Ախվախերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
ախվախերեն
АшвалІи мицІцІи
Տեսակլեզու
ԵնթադասԱնդիական լեզուներ
ԵրկրներՌուսաստան Ռուսաստան
Պաշտոնական կարգավիճակԴաղստան Դաղստան
Խոսողների քանակ210 մարդ (2010)[1]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[2]
Գրերի համակարգկիրիլիցա
IETFakv
ISO 639-3akv

Ախվախերեն (ինքնանվանում՝ aшвaлъи мицIи), իբերակովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան ճյուղի ավար-անդիդոյան ենթաճյուղի լեզու։ Ախվախ ժողովրդի լեզուն[3]։ Առօրյա հաղորդակցության միջոց է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության արևմուտքում գտնվող Ախվախի և Շամիլի շրջանների մի քանի գյուղերում, ինչպես նաև Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի Ախվախ-Դերե գյուղում։ Լեզվաբանների գնահատականով Ռուսաստանում լեզվակիրների թիվը 6,5 հազար է, Ադրբեջանում՝ 2 հազար (2000 թվականի մարդահամարի տվյալներով Ռուսաստանում ախվախերեն խոսողների թիվը 210 էր)։

Ախվախերենն ունի 2 խոսվածք՝ հյուսիսային և հարավային։ Ախվախ-Դերեի հաղորդակցության միջոցը ցունտա-ախվախյան բարբառն է։ Խոսվածքների տարբերություններն այնքան նշանակալից են, որ կրողները միմյանց չեն հասկանում և միմյանց հետ հաղորդակցվում են ավարերեն:

Մինչև 21-րդ դարը գիր չուներ։ 2000-ական թվականների սկզբներին ռուսական գրի՝ կիրիլիցայի հիման վրա սեփական գիր է ստեղծվել։ 2006 թվականից ախվախերեն տպագրվում է «Աշվեդո» թերթը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алексеев М. Е. Ахвахский язык // Языки народов России. Красная книга. — М.: Academia, 2002.— ISBN 5-87444-149-2. — էջ 37—40:
  • Богуславская О. Ю. Ахвахский язык // Языки Российской Федерации и соседних государств: Энциклопедия. Т. 1. — М.: Наука, 2001. — ISBN 5-02-022647-5. — էջ 129—136:
  • Магомедбекова З. М. Ахвахский язык: Грамматический анализ, тексты, словарь. — Թբիլիսի։ Мецниереба, 1967.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  2. Atlas of the World's Languages in Danger
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 4։