Կյուսնախտ (Ցյուրիխ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կյուսնախտ | |||||
գերմ.՝ Küsnacht | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Meilen District? | ||||
Մակերես | 12,35 կմ², 12,36 կմ² | ||||
ԲԾՄ | 413 մետր, 427 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲14 387 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 01 | ||||
Փոստային դասիչ | 8700 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZH | ||||
Պաշտոնական կայք | kuesnacht.ch | ||||
| |||||
Կյուսնախտ (Ցյուրիխի գերմաներեն՝ Chüsnacht [ˈxʏsnaxt][2] Chüsnecht [ˈxʏsnəxt][3]), մունիցիպալիտետ Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի Մայլեն շրջանում։ Գտնվում է Ցյուրիխի լճի ստորին աջ ափին, այսպես կոչված, Ոսկե ափին, և չպետք է շփոթել Շվից կանտոնի Ռիգիի ստորոտում գտնվող Կյուսնախտ շրջանի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյուսնախտն առաջին անգամ հիշատակվում է 1188 թվականին որպես de Cussenacho[4]: Բնակավայրերի ամենավաղ գտածոները վերաբերում են քարի դարին։ Գտածոներ կան նաև բրոնզի դարից։ Հռոմեական ժամանակներում այս տարածքում եղել է մի առանձնատուն, որը կոչվել է fundus Cossiniacus (Կոսինյան ֆերմա), որից հավանաբար ծագել է Կյուսնախտ անունը։ 7-րդ դարում անունը գրանցվել է որպես Չուսենախո։ Բնակավայրի զինանշանին պատկերված է ոսկե բարձ կարմիր ֆոնի վրա։ Հավանաբար դա Կյուսնախտ ամ Ռիգիի արիստոկրատների զինանշանի ածանցյալն է։
Միջնադարում բնակավայրը կառավարվել է Ռեգենսբերգների ընտանիքի կողմից, որոնք ապրել են Կյուսնախտի Վուլպ ամրոցում։ 1531 թվականից հետո Կյուսնախտն անցել է Ցյուրիխի կառավարման ներքո։
Ինչպես Ցյուրիխ լճի երկայնքով գտնվող այլ մունիցիպալիտետներ, Կյուսնախտը սկսել է դառնալ Ցյուրիխ քաղաքի արվարձանը՝ 1896 թվականին երկաթուղային տրանսպորտի ստեղծմամբ։
Հոգեբույժ Կարլ Գուստավ Յունգը Կյուսնախտում ունեցել է իր կլինիկան, ուր այցելել են հիվանդներ ամբողջ աշխարհից։ Թոմաս Մանը Կյուսնախտում ապրել է 1933-1939 թվականներին, այն բանից հետո, երբ նացիստները ստիպված են եղել լքել Գերմանիան։ Քաղաքի ամենահայտնի բնակիչը Թինա Թըրներն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյուսնախտն ունի 12,3 կմ քառակուսի (4,7 քառակուսի մղոն) տարածք։ Այս տարածքի 34,5%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, իսկ 32,1%-ը՝ անտառապատ է։ Հողատարածքի մնացած մասի 32.8%-ը բնակեցված է (շենքեր կամ ճանապարհներ), իսկ մնացածը (0.5%) ոչ արտադրողական է (գետեր, սառցադաշտեր կամ լեռներ)[5]։ 1996 թվականին բնակարաններն ու շենքերը կազմել են ընդհանուր տարածքի 25,6%-ը, մինչդեռ տրանսպորտային ենթակառուցվածքները կազմել են մնացածը (7%)[6]։ Ընդհանուր անարդյունավետ տարածքի ջրերը (առուները և լճերը) կազմում են տարածքի 0,4%-ը։ 2007 թվականի դրությամբ ընդհանուր մունիցիպալ տարածքի 33%-ը ենթարկվել է որոշակի շինարարության[6]։
