Jump to content

Քլեր Ֆորլանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կլեր Ֆորլանիից)
Քլեր Ֆորլանի
Քլեր Ֆորլանի, 2015 թվական
Ծնվել է1971 թվական Դեկտեմբերի 17
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
ԿրթությունԼոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունանգլուհի
Այլ անուն(ներ)Քլեր Անտոնիա Ֆորլանի
Claire Antonia Forlani
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1992 - այժմ
Ընտրանի«Ծանոթացեք՝ Ջո Բլեք», «Մեդալիոն»
Ամուսին(ներ)Դուգրեյ Սքոթ
Երեխա(ներ)Իդեն և Գաբրիել Թրևիս Սքոթ (երկվորյակներ, ամուսնու երեխաները առաջին ամուսնությունից)
claireforlani.com
Քլեր Ֆորլանի՝ Վիքիպահեստ

Քլեր Անտոնիա Ֆորլանի (անգլ.՝ Claire Antonia Forlani, ծնվել է 1971 թվականի Դեկտեմբերի 17-ին, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), անգլիացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեր Ֆորլանին ծնվել է 1971 թվականի Դեկտեմբերի 17-ին Լոնդոնում[1]։ Նրա մայրը՝ անգլուհի, հրապուրվում էր գեղանկարչությամբ, իսկ իտալացի հայրը զբաղվում էր բրիտանական մանր փոփ-խմբերի պրոդուսավորումով։ Քլերի ծննդյան ժամանակ նա մենեջեր էր աշխատում շոու-բիզնեսում։

Մանկությունից Քլերը երազում էր դերասանուհի դառնալ և գիտեր, որ ինքն ունի ունակություններ։ Նա մի քանի թատրոններում մասնակցում էր սուրբ ծննդյան բեմադրություններում։ Անսովոր գեղեցիկ և օժտված երեխայի վրա ուշադրություն է դարձնում գովազդային պրոդյուսերներից մեկը, ով աշխատում էր BBC-ում և Քլերի ծնողներին առաջարկում է նրանց աղջկան գովազդում նկարահանելու համար պայմանագիր կնքել։ Սակայն Քլեր Ֆորլանի ծնողները համարում են, որ երեխայի հոգեբանության համար դա կարող է բացասական հետևանքներ ունենալ։

11 տարեկանում Քլերի ծնողները նրան հանձնում են Լոնդոնի Արվեստի դպրոց, որտեղ նա ուսումնասիրում էր դերասանական վարպետություն և վեց տարվա ընթացքում պարեր էր սովորում։ Այդ ընթացքում նա հասցնում է մասնակցություն ունենալ մի քանի թատերական բեմադրություններում։ Նրանցից առավել նշանակալից էին «Մոխրոտիկը» բալետը և «Օրփեոսը Ստորգետնյա Թագավորությունում»։

1991 թվականին Քլերը նորամուտում է անգլիական հեռուստատեսությունում։ Դրանց եղել են երկու կարճատև հայտնվելը «Մամուլի գանգստերներ» սերիալում և «Ծալքեր» ծրագրում։

Կինոյում իր առաջին դերի համար Քլեր Ֆորլանին 1992 թվականին ստիպված է լինում ուղևորվել խորվաթական Զագրեբ քաղաք, որտեղ նա անց է կացնում 11 շաբաթ, նկարահանվելով «Գնչուական աչքեր» ֆիլմում (ամերիկյան վարձույթում ֆիլմը ուներ «ԿՀՎ-ի լրտեսում» անվանումը)։ Այդ ժամանակ լրանում է Քլերի ուղիղ 20 տարին։

1993 թվականին Քլեր Ֆորլանի ընտանիքը որոշում է ընդունում տեղափոխվել Սան Ֆրանցիսկո։ Այնպեղ Քլերը ընդունվում է քոլեջ այն բանի համար, որ շարունակի ուսումը և հնարավորություն ունենա ընդունվելու համալսարան։ Սակայն դերասան դառնալու ցանկությունը, վերջ ի վերջո, հաղթում է և Քլերը թողնում է ուսումը։

1994 թվականին Քլեր Ֆորլանին նկարահանվում է փոքրիկ դերերում Ջոն Քենեդիի կյանքի մասին պատմող մինի-սերիալում և կիսախաղարկային «Նվեր» ֆիլմում, որում գլխավոր դերերը կատարում էին Իզաբելա Ռոսելինին և Լորա Դերնը։ Հենց այս կինոաստղերի մասնակցությունը հանգեցնում է նրան, որ Քլեր Ֆորլինիի վրա, վերջապես, ուշադրություն են դարձնում։ Նա հրավեր է ստանում նկարահանվելու «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի յոթերորդ մասում։

