Կինկաժու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինկաժու
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Potos flavus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
Potos flavus (8973438737).jpg
Potos flavus (8973438737)

Կինկաժու[1], կամ պոտո[2] (լատին․՝ Potos flavus), ջրարջերի ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, ապրում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Այս տեսակը բնորոշվում է ըստ մենատիպ Potos ցեղի[3]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Yawning kinkajou.jpg
Yawning kinkajou

Կինկաժուն փոքրիկ կատվի չափ է, ունի կլոր գլուխ, կլոր լայնատարած ականջներ, բավականին կառչուն պոչ, որն օգնում է այս տեսակի ներկայացուցիչներին «թռչել» մի ճյուղից մյուսը (սրանով կինկաժուն մասամբ նման է կապիկներին)։ Կարճ դնչիկն ու մեծ աչքերը որոշ չափով հիշեցնում են արջի։ Խիտ թավշյա մորթին մեջքի հատվածում գորշ - շիկակարմրավուն է, իսկ փորի հատվածում՝ դեղնակարմրավուն։ Դունչը մուգ դարչնագույն է կամ սև։ Ջրարջերի ընտանիքի մյուս տեսակներից կինկաժուն տարբերվում է միագույն պոչով, այն մի փոքր ավելի մուգ է, քան՝ մորթու մնացած մասը։

Սնունդ և վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինկաժուներն ապրում են ծառերի վրա։ Ցերեկը նրանք թաքնվում են փչակներում, իսկ գիշերը մենակ կամ զույգերով դուրս են գալիս ծառերի ճյուղերի վրա կեր հայթայթելու՝ ցուցաբերելով շարժումների արագություն և ճարպկություն։

Կինկաժուն սնվում է մեծամասամբ մրգերով (մրգերի պլանտացիաներին հասցրած վնասն աննշան է), նեկտարով և մեղրով։ Մրգերից բացի նա ուտում է միջատներ, գորտեր, մողեսներ, թռչնի հավկիթներ և մանր կենդանիներ։

Կինկաժուի կյանքի տևողությունը մոտավորապես 23 տարի է։

Բնակեցման կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության մեջ կինկաժուն գործնականում թշնամիներ չունի։ Մարդիկ կինկաժուին տեսնում են հազվադեպ։

Կինկաժուն լավ է հարմարվում անազատության մեջ։

Վտանգ մարդու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինկաժուն կարող է տարածել Kingella potus վարակիչ հիվանդությունը, վարակը փոխանցվում է կծելուց։ Հիվանդության ախտանիշերն են բարձր ջերմությունը, որովայնի ցավը, գլխացավը, արյունամիզությունը[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 293. — 558 с. — ISBN 5-09-001434-5
  2. Կաղապար:БСЭ2
  3. Կաղապար:Книга:Wozencraft, W. C.: Mammal Species of the World
  4. «Американка заразилась кингеллой от кинкажу». МедНовости. 2011 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինկաժու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինկաժու» հոդվածին։