Գտնվում է Ցյուրիխի լճի հյուսիս-արևելյան ափին (նաև հայտնի է որպես Ոսկեափ) Պֆանենշտիլի շրջանում[7]։ Տեղական բարբառը կոչվում է Züridütsch (Ցյուրիխի գերմաներեն)։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյուսնախտն ունի 14,811 բնակչություն (2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)[8]։ 2007 թվականի դրությամբ բնակչության 19,7%-ը կազմել են օտարերկրյա քաղաքացիները։ 2008 թվականի դրությամբ բնակչության սեռային բաշխվածությունը կազմել է 47.4% տղամարդ և 52.6% իգական սեռի ներկայացուցիչ։ Վերջին 10 տարիների ընթացքում բնակչությունն աճել է 6,6 տոկոսով։ Բնակչության մեծ մասը (2000 թվականի դրությամբ) խոսում է գերմաներեն (86,1%), ընդ որում անգլերենը երկրորդ ամենատարածվածն է (3,6%), իտալերենը՝ երրորդը (2,5%)։
2007 թվականի ընտրություններում ամենահայտնի կուսակցությունը եղել է Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը (SVP), որը հավաքել է ձայների 32,8%-ը։ Հաջորդ երեք ամենահայտնի կուսակցություններն են եղել Շվեյցարիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը (FDP) (30,5%), Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPS) (12,4%) և Շվեյցարիայի քրիստոնեա-սոցիալական կուսակցությունը (CSP) (8,9%):
Բնակչության տարիքային բաշխվածությունը (2000 թվականի դրությամբ) երեխաներն ու դեռահասները (0-19 տարեկան) կազմում են բնակչության 17,7%-ը, իսկ մեծահասակները (20-64 տարեկան) կազմում են 59,1%-ը և տարեցները (64 տարեկանից բարձր) կազմում են 23,2%։ Կյուսնախտում բնակչության մոտ 84,6%-ը (25-64 տարեկան) ունի միջնակարգ կրթություն կամ լրացուցիչ բարձրագույն կրթություն (համալսարան կամ Fachhochschule): Կյուսնախտն ունի 5843 տնտեսություն[6]։
Կյուսնախտում գործազրկության մակարդակը կազմում է 1,51%։ 2005 թվականի դրությամբ տնտեսական առաջնային հատվածում աշխատել է 167 մարդ և այս ոլորտում ներգրավված է եղել շուրջ 43 ձեռնարկություն։ Երկրորդային հատվածում զբաղված է 849 մարդ, այս ոլորտում կա 91 տնտեսվարող սուբյեկտ։ ծառայությունների ոլորտում զբաղված է 3794 մարդ, 664 ձեռնարկատեր[5]։ 2007 թվականի տվյալներով աշխատունակ բնակչության 40%-ը աշխատում է լրիվ դրույքով, 60%-ը՝ կես դրույքով[6]։
2008 թվականի տվյալներով Կյուսնախտում եղել է 3578 կաթոլիկ և 5417 բողոքական։ 2000 թվականի մարդահամարի ժամանակ կրոնը բաժանվել է մի քանի փոքր կատեգորիաների։ Մարդահամարի տվյալներով՝ 49,5%-ը եղել է բողոքականների ինչ-որ տեսակ, ընդ որում 48%-ը պատկանում է Շվեյցարիայի բարեփոխված եկեղեցուն, իսկ 1,5%-ը՝ այլ բողոքական եկեղեցիներին։ Բնակչության 26,6%-ը կաթոլիկ է։ Մնացած բնակչության 2%-ը եղել է մուսուլման, 4,4%-ը պատկանել է այլ կրոնի (նշված չէ), 3,7%-ը կրոն չի նշել, իսկ 15,2%-ը աթեիստ կամ ագնոստիկ է[6]։
Պատմական բնակչությունը ներկայացված է հետևյալ աղյուսակում.[4]
Տարի | Բնկչություն |
---|---|
1467 | 126 տնտեսություն |
1634 | 1,064 |
1799 | 1,512 |
1850 | 2,486 |
1900 | 3,391 |
