Jump to content

Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն
ՀԶԿ կենտրոնական գրասենյակը Մադրիդում
Изображение логотипа
ՏեսակՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն
Երկիր Իսպանիա
Հիմնադրվածնոյեմբերի 1, 1975
Գլխադասային գրասենյակՄադրիդ, Իսպանիա
Պարգևներ
Կայքunwto.org(անգլ.), unwto.org/es(իսպ.), unwto.org/fr(ֆր.), unwto.org/ru(ռուս.), unwto.org/ar(արաբ.) և unwto.org/zh-hans(չին.)

Միավորված ազգերի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն, Միավորված ազգերի կազմակերպության գործակալություն, որը պատասխանատու է կայուն և ամենուրեք հասանելի զբոսաշրջության համար։ Այն զբոսաշրջության ոլորտում առաջատար միջազգային կազմակերպություն է, որը օժանդակում է զբոսաշրջությանը որպես տնտեսական աճ, զարգացում և շրջակա միջավայրի կայունությունն ապահովող գործոն, և ամբողջ աշխարհում աջակցում է առաջընթաց գիտության և զբոսաշրջային գործունեությանը։ Այն աջակցում է զբոսաշրջության բարոյագիտության համաշխարհային օրենսգրքի (Global Code of Ethics for Tourism)[1] ստեղծմանը, որպեսզի մեծացնի զբոսաշրջության ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ՝ միաժամանակ նվազեցնելով դրա բացասական ազդեցությունը։ ՀԶԿ-ն մտադիր է զբոսաշրջությունն առաջ տանել որպես Միավորված ազգերի հազարամյակի զարգացման նպատակին հասնելու գործոն, որը կնվազեցնի աղքատության մակարդակը և կնպաստի կայուն զարգացմանը։ ՀԶԿ-ն օժանդակում է մրցունակ և կայուն զբոսաշրջության գործունեությանը, նպաստում է զբոսաշրջային կրթության և գործնական ուսուցմանը, և աշխատում է դարձնել զբոսաշրջությունը զարգացման կարևոր գործոն՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելով աշխարհի շուրջ 100 երկրներում։ ՀԶԿ-ին այժմ անդամակցում են 157 երկրներ, 6 տարածաշրջան և մասնաճյուղերի շուրջ 500 անդամներ, որոնք ներկայացնում են մասնավոր բաժինը, կրթական հաստատությունները, զբոսաշրջային միությունները և տեղական զբոսաշրջային իշխանությունները։ ՀԶԿ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Մադրիդում[2]։

Կազմակերպության նպատակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԶԿ-ի նպատակն է՝ օժանդակել և զարգացնել կայուն զբոսաշրջությունը՝ նպաստելու համար տնտեսական զարգացմանը, միջազգային ըմբռնողությանը, խաղաղությանը, բարգավաճությանը, մարդկային իրավունքների հանդեպ ընդհանուր հարգանքին՝ անկախ ծագումից, կրոնից և սեռից։ Հետապնդելով այս նպատակները՝ ՀԶԿ-ն յուրահատուկ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության ոլորտում զարգացող երկրների հետաքրքրություններին[3]։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԶԿ-ն հիմնադրվել է 1920 թվականին, երբ Հաագայում ձևավորվեց Պաշտոնական զբոսաշրջային փոխադրամիջոցների միության միջազգային համագումարը (International Congress of Official Tourist Traffic Associations (ICOTT)): Զբոսաշրջության հետազոտությունների տարեգրքի հատորներց որոշ հոդվածներ[4] պնդում են, որ ՀԶԿ-ն առաջացել է Պաշտոնական զբոսաշրջային հրապարակայնության կազմակերպությունների միջազգային միությունից (International Union of Official Tourist Publicity Organizations (IUOTPO)), չնայած որ ՀԶԿ-ն հավաստում է, որ Պաշտոնական զբոսաշրջային փոխադրամիջոցների միության միջազգային համագումարը վերածվել է Պաշտոնական զբոսաշրջային հրապարակայնության կազմակերպությունների միջազգային միության միայն 1934 թվականին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ միջազգային ճանապարհորդությունների աճի պայմաններում Պաշտոնական զբոսաշրջային հրապարակայնության կազմակերպությունների միջազգային միությունը վերածվեց Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միության (Union of Official Travel Organizations (IUOTO)): Լինելով ոչ կառավարական կազմակերպություն՝ Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միությունը կազմված էր ազգային զբոսաշրջային կազմակերպություններից, արդյունաբերական և սպառողական խմբերից։ Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միության նպատակն էր ոչ միայն զարգացնել զբոսաշրջությունը, այլև դրանից օգուտ քաղել՝ զարգացնելով տնտեսությունը։

