնականում Հնդկաստանից), որոնք կազմում են երկրի բնակչության շուրջ 2 %-ը։ Քեյպթաունում բնակվում են քեյփական մալայացի մուսուլմանները (0,2 միլիոն կամ քաղաքի բնակչության 6 %-ը)՝ երկրի միակ խոշորագույն մուսուլմանական համայնքը։
ՀԱՀ բնակչության աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության աճի տեմպը կազմում է տարեկան 1,2 %, ծնելիությունը 2,31 (2016)։ 2012 թվականին գրանցվել է բնակչության բնական անկում։ ՀԱՀ-ում ծնելիությունը շատ ցածր է, մահացության մակարդակը բարձր է, Աֆրիկայում առաջինը բնորոշ է Թունիսին, երկրորդը՝ Զամբիային։ Երկրում ներողամտություն են ցուցաբերում բռնաբարության նկատմամբ, որի հետևանքով էլ բնակչության շրջանում բարձր է ՁԻԱՀ-ով և այլ հիվանդություններով վարակվածության աստիճանը։
- 1 թ. — 100 հազար մարդ
- 1500 թ.՝ 800 հազար մարդ
- 1900 թ.՝ 7,22 միլիոն մարդ
- 1976 թ.՝ 26,1 միլիոն մարդ
- 1996 թ.՝ 40,583 միլիոն մարդ
- 2001 թ.՝ 44,82 միլիոն մարդ
- 2013 թ.՝ 52,982 միլիոն մարդ
- 2100 թ. (կանխատեսում)՝ 56,8 միլիոն մարդ
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության չորս-հինգերորդը (շուրջ 41,6 միլիոն մարդ) կազմում են բանտու լեզվով խոսող ժողովուրդները, որոնցից կարևորներն են զուլուները, կոսաները և սվատիները։ Կան նաև բուշմեններ և հոտենտոտներ։ Եվրոպական լեզուների մեջ ամենատարածվածը աֆրիկաանսն է (մոտ է հոլանդերենին), որը երկրի բնակչության 5-ից մինչև 65 %-ը համարում է մայրենի (տարբեր գնահատականներով) և անգլերենը (շուրջ 5-15 %), որը երկրում կատարում է լինգվա ֆրանկայի դեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
1 | 100 000 | — |
1000 | 300 000 | +0.11% |
1500 | 600 000 | +0.14% |
1600 | 700 000 | +0.15% |
1700 | 1 000 000 | +0.36% |
1820 | 1 550 000 | +0.37% |
1870 | 2 547 000 | +1.00% |
1904 | 5 175 463 | +2.11% |
1911 | 5 972 757 | +2.07% |
1913 | 6 153 000 | +1.50% |
1921 | 6 927 403 | +1.49% |
1936 | 9 587 863 | +2.19% |
1946 | 11 415 925 | +1.76% |
1950 | 13 683 162 | +4.63% |
1955 | 15 384 557 | +2.37% |
1960 | 17 396 367 | +2.49% |
1970 | 22 502 502 | +2.61% |
1980 | 29 077 143 | +2.60% |
1990 | 36 793 490 | +2.38% |
1995 | 41 426 810 | +2.40% |
2001 | 44 819 777 | +1.32% |
2007 | 48 502 063 | +1.32% |
2011 | 51 770 560 | +1.64% |
2016 | 55 653 654 | +1.46% |
Note: Բնակչության հաշվարկները (1-1870) կազմված են քանակական մակրոտնտեսական պատմական հաշվարկներից։ 1 (est.), 1000 (est.), 1500 (est.), 1600 (est.), 1700 (est.), 1820 (est.), 1870 (est.), 1913[1], 1904[2] 1904-1946[3][4][5], 1950-2010[6], 2001, 2011, 2015[7] |
ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումներ. 2010-2050
[խմբագրել | խմբագրել կոդը]Population projections | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
2015 | 54 957 000 | — |
2020 | 57 296 000 | +4.3% |
2025 | 59 702 000 | +4.2% |
2030 | 61 836 000 | +3.6% |
2035 | 63 670 000 | +3.0% |
2040 | 65 413 000 | +2.7% |
2045 | 67 075 000 | +2.5% |
2050 | 68 642 000 | +2.3% |
Աղբյուր՝ United Nations Secretariat[8] |
Տարիքային և բնակչության գնահատում. 1950-2015
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ՄԱԿ-ի քարտուղարության Համաշխարհային բնակչության հեռանկարների 2010 թ. վերանայման` Հարավային Աֆրիկայի ընդհանուր բնակչությունը 2010 թվականին կազմել է 50133000 մարդ, 1950 թվականի համեմատ՝ ընդամենը 13683000-ի։ 2010 թվականին մարդկանց 30,1%-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են, 65,2-% 15-64 տարեկան, 4,6%-ը` 65 կամ ավելի բարձր[9]։ Բնակչության հաշվարկները մոտավորապես կլորացված են:
Տարի | Ընդհանուր բնակչություն | Մինչև 15 տարեկան | 15-64 տարեկան | առնվազն 65 տարեկան |
---|---|---|---|---|
1950 | 13,683,000 | 38.6 | 57.8 | 3.6 |
1955 | 15,385,000 | 39.9 | 56.4 | 3.8 |
1960 | 17,396,000 | 40.9 | 55.2 | 3.9 |
1965 | 19,814,000 | 41.9 | 54.2 | 3.9 |
1970 | 22,502,000 | 42.1 | 54.5 | 3.4 |
1975 | 25,699,000 | 41.9 | 54.9 | 3.2 |
1980 | 29,077,000 | 41.5 | 55.3 | 3.1 |
1985 | 32,983,000 | 40.5 | 56.4 | 3.1 |
1990 | 36,794,000 | 38.9 | 57.9 | 3.2 |
1995 | 41,402,000 | 36.0 | 60.6 | 3.4 |
2000 | 44,760,000 | 33.7 | 62.6 | 3.7 |
2005 | 47,793,000 | 31.7 | 64.2 | 4.1 |
2010 | 50,133,000 | 30.1 | 65.2 | 4.6 |
