Կևին Կամպլ
Կևին Կամպլ անգլ.՝ Kevin Kampl | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Կևին Կամպլ | ||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Սլովենիա | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 9, 1990 (33 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Զոլինգեն, Գերմանիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 64 | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա Դորտմունդ | ||||||||||||||||||||||||||||||||
Համար | 23 | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կևին Կամպլ (սլովեն.՝ Kevin Kampl, հոկտեմբերի 9, 1990[1][2][3], Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), սլովենացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում» և Սլովենիայի հավաքականում որպես կիսապաշտպան։ Հունիսի 20-ի դրությամբ տրանսֆերային արժեքը կազմում է 9.000.000€։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամպլը գերմանական Բայեր 04-ի ակադեմիայի սան է։ 2008 թ.-ին նորամուտն է նշել երկրորդ կազմում։ 2009-10 մրցաշրջանում նա հայտավորված էր հիմնական կազմում, բայց նորամուտը նշել այդպես էլ չկարողացավ։ 2010 թ.-ին Կևինը տեղափոխվել է «Գրոյտեր»։ Հոկտեմբերի 29-ին՝ «Էրցգեբիրգե Աուեի» դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր ակումբի կազմում[4]։ Դա հիմնական կազմում նրա անցկացրած միակ խաղն էր, որից հետո Կևինը խաղում էր երկրորդ կազմում։ Այդ իսկ պատճառով 2011 թ.-ի ձմռանը նա վերադարձավ Լևերկուզեն։ Դրանից հետո Եվրոպայի լիգայի խարկովյան «Մետալիստ» ակումբի դեմ խաղում Կամպլը նորամուտը նշեց «Բայերի» հիմնական կազմում[5]։ Կևինը այդպես էլ չկարողացավ հիմնական տեղ ապահովել հիմնական կազմում, այդ իսկ պատճառով էլ տեղափոխվում է սկզբում «Օսնաբրյուկ», իսկ հետո «Աալեն»։
2012 թ.-ի ամռանը Կամպլը տեղափոխվում է ավստիրական «Ռեդ Բուլ»։ Տրանսֆերը գնելու համար նոր ակումբը վճարել էր 3 միլիոն եվրո։ Սեպտեմբերի 15-ին՝ «Ռիդի» դեմ խաղում նորամուտը նշեց ավստրիական Բունդեսլիգայիում[6]։ 2013 թ.-ի փետրվարի 24-ին Կևինը «Ռապիդի» դեմ խաղում դարձավ նոր ակումբում իր առաջին գոլի հեղինակը[7]։
2014 թ.-ի դեկտեմբերի 22-ին Կամպլը տեղափոխվում է դորտմունդյան «Բորուսիա»[8]։
Ես շատ երջանիկ եմ։ Մանկուց երկրպագել եմ «Բորուսիային»։ Երազանքս իրականացավ, եւ ես արդեն հանդես եմ գալու նման հայտնի ակումբում։ Ես հիմա «Բորուսիայի» մասնիկը դարձա, իսկ մնացած ամեն ինչ կարեւոր չէ։ Հուսով եմ՝ կշարունակեմ առաջընթաց գրանցել Դորտմունդում։ Առաջին իսկ օրվանից 100 տոկոսով կներդնեմ ուժերս։ Այլ կերպ ես չեմ էլ կարող։ Կփորձեմ ակումբին առավելագույն օգուտ բերել։ Ամեն ինչ արագ ստացվեց, ինչն ինձ մի փոքր նույնիսկ շփոթեցրեց։ Ես Զալցբուրգում մեկ ու կես տարի եմ անցկացրել, եւ դա հիանալի ժամանակ էր։ Հիմա ես պատրաստ եմ նոր քայլ անել եւ կարծում եմ, որ «Բորուսիայի» ոճն ինձ համապատասխանում է[9]։ - Կևին Կամպլ
|
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամպլը հանդես էր գալիս Սլովենիայի երիտասարդական հավաքականում։ 2012 թ.-ի նոյեմբերի 04-ին՝ Մակեդոնիայի դեմ ընկերական խաղում Կևինը նորամուտը նշեց Սլովենիայի հավաքականի հիմնական կազմում[10]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- Ավստրիայի չեմպիոն։ 2014
- Ավստրիայի գավաթի մրցանակակիր։ 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Salzburgwiki (գերմ.)
- ↑ «Գրոյտեր VS. Էրցգեբիրգե Աուե 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հոկտեմբերի 29.
- ↑ «Բայեր-04 VS. Մետալիստ 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 24.
- ↑ «Ռեդ Բուլ VS. Ռիդ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 15.
- ↑ «Ռեդ Բուլ VS. Ռապիդ 3:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 24.
- ↑ «Borussia Dortmund sign Salzburg's Kampl». Borussia Dortmund.
- ↑ http://www.goal.com/en/news/11/transfer-zone/2014/12/22/7323402/borussia-dortmund-sign-kampl?ICID=TP_TNM_ART_2
- ↑ «Մակեդոնիա VS. Սլովենիա 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ նոյեմբերի 14.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կևին Կամպլ» հոդվածին։ |
|
|
- Ապրող անձինք
- 1990 ծնունդներ
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Գերմանիայում ծնվածներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Սլովենացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