1960-ականների վերջին Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միությունը գիտակցեց իր գործունեությունը միջազգային մակարդակի վրա դնելու կարևորությունը։ 1967 թվականին Տոկիոյում տեղի ունեցած 20-րդ համաժողովում հայտարարվեց կազմակերպության միջազգային մակարդակի անցնելու և միջազգային այլ գործակալությունների, մասնավորապես ՄԱԿ-ի հետ համագործակցելու կարևորության մասին։ Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միության ամբողջ գործունեության ընթացքում կապեր են հաստատվել ՄԱԿ-ի հետ, և նույնիսկ առաջարկություն կար Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միության՝ ՄԱԿ ի մաս դառնալու մասին։ Սակայն հետագայում որոշվեց, որ ցանկացած միջազգային կառավարական կազմակերպություն պետք է սերտ կապված լինի ՄԱԿ-ի հետ, սակայն պահպանի իր ինքնավարությունը[5]։

Միջկառավարական զբոսաշրջային նոր կազմակերպության ձևավորումը պայմանավորված էր ՄԱԿ-ի հանձնարարականով։

1970 թվականին Պաշտոնական զբոսաշրջային կազմակերպությունների միջազգային միության վեհաժողովի ընթացքում ձայների մեծամասնությամբ որոշվեց ստեղծել ՀԶԿ-ը[6]։ Այն սկսեց իր աշխատանքը 1974 թվականի Նոյեմբերի 1-ին։

2003 թվականին տեղի ունեցած վեհաժողովում ՀԶԿ-ի ընդհանուր խորհուրդը և ՄԱԿ-ը համաձայնեցին ՀԶԿ-ն հաստատել որպես ՄԱԿ-ի մասնագիտացած գործակալություն։ Ըստ ՀԶԿ գերագույն քարտուղար Ֆրանցիսկո Ֆրանգիալիի՝ այս համագործակցությունը կարևոր է նրանով, որ զբոսաշրջությունը այսուհետ հասարակության գործունեության այլ ոլորտների հետ հավասար մակարդակի վրա կդիտվի[7]։

     UNWTO member states      UNWTO associates      UNWTO observers

2013 թվականին ՀԶԿ-ի անդամների թվին էին պատկանում 156 պետություններ[8], 6 գործընկեր անդամներ (Բելգիայի ֆլամինգախոս համայնք (1997), Պուերտո Ռիկո (2002),Արուբա (1987), Հոնգ Կոնգ (1999), Մակաո (1981), Մադեիրա (1995))[9], և 2 դիտորդներ (Մայր Աթոռը (1979),Պաղեստին (1999)). 17 պետություններ տարբեր ժամանակներում դուրս են եկել կազմակերպությունից։ Դրանք են Ավստրալիան, Բահամյան կղզիները, Բահրեյնը, Բելգիան, Կանադան, Կոստա Ռիկան, Սալվադորը, Գրենադան, Հոնդուրասը, Քուվեյթը, Մալազիան, Մյանմարը, Պանաման, Ֆիլիպինները, Քաթարը, Թաիլանդը և Պուերտո Ռիկոն:Դրանցից շատերը հետագայում նորից միացել են։ Նախկին անդամներն են Բելգիան (մինչև 1997թ.), Կանադան (մինչև2012թ)[10], Գրենադան (մինչև1997 թվական) և Լատվիան (2005-2012թվականներ)[11]։ Կան նաև 400 մասնաճյուղերի անդամներ։