1950 | 8,920 |
2000 | 12,484 |
Եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյուսնախտում տարեկան միջինը 136 օր անձրև է գալիս և մթնոլորտային տեղումները միջինում 1171 մմ (46,1 դյույմ) են։ Ամենախոնավ ամիսը օգոստոսն է, որի ընթացքում Կյուսնախտում 139 մմ (5,5 դյույմ) տեղումներ են։ Այդ ամսվա ընթացքում տեղումներ են լինում միջինը 12,3 օր։ Ամենաշատ տեղումներ ունեցող ամիսը հունիսն է՝ միջինը 13,3 օր և 138 մմ (5,4 դյույմ) տեղումներ[9]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյուսնախտի մունիցիպալիտետում կա չորս երկաթուղային կայան։ Küsnacht ZH և Küsnacht Goldbach կայանները երկուսն էլ գտնվում են Ցյուրիխի լճի աջ ափին և սպասարկվում են S-Bahn Ցյուրիխի S6 և S16 ծառայություններով։ Neue Forch և Forch կայանները գտնվում են ներքին Forchbahn գծի վրա և սպասարկվում են S18 ծառայության կողմից։
Ամռանը գործում են կանոնավոր նավեր դեպի Ցյուրիխ, ինչպես նաև լճի երկայնքով դեպի Rapperswil, որը կառավարում է Zürichsee-Schifffahrtsgesellschaft (ZSG):
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]ZSC Lions-ի GCK Lions-ը խաղում է Շվեյցարիայի լիգայում (SL): Նրանց տնային ասպարեզը 2200 նստատեղ ունեցող Eishalle Küsnacht-ն է։
Հետաքրքիր վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցյուրիխի լճից բացի, այցելության հայտնի վայրերը ներառում են՝
- Կարլ Յունգի ինստիտուտը
- Կապել ամ Ալբիսի ցիստերցիական աբբայությունը
- Կյուսնախտի ձորում արշավային արահետներով սառցադաշտային մորենի մեջ հազվագյուտ բուսական և կենդանական աշխարհը
- Հիվանդախնամների միաբանության շենքը (այժմ՝ Կանտոնալ դպրոց գերմ.՝ Kantonsschule)
- Oberen Mühle ջրաղաց, որտեղ այժմ գտնվում է տեղական թանգարանը
- Seeclub Küsnacht նավատունը, որը թվագրվում է առնվազն 1290 թվականին
- Սուրբ Գեորգի եկեղեցին, որը թվագրվում է 12-րդ դարին
- Վուլպ ամրոցի ավերակները
- Küsnachter Horn-ի մոտ գտնվող այգին և Կյուսնախտի նավամատույց կանգառը, որը ղեկավարում է Zürichsee-Schifffahrtsgesellschaft (ZSG)
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 19-րդ դար
- Կոնրադ Ֆերդինանդ Մեյեր (1825-1898) շվեյցարացի բանաստեղծ և վիպասան (Սիհոֆ, Հորնվեգ 28),
- Յուլիուս Մագի (1846-1912), շվեյցարացի ձեռնարկատեր, նախապես պատրաստված ապուրների և Մագի սոուսի գյուտարար,
- Յուգեն Սութերմայստեր (1862–1931), շվեյցարացի փորագրող և գրող,
- Պաուլ Սաթերմայստեր (1864 թվականին Կյուսնախտում - 1905), շվեյցարացի աստվածաբան, հովիվ և խմբագիր,
- Մայնրադ Լիներտ (1865-1933), շվեյցարացի գրող, բանաստեղծ և լրագրող,
- Օտտո Ֆրեդերիկ Հունցիկեր (1873-1959), Շվեյցարիայում ծնված ամերիկացի մանկավարժ և կաթնամթերքի արդյունաբերության նորարար,
- Թոմաս Ման (1875-1955) գրող, Գրականության Նոբելյան մրցանակակիր 1929, 1933-1939 թվականներին ապրել է Կյուսնախտում (Շիդհալդենշտրասե 33),
- Կարլ Գուստավ Յունգ (1875-1961), հոգեբույժ և հոգեվերլուծաբան (Սիշտրասե 228),
