Նոեմի Ֆերենցի
Նոեմի Ֆերենցի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1890[1][2][3] |
Ծննդավայր | Սենտենդրե, Պեշտ, Հունգարիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 20, 1957[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի, տեքստիլ նկարչուհի և համալսարանի դասախոս |
Թեմաներ | Գոբելեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն |
Հայր | Կարոյ Ֆերենցի |
Մայր | Օլգա Ֆիալկա |
Ամուսին | Sándor Kőrösi-Krizsán? |
![]() |

Նոեմի Ֆերենցի (անգլ.՝ Noémi Ferenczy, հունիսի 18, 1890[1][2][3], Սենտենդրե, Պեշտ, Հունգարիա - դեկտեմբերի 20, 1957[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հունգարացի նկարիչ, որն առավել հայտնի է գոբելենային էսքիզներով։ Հյուսել է իր սեփական գոբելենները և ազդեցություն է կրել Նագիբանյա արվեստի շարժումից[5][6]։
Ծնվել է Սենտենդրե քաղաքում և հանդիսացել քանդակագործ Բենի Ֆերենցիի երկվորյակ քույրը։ Նրանք նկարիչ Կարոյ Ֆերենցիի և նկարչուհի Օլգա Ֆիալկայի զավակներն են եղել։ Ֆերենցի ընտանիքի և այլ արվեստագետների ստեղծագործությունները ցուցադրելու նպատակով Սենտենդրեում հիմնադրվել է Ֆերենցիների թանգարանը[7]։ Նոեմին սոցիալիստ է դարձել, ինչն արտահայտվել է նրա որոշ աշխատանքների քաղաքական թեմատիկայում։
Ստեղծել է ջրաներկով աշխատանքներ ու էսքիզներ, որոնք հիմնականում վերածվել են գոբելենի և գորգերի նմուշների[8]։ Գոբելինների ոճի նկարահյուս գործվածքների նախագծեր մշակելուց բացի Նոեմի Ֆերենցին այդ արվեստն ուսուցանել է ուրիշներին, որի արդյունքում 1950-1960-ական թվականներին Հունգարիայում գոբելենների նկատմամբ հետաքրքրություն է առաջացել[9]։
Վախճանվել է վաթսունյոթ տարեկանում Բուդապեշտում և հուղարկավորվել ծնողների ու եղբոր կողքին Կերեպեշի գերեզմանատանը։ Իրենց հայրիկի կողմից ստեղծված տասնութ տարեկան Նոեմիի ու Բենիի դիմանկարը գտնվում է Հունգարիայի ազգային պատկերասրահում։ «Ֆերենցի Նոեմի մրցանակը» շնորհվում է Հունգարիայի մշակութային ժառանգության նախարարության կողմից[10]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աղյուսագործներ» («Bricklayers»)
- «Կավարագործը» («Shingle Maker»)
- «Թռիչք դեպի Եգիպտոս»( «Flight to Egypt») (1916)[11]
- «Զանգակատներ» («Harangvirágok») (1921)
- «Քույրեր» («Nővérek») (1921)
- «Այգոգործներ» «Kertésznők» (1923)
- «Ցախ տանող կինը» «Woman Carrying Faggots» (մոտավորապես 1925)[12]
- «Գործող կին» «Weaving Woman» (մոտավորապես 930)[8]
- «Ջուլհակ» «Szövőnő» (1933)
- «Աղյուսագործ, շինարար, հացթուխ» «Kőműves, Házépítő, Pék» (1933)
- «Ծաղիկներ ջրող կինը» «Woman Watering Flowers» (1934)
- «Քույրություն» «Sisterhood» (մոտավորապես 1942)[13]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ferenczy Noémi (հունգ.) / K. Ágnes — Budapest: Akadémiai Kiadó, 1967.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Terry Cox (2014 թ․ մարտի 5). Hungary 1956: Forty Years On. Routledge. էջ 126. ISBN 978-1-135-21798-3.
- ↑ Éva Hárs; Ferenc Romváry (1981). Modern Hungarian Gallery, Pécs. Corvina Kiadó. էջ 226.
- ↑ Museum. UNESCO. 1983.
- ↑ 8,0 8,1 Magyar Nemzeti Galéria (1976). Collections of the Hungarian National Gallery. Corvina Press. էջ 166. ISBN 978-963-13-4293-2.
- ↑ Iván Boldizsár (1983). NHQ; the New Hungarian Quarterly. Lapkiadó Publishing House. էջ 197.
- ↑ «HUNGARY | MESSAGES | World Art Tokyo 2018». art-tokyo.jp (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Tamás Kieselbach (2003). Modern Hungarian Painting: 1892-1919. Tamás Kieselbach. էջ 625. ISBN 978-963-212-436-0.
- ↑ Dezső Keresztúry; Magyar Tudományos Akadémia. Művészettörténeti Kutató Csoport (1988). A Thousand years of Hungarian masterpieces. Corvina. ISBN 978-963-13-2519-5.
- ↑ Marcus Bourne Huish; David Croal Thomson; Albert Charles Robinson Carter (1942). The Year's Art. Macmillan and Company. էջ 8.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոեմի Ֆերենցի» հոդվածին։ |
|