Կարոյ Ֆերենցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոյ Ֆերենցի
հունգ.՝ Ferenczy Károly
Ի ծնեգերմ.՝ Carl Freund
Ծնվել էփետրվարի 8, 1862(1862-02-08)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Վախճանվել էմարտի 18, 1917(1917-03-18)[1][5][6][…] (55 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա և  Հունգարիա
ԿրթությունՎիեննայի համալսարան (1885), Q1718285?, Նեապոլի գեղարվեստի ակադեմիա (1886) և Ժյուլիանի ակադեմիա (1889)
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[7]
ԱշակերտներIstván Szőnyi?[4]
ԱմուսինՕլգա Ֆիալկա[8]
ԶավակներԲենի Ֆերենցի[8], Նոեմի Ֆերենցի[8] և Valér Ferenczy?[8]
 Károly Ferenczy Վիքիպահեստում

Կարոյ Ֆերենցի (հունգ.՝ Ferenczy Károly, փետրվարի 8, 1862(1862-02-08)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - մարտի 18, 1917(1917-03-18)[1][5][6][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]), հունգարացի նկարիչ, իմպրեսիոնիստ ու սիմվոլիստ։ Նադբանյայի գեղանկարչական դպրոցի առաջավոր ներկայացուցիչներից է, որ ձևավորվել է Տրանսիլվանիայի Նադբանյա քաղաքում[9]։ Համարվում է «հունգարական իմպրեսիոնիզմի ու պոստիմպրեսիոնիզմի հայրը» և «ժամանակակից հունգարական նկարչության» հիմնադիրը[9]։ Նկարիչ Բենի Ֆերենցիի հայրն է։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոյ Ֆերենցին ծնվել է 1862 թվականին Վիեննայում, հրեական ընտանիքում[10][11]։ Մայրը մահացել է նրա ծննդից անմիջապես հետո[12]։ Ֆերենցին նախ սովորել է իրավագիտություն ու տնտեսագիտություն, ստացել է համալսարանական դիպլոմ և հետո միայն զբաղվել նկարչությամբ[11]։ Նա ճանապարհորդել է Իտալիայում, իսկ 1887 թվականին սկսել է սովորել Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ 1889 թվականին տեղափոխվել է Բուդապեշտի մոտակայքում գտնվող Սենտենդրե քաղաք, որտեղ սկսել է աշխատել նատուրալիստական ոճով, որը հիշեցնում էր այդ ժամանակ Ֆրանսիայում մեծ ճանաչում վայելող Ժյուլ Բաստիեն Լեպաժի ստեղծագործությունները[11]։ 1883-1886 թվականներին նա ընտանիքով ապրել է Մյունխենում, որտեղ ծանոթացել է Շիմոն Հոլոշիի հետ[11]։ Հոլոշիի հետ նա տեղափոխվել է Նալբանյա և տեղի «նկարչական գաղութի» առաջատարներից մեկը դարձել։ Նալբանյայում նա մեծ տեղ է հատկացրել պլեներային գեղանկարչությանը։ 1903 թվականին Ֆերենցիի նկարները ցուցադրվել են Բուդապեշտում և արժանացել քննադատների դրական արձագանքներին։

1906 թվականին տեղափոխվել է Բուդապեշտ, որտեղ տեղի նկարչական դպրոցում, որ հետագայում դարձել է գեղարվեստի ուսումնարան, ստացել է պրոֆեսորի պաշտոն։ Նա շարունակել է ամեն ամառ մեկնել Նալբանյա։ Կարոյ Ֆերենցիի՝ Բուդապեշտի շրջանի ստեղծագործությունները հագեցած են սիմվոլիստական դեկորատիվ մոտիվներով, որի գլխավոր թեման մերկ կերպարների, ինչպես նաև աստվածաշնչյան կերպարների պատկերումն էր[13][13]։

Նկարիչը մահացել է 1917 թվականին։

Սենտենդրեում բացվել է Կարոյ Ֆերենցիի թանգարան։

1966 թվականին Հունգարիայի ազգային պատկերասրահը կազմակերպել է «Նալբանյայի նկարչական գաղութի» ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդես[14]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Օլգա Ֆիալկան, եղել է նկարչուհի։ Երեխաներն են՝ Վալեր Ֆերենցի (1885-1954, նկարիչ), Նոեմի Ֆերենցին (1890-1957, գեղարվեստական տեքստիլի վարպետ), Բենի Ֆերենցի (1890-1967, քանդակագործ)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Karoly Ferenczy (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Karoly FerenczyOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Ференци Карой // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  7. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 8,2 8,3 Union List of Artist Names — 2017.
  9. 9,0 9,1 Ilona Sármány-Parsons, "Károly Ferenczy", Oxford Art Online
  10. Adrian M. Darmon, Autour de l'art juif: Encyclopédie des peintres, photographes et sculpteurs, Paris: Carnot, 2003, p. 240, accessed 1 February 2013
  11. 11,0 11,1 11,2 11,3 "Karoly Ferenczy", Fine Arts of Hungary, accessed 2 February 2013
  12. "The Ferenczy Family", The Retrospective Exhibition of Károly Ferenczy (1862-1917), 30 November 2011 - 17 June 2012, Hungarian National Gallery, accessed 2 February 2013
  13. 13,0 13,1 Nóra Veszprémi, "Painting Unmentionable Love: Károly Ferenczy’s Homoerotic Aestheticism"
  14. Valerie Majoros, "Lajos Tihanyi and his friends in the Paris of the nineteen-thirties" Արխիվացված 2015-10-18 Wayback Machine, French Cultural Studies, 2000, Vol. 11:387, Footnote, p. 388, Sage Publications, accessed 30 January 2013

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jozsef Vadas Hungarian Masterpieces. — Corvina Books (Budapest), 2003. — P. 90-95. — ISBN 9631353044. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոյ Ֆերենցի» հոդվածին։