Կարպաչ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կարպաչ | |||
| |||
Երկիր | Լեհաստան | ||
Համայնք | Karkonosze County?, Ներքինսիլեզյան վոյեվոդություն և Ելենագուրսական մարզ | ||
Մակերես | 38 կմ² | ||
ԲԾՄ | 480±1 մետր | ||
Բնակչություն | ▼4457 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 58-540–58-550 | ||
Պաշտոնական կայք | karpacz.ig.pl(լեհ.) | ||
| |||
Կարպաչ (լեհ.՝ Karpacz, գերմ.՝ Krummhübel), առողջարանային քաղաք և լեռնադահուկային մարզումների ու հանգստի հանգրվան Լեհաստանի հարավարևմտյան մասում՝ Ստորին Սիլեզիա վոևոդության Կարկոնոշեի շրջանում (նախկինում կոչվել է Ելենյա Գուռայի շրջան)։ Կարպաչը լեռնային արշավների, դահուկային մարզաձևերի (այդ թվում՝ դահուկային աշտարակացատկի) պարապմունքների ու մրցումների անցկացման, ինչպես նաև զբոսաշրջության կարևոր կենտրոն է Լեհաստանի ու Չեխիայի սահմանի երկայնքով ձգվող Կարկոնոշե լեռներում և ծառայում է որպես Ալպերի համապատասխան կենտրոնների այլընտրանք[2]։ Գտնվում է ծովի մակերևույթից 480-ից 885 մետր բարձրության վրա։ Նրանից դեպի հարավ՝ դեպի Չեխիայի հետ Լեհաստանի ունեցած սահմանը վեր է խոյանում Սնեժկա (Sněžka-Śnieżka) սարը, որն ունի 1602 մետր բարձրություն։
2019 թվականի հունիսի 30-ի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 4.593[3]:
2020 թվականից Կարպաչը հյուրընկալում է ամենամյա միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցների։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարպաչի ներկայիս տարածքում ու շրջակայքում առաջին բնակավայրերը, ամենայն հավանականությամբ, հիմնել են կելտական ցեղերի ներկայացուցիչները մեր թվականությունից առաջ 4-ից 3-րդ դարերում[4]։
Բնակավայրը 1599 թվականին հիշատակվել է պատմական մի փաստաթղթում՝ տարածքում երկաթի ու կապարի արդյունահանման առնչությամբ[5][6]։ Այդ ժամանակաշրջանում և դրանից հետո եղել է ավստրիական Հաբսբուրգներին ենթակա Բոհեմիայի թագավորության կազմում։ 1742 թվականին պրուսացիները տիրել են բնակավայրին, և հաջորդաբար՝ 1871-ից մինչև 1945 թվականը այն գտնվել է Գերմանիայի կազմում, որից հետո Պոտսդամի 1945 թվականի պայմանագրի համաձայն փոխանցվել է Լեհաստանին։ 1895 թվականից, երբ սկիզբ է դրվել նրա երկաթուղային հաղորդակցությանը, Կարպաչի պատմությունը սերտորեն կապվել է մետաղաձուլության (մետալուրգիայի) և զբոսաշրջության զարգացման հետ։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարպաչը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7].
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցի
-
"Bachus" գինետունը
-
Քաղաքի կենտրոնը
-
"Mieszko" հյուրատունը
-
"Samotnia" լեռնային շալեն
-
Պատմական վիլլա
-
"Dom Śląski" լեռնային շալեն
-
Սուրբ սրտի եկեղեցին
-
Սպորտի ու զբոսաշրջության թանգարանը
-
Railway Station in Karpacz
-
Gołębiewski հյուրանոցը
-
Լոմնիցայի ամբարտակը
-
Մատուռ Սնեժկա սարի լանջին
-
Դահուկացատկի բլուրը՝ Orlinek-ը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210106011-0936032?var-id=1639616&format=jsonapi
- ↑ «History - Karpacz.pl». www.karpacz.pl.
- ↑ «Population. Size and structure and vital statistics in Poland by territorial division in 2019. As of 30th June». stat.gov.pl. Statistics Poland. 2019 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Historia». Karpacz onLINE, imprezy, wydarzenia, noclegi Karpacz, Interaktywna Baza Noclegowa, mapa miasta KARPACZ. Noclegi w Karpaczu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Karpacz». www.staypoland.com.
- ↑ «Karpacz (Krummhübel) im Riesengebirge». www.polish-online.com.
- ↑ «Miasta Partnerskie». karpacz.pl (լեհերեն). Karpacz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (Լեհերեն)
- Karpacz and wirtual Map (Լեհերեն)
- Karpacz 360 - virtual city (Լեհերեն)
- Karpacz - Krummhübel, Karbacz, Krzywa Góra (1945 r.), Drogosławice (1946 r.) na portalu polska-org.pl (Լեհերեն)
- Karpacz- Gallery (Լեհերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարպաչ» հոդվածին։ |
|