Կրասնոդար օդանավակայան միջազգային օդանավակայան, որը գտնվում է քաղաք Կրասնոդարում։ Օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա։ Պաշտոնական անվանումն է՝ «Կրասնոդար (Պաշկովսկիյ)»[2]։ Ռուսաստանի հարավում մեծությամբ երկրորդն է՝ Սոչիի օդանավակայանից հետո։ Զբաղեցնում է 6–րդ տեղը ուղևորահոսքի ցուցանիշով։ Օդանավակայանի օպերատորն է ОАО «Միջազգային օդանավակայան Կրասնոդար»։ Օդանավակայանից չվերթներ են իրականացվում դեպի Ռուսաստանի և արտասահմանյան մի շարք երկրների տարբեր քաղաքներ։
2014 թվականի տվյալներով օդանավակայանը ուներ 3 տերմինալ՝ միջազգային չվերթների համար, ներքին չվերթների համար և բեռնափոխադրումների համար։ Գոյություն ունի նաև VIP-սրահ։ Օդանավակայանում կա հյուրանոց, մաքսային հսկողության, բժշկական ծառայություններ[3]։