2015 | 54,490,000 | 29.2 | 63.0 | 7.7 |
Պատմական մարդահամար
[խմբագրել | խմբագրել կոդը]1904 մարդահամար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավաֆրիկյան պետության բնակչության ցուցանիշները 1904 թվականի մարդահամարի տվյալներով։ Աղբյուր[2]՝
Colony | Քեյփ գաղութ | Նատալ գաղութ | Տրանսվաալ գաղութ | Օրանժ գետի գաղութ | Total | Percent |
---|---|---|---|---|---|---|
Սևամորթ | 1,424,787 | 904,041 | 937,127 | 225,101 | 3,491,056 | 67.5% |
Սպիտակամորթ | 579,741 | 97,109 | 297,277 | 142,690 | 1,116,805 | 21.6% |
Գունամորթ | 395,034 | 6,686 | 24,226 | 19,282 | 445,228 | 8.6% |
Հնդիկ հարավաֆրիկացիներ | 10,242 | 100,918 | 11,321 | 253 | 122,734 | 2.4% |
Total | 2,409,804 | 1,108,754 | 1,269,951 | 387,315 | 5,175,463 | 100.0% |
% of S. Africa | 46.6% | 21.4% | 24.5% | 7.5% | 100% |
1960 մարդահամար
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուր՝ Statesman's Year-Book 1967–1968;[10] Europa Year Book 1969[11]
Province | Կապի նահանգ | Նատալ | Տրանսվաալ | Օրանժ անկախ պետական նահանգ | Total | Percent |
---|---|---|---|---|---|---|
Սևամորթ աֆրիկացիներ | 3,011,080 | 2,199,920 | 4,633,378 | 1,083,886 | 10,928,264 | 68.3% |
Սպիտակամորթ | 1,003,207 | 340,235 | 1,468,305 | 276,745 | 3,088,492 | 19.3% |
Գունամորթ | 1,330,089 | 45,253 | 108,007 | 25,909 | 1,509,258 | 9.4% |
Հնդիկ | 18,477 | 394,854 | 63,787 | 7 | 477,125 | 3.0% |
Ընդհանուր | 5,362,853 | 2,980,262 | 6,273,477 | 1,386,547 | 16,003,139 | 100.0% |
% of S. Africa | 33.5% | 18.6% | 39.2% | 8.7% | 100.0% |
Ծնելիության մակարդակը (ժողովրդագրական առողջության հարցում)
[խմբագրել | խմբագրել կոդը]Fertility rate (TFR) (Wanted Fertility Rate) and CBR (Crude Birth Rate)[12]
Տարի | CBR (Ընդհանուր) | TFR (Ընդհանուր) | CBR (Քաղաքային) | TFR (Քաղաքային) | CBR (Գյուղական) | TFR (Գյուղական) |
---|---|---|---|---|---|---|
1998 | 21,90 | 2,90 (2,3) | 19,2 | 2,25 (1,8) | 25,4 | 3,92 (2,9) |
2003 | 17,5 | 2,1 (1,6) | 18,4 | 2,1 (1,6) | 16,1 | 2,2 (1,6) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Angus Maddison (2010). «Statistics on World Population, GDP and Per Capita GDP, 1-2008 AD». University of Groningen. Արխիվացված է օրիգինալից 2021-01-30-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ 2,0 2,1 Smuts I: The Sanguine Years 1870–1919, W.K. Hancock, Cambridge University Press, 1962, pg 219
- ↑ The Statesman's Year-Book 1977–1978 (ed. John Paxton), St. Martin's Press, New York (& Macmillan, London), 1977, page 1296
- ↑ «City of Cape Town / Isixeko Sasekapa, Stad Kaapstad: Metropolitan Municipality & Main Places – Statistics & Maps on City Population». Citypopulation.de. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «South Africa: Provinces and Major Urban Areas - Population Statistics in Maps and Charts». Citypopulation.de. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Population Division of the Department of Economic and Social Affairs of the United Nations Secretariat (2015). «Total Population - Both Sexes (XLS, 3.74 MB) - 2015 revision». United Nations. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Mid-year population estimates» (PDF). Statistics South Africa. 2015 թ․ հուլիսի 23. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ «World Population Prospects: The 2012 Revision». UN. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Population Division of the Department of Economic and Social Affairs of the United Nations Secretariat, World Population Prospects: The 2010 Revision Արխիվացված 6 Մայիս 2011 Wayback Machine
- ↑ The Statesman's Year-Book, 1967–1968 (104th annual edition), edited by S.H. Steinberg, Macmillan, London; St. Martin's Press, New York, 1967, pages 1405–1424
- ↑ The Europa Year Book 1969, Volume II: Africa, The Americas, Asia, Australasia, Europa Publications, London, 1969, page 1286
- ↑ «The DHS Program - Quality information to plan, monitor and improve population, health, and nutrition programs». Dhsprogram.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.