Jump to content

Կոնստանտին Բատյուշկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Բատյուշկով
Ծնվել էմայիսի 18 (29), 1787[1][2][3][…]
ԾննդավայրՎոլոգդա, Ռուսական կայսրություն[1][4][3][…]
Վախճանվել էհուլիսի 7 (19), 1855[1][2][3][…] (68 տարեկան)
Վախճանի վայրՎոլոգդա, Ռուսական կայսրություն[1][4][3][…]
ԳերեզմանSpaso-Prilutsky Monastery[5]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱշխատավայրՌուսաստանի ազգային գրադարան
 Konstantin Batyushkov Վիքիպահեստում

Կոնստանտին Նիկոլաևիչ Բատյուշկով (ռուս.՝ Константин Николаевич Батюшков, մայիսի 18 (29), 1787[1][2][3][…], Վոլոգդա, Ռուսական կայսրություն[1][4][3][…] - հուլիսի 7 (19), 1855[1][2][3][…], Վոլոգդա, Ռուսական կայսրություն[1][4][3][…]), ռուս բանաստեղծ։ Գործունեությունն սկսել է զինվորական և դիվանագիտական ծառայությամբ։ Աշխարհայացքը ձևավորվել է 18-րդ դարում ֆրանսիական լուսավորիչների գաղափարների ազդեցությամբ։ Մասնակցել է «Արզամաս» գրական խմբակին։ Եղել է, այսպես կոչված, «թեթև պոեզիայի» պարագլուխը։ Գովերգել է բարեկամությունը, սերը, հայրենասիրությունը։ Լավագույն գործերից են՝ «Իմ հանճարը» (1815 թվական), «Տավրիդա» (1817 թվական), «Մեռնող Տասսոն» (1817 թվական)։ Վերջին շրջանի ստեղծագործություններին բնորոշ է անկումայնությունը։ 1822 թվականից տառապել է հոգեկան հիվանդությամբ և դադարել ստեղծագործել։ Բատյուշկովին բարձր են գնահատել Ա․ Պուշկինը, Վ․ Բելինսկին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Բատյուշկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 307