Սակայն դերասանուհու կարիերայի համար ճակատագրական է դառնում «Հավաքույթի մասնակիցները սուպերմարկետից» ֆիլմը։ Քևին Սմիթը, ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը, շատ ժամանակ է ծախսում երկրորդ պլանի դերասանուհու ընտրման համար։ Նա դիտում է ավելի քան 600 թեկնածուների և խիստ հիասթափվում է նրանից, որ նրանցից ոչ մեկը չէր համապատասխանում դերին։ Իրավիճակը սպառնում էր դառնալ անհույս, սակայն, տեսնելով Քլերին, պարոն Սմիթը բառացիորեն խոցվում է նրա հմայքով և պարզամտությամբ, որը, հետագայում, ժպիտով անվանում է «ամերիկյան նորելուկ երիտասարդության մարմնավորում»։ Միայն որոշ ժամանակ անց նա նկատում է Քլերի շեշտադրությունը և իմանում, որ նա անգլուհի է։ Քլերն անմիջապես վերցնում են։ Հավաքույթի մասնակիցները սուպերմարկետից» ֆիլմը հաջողություն է ունենում բազմաթիվ կինոփառատոններում և երկրորդական պլանի դերի համար դերասանուհին մի քանի անգամ անվանակարգվում է տարբեր մրցանակների։

1996 թվականին Քլեր Ֆորլանին առաջին անգամ նկարահանվում է հաջողակ ֆիլմում՝ «Ժայռը» բլոկբաստերում։ Վարձույթում այդ ֆիլմի հաջողությունը դերասանուհուն ապահովում է հոլիվուդյան կինոստուդիաների ուշադրությունը, սակայն սկզբից դերասանուհին նախընտրում է տաղանդավոր նկարչուհու ողբերգական կյանքի մասին պատմող «Բասկիա» ֆիլմը, իսկ այնուհետև նկարահանվում է անկախ ստուդիայի կարճամետրաժ նախագիծ «Ավտոտնակի վաճառքը» անվանումով ֆիլմը։

1997 թվականը Քլերպ Ֆորլանի համար դառնում է մեծ կորուստների տարի՝ մահանում է նրա մայրը։ Այդ իրադարձությունը Քլեր Ֆորլանին շատ ծանր է տանում։ Որոշ ժամանակ դերասանուհին նույնիսկ չէր նկարահանվում։ Սակայն ամեն ինչ երբևէ ավարտ է ունենում և շուտով Քլերը նկարահանվում է գրող Նիլ Քեսադիի կյանքի մասին «Ինքնասպանը» կիսակենսագրական ֆիլմում։

1998 թվականին Քլեր Ֆորլանին սկսում է նկարահանվել ռեժիսոր Սթիվեն Սոմերսի «Բարձրացում խորությունից» ֆիլմում, սակայն ռեժիսորի հետ վիճաբանությունը հանգեցնում է նրան, որ դերասանուհին խզում է պայմանագիրը։

Դրանից քիչ անց Քլերի լուսանկարը հայտնվում է «Vanity Fair» ամսագրի շապիկին, մի շարք ծագող աստղերի լուսանկարների շարքում։ Նրա դերասանական տաղանդը յուրաքանչյուր ֆիլմի հետ ավելի էր փայլում և Քլերի համար իսկական հաղթանակ է դառնում 1998 թվականին թողարկված «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» ֆիլմը, որում Քլերը նկարահանվում է Բրեդ Փիթի և սէր Էնթոնի Հոփքինսի հետ[2]։ Ֆիլմի հաջողությունը թույլ է տալիս Քլեր Ֆորլանի մասին խոսել որպես ամենախոստումնալից հոլիվուդյան կինոաստղերից մեկի։ Բոլորը հիշում են աղջնակին, ում դերը կատարում է Քլերը, նուրբ, զգացմունքային, միամիտ և դրա հետ միասին ուժեղ և խելացնոր սեքսուալ։ Զարմանալի չէ, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ Բրեդ Փիթը սկսում է հանդիպել Քլերի հետ, սակայն երկարատև հարաբերություններ նրանց մոտ չեն ստացվում։