- Ալբին Ցոլինգեր (1895-1941), գրող։
- 20-րդ դար
- Ալբերտ Ֆրեյ-Վիսլինգ (1900 Կյուսնախտում - 1988), շվեյցարացի բուսաբան, նախաձեռնել է մոլեկուլային կենսաբանության ուսումնասիրությունը,
- Բերնարդ ֆոն Բրենտանո (1901-1964), գերմանացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ, 1933-1949 թվականներին ապրել է Կյուսնախտում,
- Հերման Հալլեր (1914-2002), կոմպոզիտոր,
- Մարի-Լուիզ ֆոն Ֆրանց (1915-1998), հոգեբան և գիտնական,
- Թինա Թըրներ (1939), Ամերիկայում ծնված երգչուհի և արվեստագետ, 1994 թվականից ապրում է Կյուսնախտում[10],
- Ուրսուլա Բիման (ծնվել է 1955 թվականին Կյուսնախտում), շվեյցարացի վիդեոարտիստ, համադրող և արվեստի տեսաբան,
- Ռոլֆ Դյորիգ (1957), շվեյցարացի ձեռնարկատեր, Swiss Life Group-ի և Adecco-ի գործադիր տնօրեն,
- Դանիել Աեգերտեր (1969), Armada Investment Group-ի նախագահ,
- Մոնիշա Կալտենբորն (1971), Ֆորմուլա 1-ի Sauber թիմի նախկին տնօրեն,
- Գեորգ Գրևե (1973), ֆիզիկոս, հեղինակ և ձեռնարկատեր։
- Սպորտ
- Սևերինո Մինելլի (ծնվել է 1909 թվականին Կյուսնախտում - 1994), շվեյցարացի ֆուտբոլիստ, մասնակցել է 1934 և 1938 ֆուտբոլի աշխարհի առաջնություններին,
- Մարտին Ստուդախ (ծնվել է 1944 թվականին Կյուսնախտում - 2007), շվեյցարացի թիավարող, 1964 և 1968 ամառային օլիմպիական խաղերի մասնակից,
- Կարլ Գրոբ (ծնվել է 1946 թվականին Կյուսնախտում), շվեյցարացի ֆուտբոլիստ,
- Արի Սուլանդեր (1969), տափօղակով հոկեյի ֆինն դարպասապահ,
- Հաննու Տիհինեն (1976), ֆինն ֆուտբոլիստ,
- Կիմի Ռայկկոնեն (1979), Ֆորմուլա 1-ի ֆինն ավտոարշավորդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ Sprachatlas der deutschen Schweiz, Band V 1b.
- ↑ Heinz Gallmann: Zürichdeutsches Wörterbuch. 1. Auflage. Verlag Neue Zürcher Zeitung, Zürich 2009, ISBN 978-3-03823-555-2, S. 669.
- ↑ 4,0 4,1 Küsnacht in German in the online Historical Dictionary of Switzerland.
- ↑ 5,0 5,1 Swiss Federal Statistical Office Արխիվացված 2016-01-05 Wayback Machine accessed 10-Aug-2009
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Statistics Zurich accessed 4 August 2009
- ↑ Kanton Zürich, Statistisches Amt: Region Pfannenstiel Արխիվացված 2009-06-16 Wayback Machine
- ↑ "Ständige und nichtständige Wohnbevölkerung nach institutionellen Gliederungen, Geburtsort und Staatsangehörigkeit". bfs.admin.ch (in German). Swiss Federal Statistical Office - STAT-TAB.
- ↑ «Temperature and Precipitation Average Values-Table, 1961-1990» (գերմաներեն, ֆրանսերեն, and իտալերեն). Federal Office of Meteorology and Climatology - MeteoSwiss. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 8-ին., the weather station elevation is 412 meters above sea level.
- ↑ IMDb Database retrieved 3 February 2019
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուսնախտ (Ցյուրիխ)» հոդվածին։ |
|