Կինոարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինոարվեստ, արվեստի տեսակ է, որի երկերն ստեղծում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորման հստակ միջոցներով վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանումը։ Կինոարվեստը միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում է գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որից հիմնականը պատկերի վավերական - լուսանկարչական բնույթը և մոնտաժն են։ Կինոնկարի ստեղծումը ստեղծագործական և արտադրական բարդ պրոցես է, որը միավորում են՝ սցենարի հեղինակ դրամատուրգի, ռեժիսորի, դերասանների, օպերատորի, նկարիչի, կոմպոզիտորի և այլոց աշխատանքը։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիա, շարժանկար - մշակույթի և տնտեսության բնագավառ է, որն ապահովում է կինոնկարների արտադրությունը և դրանց ցուցադրումը։ Հաճախ կինեմատոգրաֆիան փոխարինվում է «կինեմատոգրաֆ» տերմինով։ Որպես արվեստի առավել մասսայական տեսակ, քաղաքական և գիտական պրոպագանդայի հզոր միջոց է։ Կինոնկարների արտադրությունը կենտրոնացված է կինոստուդիաներում։ Կինոժապավենների և կինոսարքավորումների պատրաստումով զբաղվում է կինոարդյունաբերությունը։ Ֆիլմերը ցուցադրվում են կինոթատրոններում, հեռուստացույցով, ձայնագրություններով։

Խաղարկային կինոյի ժանրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարների ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղարկային (գեղարվեստական)
  • Ոչ խաղարկային (փաստա - վավերագրական)
  • Անիմացիոն (մուլտիպլիկացիոն)
  • Հեռուստատեսային
  • Գիտական
  • Ուսումնական

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 433