Այդ նույն 1998 թվականին Քլերը նկարահանվում է «Բեզիլ» ֆիլմում։ Այնուհետև հետևում են դերեր «Տարօրպինակ մարդիկ» կատակերգական էքշնում, «Տարրեր» ռոմանտիկական դրամայում, «Ջոնի Դոմինո» ցածրաբյուջե սարսափում և «Տղաներ և Աղջիկներ» կատակերգությունում։

2001 թվականին նա դառնում է «L'Oréal»-ի նոր դեմքը։ 2003 թվականին Քլերը Ջեքի Չանի հետ նկարահանվում է «Մեդալիոն» ֆիլմում[3]։

2006 թվականի աշնանը Ֆորլանին միանում է «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» ֆիլմի դերասանական կազմին, որպես երկրորդական կերպար, որտեղ խաղում է բժշկական փորձագետ բժիշկ Պեյտոն Դրիսկոլին[4]։ 2007 թվականի փետրվարին Քլեր Ֆորլանին խաղում է Տորի Բոդինին «Ձայն անցյալից» ֆիլմում, նկարահանված ըստ Նորա Ռոբերթսի վեպի։ 2008 թվականին նա Դենիել Քրեյգի հեի միասին նկարահանվում է «Անհաջողակի հիշողությունները» ֆիլմում։

2011 թվականին Ֆորլանին խաղում է թագուհի Իգրեյնին «Կամելոտ» սերիալում և Քեյթ Թեմփլթոնին «Սեր և խոհանոց» կատակերգությունում, իր ամուսին Դուգրել Սքոթի հետ միասին։ 2011 թվականին նա նաև հայտնվում է «Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես» հեռուստասերիալում, որպես գործակալ Լորեն Հանտեր, ժամանակավորապես փոխարինելով Լինդա Հանտին երկրորդ եթերաշրջանի վերջում։ Նա նաև հայտնվում է երրորդ եթերաշրջանի վերջում, որտեղ նրա կերպարը մահանում է։

Քլեր Ֆորլանին նկարահանվել է «Scotch Dewars»-ի գովազդային հոլովակում[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեր Ֆորլանին հանդիպել է Բենիսիո Դել Տորոյի, Ջոն Կյուսակի (1997—1998), Բրեդ Փիթի, Բեն Սթիլերի (1998—1999) և Կիանու Ռիվզի հետ։ 2007 թվականի հունիսին նա ամուսնանում է շոտլանդացի դերասան Դուգրեյ Սքոթի հետ[6]։ Նա խորթ մայր է հանդիսանում առաջին ամուսնությունից Սքոթի երկվորյակ երեխաների համար՝ Իդեն և Գաբրիել Թրևիս Սքոթ (անգլ.՝ Eden and Gabriel Trevis Scott