Գերագույն քարտուղարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԶԿ անդամները՝ ըստ տարածաշրջանների
Անուն Պաշտոնի զբաղեցման տարիները
Ռոբերտ Լոնատի 1975–1985թթ.
Վիլիբալդ Պահր 1986–1989թթ.
Անտոնիո Էնրիկե Սավիգնակ 1990–1996թթ.
Ֆրանցիսկո Ֆրանգիալի 1997–2009թթ.
Թալեբ Ռիֆայ 2010թ.-ից մինչ այսօր

Վեհաժողովը ՀԶԿ-ի գլխավոր հավաքն է։ Այն տեղի է ունենում երկու տարին մեկ՝ հաստատելու բյուջեն և աշխատանքի ծրագիրը և քննարկելու զբոսաշրջության ոլորտին վերեբերող կարևոր հարցեր։ չորս տարին մեկ ընտրվում է գերագույն քարտուղար։ Վեհաժողովը կազմված է Մշտական և ոչ մշտական անդամներից։ Լրացուցիչ անդամները և միջազգային այլ կազմակերպությունների անդամները մասնակցում են որպես դիտորդ։ Զբոսաշրջային բարոյագիտության համաշխարհային կոմիտեն Ընդհանուր վեհաժողովի օժանդակ մարմին է[12]։

Գործադիր խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործադիր խորհուրդը ՀԶԿ-ի կառավարական խորհուրդն է։ Այն պատասխանատու է կազմակերպության գործունեության համար։ Խորհուրդը հանդիպում է երկու տարին մեկ և բաղկացած է անդամներից, որոնք ընտրվում են Վեհաժողովի կողմից[13]։

ՀԶԿ անդամների մասնագիտացած կոմիտեները խորհուրդ են տալիս կառավարման և ծրագրերի բովանդակության մասին։ Դրանք ներառում են ծրագրերի, բյուջեի և ֆինանսների, վիճակագրական տվյալների և զբոսաշրջության արբանյակային հաշվի կոմիտեները, շուկայի և մրցունակության կոմիտեն, զբոսաշրջության կայուն զարգացման, զբոսաշրջության բարոյագիտության համաշխարհային կոմիտեները, աղքատության նվազեցման համաշխարհային կոմիտեն և լրացուցիչ անդամակցության դիմումների վերանայման կոմիտեն[14]։

Քարտուղարական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտուղարական կազմը ղեկավարում է գերագույն քարտուղար Թալեբ Ռիֆայը, որը հսկում է լրիվ դրույքով աշխատող մոտ 110 հոգուց բաղկացած աշխատակազմը։ Այս պաշտոնյաները իրագործում են ՀԶԿ-ի աշխատանքային ծրագիրը։ ՄԱդրիդի գլխավոր գրասենյակում լրացուցիչ անդամներին աջակցում է լրիվ դրույքով աշխատող գործադիր տնօրենը։ Քարտուղարական կազմը նաև ներառում է Ասիայի և Խաղաաղօվկիանոսյան տարածաշրջանի կրոնական աջակցության գրասենյակը, որը գտնվում է Ճապոնիայի Օսակա քաղաքում։ ՀԶԿ-ի պաշտոնական լեզուներն են Արաբերենը, Անգլերենը, Ֆրանսերենը, Ռուսերենը և Իսպաներենը[15]։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիճակագրական տվյալներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Global Code of Ethics for Tourism». ethics.unwto.org. World Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. «Where we are». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  3. «Statutes of UNWTO» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  4. Jafari, Creation of the intergovernmental world tourism oration
  5. Jafari, Creation of the intergovernmental world tourism organization, 241
  6. «The Postal History of ICAO». www.icao.int. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. World Tourism Organization, WTO news, 2003, 3
  8. «Member States». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  9. territories or groups of territories not responsible for their external relations but whose membership is approved by the state assuming responsibility for their external relations.
  10. Lizzy Davies. «Canada quits UN tourism body over Mugabe appointment». the Guardian. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  11. The Baltic Course - Балтийский курс. «Saeima approves of Latvia's withdrawal from World Tourism Organization». The Baltic Course - Baltic States news & analytics. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  12. «General Assembly». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  13. «Executive Council». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  14. «Committees». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  15. «Chinese to become official language of World Tourism Organization». Minsk: Belarusian Telegraph Agency. 2012 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն» հոդվածին։