Կովկասյան լեզուներ
Արտաքին տեսք
Չշփոթել Կովկասի լեզուներ հոդվածի հետ։
Կովկասյան լեզուներ (հնացած տերմին՝ իբերա-կովկասյան լեզուներ), Կովկասի լեզուների պայմանական անվանումը։ Կովկասի սահմաններից դուրս գտնվող ոչ մի լեզվաընտանիքի մեջ չի մտնում (հնդեվրոպական, ալթայական կամ սեմական)։
Կովկասի բազմաթիվ լեզուները, չհաշված այնտեղ տարածված հնդեվրոպական և թուրքական լեզուները, կազմում են կովկասյան լեզվախումբը, որը բաժանվում է չորս ճյուղի[1]։
Պետք է տարբերել կովկասյան լեզուներ և Կովկասի լեզուներ տերմինները, որոնց մեջ կա մեծ տարբերություն, քանի որ առաջինը վերաբերում է կովկասյան լեզվախմբին պատկանող լեզուներին, իսկ երկրորդը Կովկասի տարածքում ապրող ազգերի կամ ազգությունների կողմից օգտագործվող լեզուներն են։
Քարթվելական ճյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]- վրացերեն (Վրաստանում)
- զաներենը (մեգրելերեն և ճաներեն կամ լազերեն բարբառներով)
- սվաներեն
Աբխազ-ադիգեական ճյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]- աբխազերեն (Աբխազիայում)
- ուբիխերեն (Թուրքիայում)
- ստորին ադիգեերենը կամ կյախերենը
- կաբարդա-չերքեզերեն (Կաբարդայում)
Բացբի-Կիստինյան ճյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաղստանյան կամ Լեռնային Իբերո-Կովկասյան ճյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճյուղն իր հերթին բաժանվում է երեք ենթաճյուղի.
- ավար-անդիդոյական
- դարգվա-լակյան
- լակերեն
- դարգիներեն (ակուշինյան, ուրախինյան, ցուդախարյան, խայդակյան, կամ կայտադյան և կուբաչին բարբառներով)
- լեզգիական
- լեզգիերեն
- ագուլերեն
- ռուուլերեն
- ծախուր
- թաբասարաներեն
- բուդուխերեն
- կրիզերեն (դեք, խապուտլին և այլ բարբառներով)
- խինալուղերեն (Ադրբեջանում)
- ուտիերեն (Ադրբեջանում և Վրաստանում)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ БСЭ, т XVII, II изд., էջ 250
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուարդ Աղայան. Լեզվաբանության ներածություն. Երևան. էջ 578.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան լեզուներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 305)։ |