Աշխատանքից ազատ ժամանակ Քլեր Ֆորլանին ակտիվորեն զբաղվում է սպորտով, շատ ճանապարհորդում է և նույնիսկ սովորում է նվագել կիթառի վրա։ «Հնարավոր է, իմ շատ գործընկերներ համարում են, որ հասնել հաջողության, փառքի և փողի, դա ամենակարևորն է դերասանական կոչումն է։ Ես մտածում եմ այլ կերպ, քանի որ ցանկանում են կառուցել կյանքս այնպես, որպեսզի ինձ չխանգարեն արտաքինից… Եվ հետո, ես հպարտ եմ նրանով, որ կարող եմ ընտրել ֆիլմը, որոնք ինձ հետաքրքիր են։ Վերջ ի վերջո, տաղանդի չափանիշ չի հանդիսանում այն, որ քեզ ճանաչում են փողոցում կամ խանութում»։ Քլերը ատում է Հոլիվուդը և արհամահում է հոլիվուդյան հասարակությունը նրա սենսացիաների և բամբասանքների հակման համար։ Նա չի օգտվում համացանցից։ Տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նա հաճաք ասում է. «Ես շատ չեմ սիրում հասարակություն, ես «բարից աղջիկ» չեմ, ես սոցիալական մարդ չեմ»։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1992 Գնչուական աչքեր Gypsy Eyes Կատարինա
Մամուլի գանգստերներ Press Gang Ջուդի Վելման
1993 Անխոհեմ երիտասարդություն J.F.K.: Reckless Youth Էնն Քենոն
1994 Ոստիկանական ակադեմիա 7. Միսսիա Մոսկվայում Police Academy: Mission to Moscow Կատերինա
1995 Հավաքույթի մասնակիցները սուպերմարկետից Mallrats Բրենդի Սվենինգ
Ավտոտնակի վաճառքը Garage Sale Ջուլիա
1996 Ժայռը The Rock Ջեյդ Անջելո
Բասկիա Basquiat Ջինա Կարդինալե
1997 Ինքնասպանը The Last Time I Committed Suicide Ջոան
1998 Ծանոթացեք՝ Ջո Բլեք Meet Joe Black Սյուզան Պերիշ
Տարրեր Into My Heart Նինա
Բեզիլ Basil Ջուլիա Շերվին
1999 Տարրօրինակ մարդիկ Mystery Men Մոնիկա
2000 Տղաներ և Աղջիկներ Boys and Girls Ջենիֆեր Բառոուզ
Հնացած հրաշագործներ Magicians Լիդիա
Ջոնի Դոմինո Johnny Domino
2001 Վտանգավոր ճշմարտություն Antitrust Էլիս Պոուլսոն
Ուսանողական թափոն Going Greek քույր-տնտեսուհի
2002 Դասակում Triggermen Էմմա Քաթլեր
2003 Նորթֆորկ Northfork տիկին Հադֆիլդ
Պենտագոնի գաղտնիքները The Pentagon Papers Պատրիսիա Մարքս
Համբերության սահմանը The Limit Մոնիկա Փրինց
Մեդալիոն Medallion Նիկոլ Ջեյմս
2004 Մեմրոն Memron Վանջելա Քլեյ
Բոբի Ջոնս. Հանճարեղը Bobby Jones: A Stroke of Genius Մերի Մալոուն Ջոնս
2005 Խուլիգանները Green Street Hooligans Շենոն Դանեմ
Ստվերներ արևի վրա The Shadow Dancer (Shadows in the Sun ԱՄՆ-ում) Իզաբելա Թերիշ
Պարոն Ռիփլի վերադարձը Ripley Under Ground Սինթիա
Անվանումը Դևիդ Դեյմոնդ Untitled David Diamond/David Weissman Project Էլիսոն
2006—2008, 2010 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY բժիշկ Պեյտոն Դրիսկոլ
2006 Գիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ. Ըստ Սթիվեն Քինգի պատմվածքների Nightmares and Dreamscapes: From the Stories of Stephen King Դորիս Ֆրիմեն
Ձեր խորհրդածման համար For Your Consideration
2007 Հանուն արքայի. Զնդանի պաշարման պատմությունը In the Name of the King: A Dungeon Siege Tale Սոլանա
Հոլլեմ Ֆոու Hallam Foe Վերիտայ Ֆոու
Ձայն անցյալից Carolina Moon Տորի Բոդին
2008 Ահաջողակի հիշողությունները Flashbacks of a Fool Ռութ Դևիս
Գարեջուր իմ ձիերի համար Beer for My Horses Էննի
Դիվանագետ False Witness Պիպա Պորտեր
2009 Շենոն ծիածանը Shannon’s Rainbow Շենոնի մայրը
Անհետացում Not Forgotten Կետի
2011 Սեր և խոհանոց Love’s Kitchen (No Ordinary Trifle) Քեյթ Թեմփլթոն
Օրը, երբ երկիրը սառչում է Ice Ջաքլին
Դյուվիլ Deauville Քլեր
Կամելոտ Camelot Իգրեյնա
Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես NCIS: Los Angeles Լորեն Հանտեր
2012 Ամաչում Scruple Բիլի Իկեհորն
2013 Պանդայի աչքեր Another Me Էնն Դելուսի
  • «Stuff» ամսագրի «100 ամենասեքսուալ կանայք» վարկանիշում զբաղեցնում է 51-րդ տեղը (2000 թվական)[7]։
  • «Stuff» ամսագրի «100 ամենասեքսուալ կանայք» վարկանիշում զբաղեցնում է 89-րդ տեղը (2001 թվական)[8]։
  • «FHM» ամսագրի «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանայք» վարկանիշում զբաղեցնում է 85-րդ տեղը (2001 թվական)[9]։
  • «Netscape» ամսագրի «Բրիտանական գեղեցկուհիների Թոփ 10» վարկանիշում զբաղեցնում է 6-րդ տեղը (2002 թվական)[10]։
  • «AskMen» ամսագրի «99 ամենացանկալի կանայք» վարկանիշում զբաղեցնում է 79-րդ տեղը (2002 թվական)[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլեր Ֆորլանի» հոդվածին։