Կուբայական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կուբայական խոհանոց, սա Կուբայի ազգային խոհանոցն է։ Այն զարգացել է աշխարհի այլ երկրների գաստրոնոմիկ սկզբունքների ազդեցության ներքո: Այսպիսով, Կուբայի ազգային խոհանոցում հայտնաբերվել են իսպանական, աֆրիկյան և կրեոլ կերակուրների տարրեր։

Ամեն տարի Կուբայի տարբեր մասերում անցկացվում են Կուբայի խոհանոցային փառատոններ, որտեղ հավաքվում են խոհարարներ։ Այս միջոցառումների ժամանակ կարող ենք գտնել կուբայական ուտեստների ու խմիչքների պատրաստման հիանալի բաղադրատոմսեր [1]։

Բնորոշ մթերքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և աշխարհի շատ այլ երկրներում, Կուբայում ևս կա գոտիավորում: Կենտրոնական և արևմտյան շրջաններում առավել շատ օգտագործվում են շոկոլադը և կոկոսը։ Կոկոսի յուղը կամ կաթը հիմնականում օգտագործվում են տապակի համար: Կղզու արևելյան մասում, մասնավորապես Սանտյագո դե Կուբայում, նախընտրում են կծու կերակուրներ:

Հայտնի ճաշատեսակներ և խմիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ախիակո, համարվում է Կուբայի սեղանների ամենատարածված սնունդը, այնտեղ առանց դրա ոչ մի կերակուր չկա (տապակված միս և բանջարեղեն): Ի դեպ, այս երկրում մսատեսակներից ամենատարածվածը հավինն է, իսկ այնուհետև՝ տավարի և ոչխարի։
  • caldosa, հավի մսով, սխտորով, կարտոֆիլով, խոզապուխտով, գազարով, սոխով, ծովախեցգետինով, և այլ բաղադրիչներով ռագու։
  • մսով, պանիրով կամ լոլիկով լապշա:
  • lechon, տապակած խոզի միս։
Lechon
  • lechon asado, տապակած խոզ, այն հիմնականում պատրաստում են տոնակատարությունների ժամանակ։
  • picadillo la habanera, տավարի աղացած մսով և տոմատի մածուկով սոուս։
  • ensalada de aguacates, աղցան, որի բաղադրության մեջ մտնում է ավոկադո, սաղմոն, արքայախնձոր կամ մանգո:
  • fufu, բանանով մի շարք ուտեստներ (տապակած բանան):
  • moors and christians, սև լոբիով բրինձ։
  • masa real de guayaba, կարկանդակ գուավայով
  • նարինջով, դդմիկով, կոկոսով կարկանդակ։
  • Կուբական սենդվիչ
  • ռոմ, գարեջուր, կոկտեյլներ (դայկիրի, Կուբրա Լիբրե, կուբինեց, մոխիտո, batidos՝ մրգային կոկտեյլներ), guarapo (խմիչք շաքարավազով), կիտրոնի հյութով լիմոնադ, սուրճ։

Սոուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի խոհանոցի բաղադրատոմսերը բավականին պարզ են: Նրանցից շատերը սոուսներ են, որոնք տեղական կերակուրների անբաժանելի մասն են:

  • Mojo, կուբացիների սիրելի սոուսն է, որը պատրասնում են լոլիկով, սխտորով և պղպեղով։
  • Salsa criolla, ոչ պակաս հայտնի սոուս լոլիկով, սոխով, պղպեղով և կարագով:

Սոուսների բաղադրության մեջ հիմնականում մտնում են մրգեր, ինչպիսիք են մանգոն կամ պապայան:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]