Կուբայական խոհանոց
Կուբայական խոհանոց, սա Կուբայի ազգային խոհանոցն է։ Այն զարգացել է աշխարհի այլ երկրների գաստրոնոմիկ սկզբունքների ազդեցության ներքո։ Այսպիսով, Կուբայի ազգային խոհանոցում հայտնաբերվել են իսպանական, աֆրիկյան և կրեոլ կերակուրների տարրեր։
Ամեն տարի Կուբայի տարբեր մասերում անցկացվում են Կուբայի խոհանոցային փառատոններ, որտեղ հավաքվում են խոհարարներ։ Այս միջոցառումների ժամանակ կարող ենք գտնել կուբայական ուտեստների ու խմիչքների պատրաստման հիանալի բաղադրատոմսեր[1]։
Բնորոշ մթերքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- թռչնի միս
- խոզի միս
- տավարի միս
- չոր կաթ
- ոչխարի միս
- օվկիանոսային ձուկ
- ծովամթերք (օմար և ծովախեցգետին)
- սև լոբի
- բրինձ
- malanga և boniato — քաղցր կարտոֆիլ
- cassava — մանիոկայի արմատ
- platanos — բանան
- կոկոսի կաթ և յուղ
- համեմունքներ (աղը Կուբայում օգտագործվում է բավականին հազվադեպ, գրեթե բոլոր ճաշատեսակներին այստեղ ավելացնում են comino համեմունքներ)
- բանջարեղեն (քաղցր պղպեղ, լոլիկ, կաղամբ, եգիպտացորեն, սոխ, սխտոր)
- մրգեր (գուավա, նարինջ, գուանաբանա, կերիմոա, արքայախնձոր, խաղող, խնձոր)
Տարածաշրջանային խոհանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և աշխարհի շատ այլ երկրներում, Կուբայում ևս կա գոտիավորում։ Կենտրոնական և արևմտյան շրջաններում առավել շատ օգտագործվում են շոկոլադը և կոկոսը։ Կոկոսի յուղը կամ կաթը հիմնականում օգտագործվում են տապակի համար։ Կղզու արևելյան մասում, մասնավորապես Սանտյագո դե Կուբայում, նախընտրում են կծու կերակուրներ։
Հայտնի ճաշատեսակներ և խմիչքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ախիակո, համարվում է Կուբայի սեղանների ամենատարածված սնունդը, այնտեղ առանց դրա ոչ մի կերակուր չկա (տապակված միս և բանջարեղեն)։ Ի դեպ, այս երկրում մսատեսակներից ամենատարածվածը հավինն է, իսկ այնուհետև՝ տավարի և ոչխարի։
- caldosa, հավի մսով, սխտորով, կարտոֆիլով, խոզապուխտով, գազարով, սոխով, ծովախեցգետինով, և այլ բաղադրիչներով ռագու։
- մսով, պանիրով կամ լոլիկով լապշա։
- lechon, տապակած խոզի միս։
- lechon asado, տապակած խոզ, այն հիմնականում պատրաստում են տոնակատարությունների ժամանակ։
- picadillo la habanera, տավարի աղացած մսով և տոմատի մածուկով սոուս։
- ensalada de aguacates, աղցան, որի բաղադրության մեջ մտնում է ավոկադո, սաղմոն, արքայախնձոր կամ մանգո։
- fufu, բանանով մի շարք ուտեստներ (տապակած բանան)։
- moors and christians, սև լոբիով բրինձ։
- masa real de guayaba, կարկանդակ գուավայով
- նարինջով, դդմիկով, կոկոսով կարկանդակ։
- Կուբական սենդվիչ
- ռոմ, գարեջուր, կոկտեյլներ (դայկիրի, Կուբրա Լիբրե, կուբինեց, մոխիտո, batidos՝ մրգային կոկտեյլներ), guarapo (խմիչք շաքարավազով), կիտրոնի հյութով լիմոնադ, սուրճ։
Սոուսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբայի խոհանոցի բաղադրատոմսերը բավականին պարզ են։ Նրանցից շատերը սոուսներ են, որոնք տեղական կերակուրների անբաժանելի մասն են։
- Mojo, կուբացիների սիրելի սոուսն է, որը պատրասնում են լոլիկով, սխտորով և պղպեղով։
- Salsa criolla, ոչ պակաս հայտնի սոուս լոլիկով, սոխով, պղպեղով և կարագով։
Սոուսների բաղադրության մեջ հիմնականում մտնում են մրգեր, ինչպիսիք են մանգոն կամ պապայան։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BuenoLatina. Կուբական խոհանոց և բաղադրատոմսեր Արխիվացված 2017-07-01 Wayback Machine
- Ազգային կուբական խոհանոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուբայական խոհանոց» հոդվածին։ |