Ժյուլ Բաստիեն Լըպաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժյուլ Բաստիեն Լեպաժից)
Ժյուլ Բաստիեն Լըպաժ
ֆր.՝ Jules Bastien-Lepage
Ի ծնեJules Bastien-Lepage
Ծնվել էնոյեմբերի 1, 1848(1848-11-01)[1][2][3][…]
ԾննդավայրԴանվիլիե, Մյոզ
Վախճանվել էդեկտեմբերի 10, 1884(1884-12-10)[1][2][4][…] (36 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 17-րդ շրջան, Փարիզ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
ՈճS. tuberosum
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներAdolphe Franck (1810-1893), French philosopher?, Émile Bastien-Lepage?, The beggar? և Հոկտեմբեր: Կարտոֆիլի բերքահավաք
ՈւսուցիչԱլեքսանդր Կաբանել
ԱշակերտներԱգնես Կաթինկա Վիլհելմինա Լուն
Պարգևներ
 Jules Bastien-Lepage Վիքիպահեստում

Ժյուլ Բաստիեն Լըպաժ (ֆր.՝ Jules Bastien-Lepage, նոյեմբերի 1, 1848(1848-11-01)[1][2][3][…], Դանվիլիե, Մյոզ - դեկտեմբերի 10, 1884(1884-12-10)[1][2][4][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի նկարիչ, գեղանկարչության մեջ նատուրալիզմի՝ որպես ռեալիզմի բաղկացուցիչ մասի, ներկայացուցիչ։ Առաջիններից մեկն է, որը պատկերել է գյուղական կենցաղը նատուրալիզմի ոգով։ Նրա տաղանդի երկրպագուն և ընկերն էր Էմիլ Զոլան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Բաստիեն Լըպաժը ծնվել է գյուղացիների ընտանիքում, Լոթարինգիայի Դանվիլյե բնակավայրում, սովորել է 1868 թվականից Փարիզում։ Մասնակցել է 1870 թ. ֆրանս-գերմանական պատերազմին, որտեղ, վիրավորվելով վերադառնում է հայրենի գյուղ։ 1870-1883 թթ. ճանապարհորդել է Իտալիայում։ Արդեն լինելով քաղցկեղով ծանր հիվանդ, ձեռնարկում է ճանապարհորդություն Ալժիրում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կտավները ներկայումս գտնվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում՝ Փարիզում, Լոնդոնում, Մելբուրնում, Նյու Յորքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգյուստ Ռոդենի ստեղծած Ժյուլ-Բաստյեն Լըպաժի արձանը

Լըպաժը մահացել է Փարիզում, 36 տարեկանում։ Դանվիլյեյում գտնվող գերեզմանի մոտ նրա եղբայր Էմիլ Բաստիենը ստեղծել է զբոսայգի։ Եկեղեցու բակում տեղադրված է եղել Օգյուստ Ռոդենի ստեղծած Ժյուլ-Բաստյենի բրոնզե արձանը[7]։ 2011 թ. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երևան կատարած այցի ժամանակ արձանը նվիրաբերվել է Հայաստանին՝ անկախության 20-ամյակի պատվին։ Հոկտեմբերի 7-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ արձանի հանդիսավոր բացումը։

Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» հոդվածին։