Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Հոտենտոտներ (ինքնանվանումը՝ կոյկոին, նշանակում է իսկական մարդիկ), ժողովուրդ Աֆրիկայում։
Բնակվում են Նամիբիայի կենտրոնական և հարավային շրջաններում (մոտ 40 հազար, 1967) և ՀԱՀ-ում (մոտ հզ)։ Խոսում են հոտենտոտական լեզուներով, շատերը գիտեն նաև աֆրիկաանսը։ Հոտենտոտները հիմնականում բողոքականներ են։ Աֆրիկայի հնագույն բնակիչներ հոտենտոտներին, ինչպես նաև բուշմեններին, բանաու ժողովուրդները մղել են Աֆրիկայի հարավարևմտյան կիսաանապատային շրջանները, իսկ եվրոպական գաղութարարները (17-20-րդ դարերում) զգալիորեն ոչնչացրել են նրանց։ Այժմ հոտենտոտների մի մասն ապրում է ռեզերվացիաներում, զբաղվում անասնապահությամբ ու հողագործությամբ, մեծ մասն աշխատում է եվրոպացիների ֆերմաներում և քաղաքներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 584)։