Jump to content

Կատյուշա (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կատյուշա (երգ)»
ի երգը
Ժանրռուսական ռոմանս
Լեզուռուսերեն
ՀեղինակՄիխայիլ Իսակովսկի
ԿոմպոզիտորՄատվեյ Բլանտեր

«Կատյուշա» (ռուս.՝ Катю́ша) խորհրդային հայտնի երգ։ Երաժշտության հեղինակ՝ Մատվեյ Բլանտեր, խոսքերի հեղինակ՝ Միխայիլ Իսակովսկի։ Երգն առաջին անգամ կատարել են Վերա Կրասովիցկայան, Գեորգի Վինոգրադովը և Վսեվոլոդ Տյուտյուննիկը՝ 1938 թվականի նոյեմբերի 28-ին՝ Կնուշևիցկու ղեկավարած նվագախմբի հետ[1]։ Վալենտին Բատիշևի կատարմամբ երգի առաջին ձայնագրությունը կատարվել է 1939 թվականին[2][3][4]։ Ավելի ուշ երգը կատարել են Լիդիա Ռուսլանովան, Գեորգի Վինոգրադովը, Էդուարդ Հիլը, Աննա Գերմանը, Դմիտրի Խվորոստովսկին և այլ երգիչներ։

2015 թվականին «Ռուսսկի ռեպարտյոր» ամսագրի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով «Կատյուշայի» տեքստը զբաղեցրել է 13-րդ տեղը ռուսական հայտնի բանաստեղծական տողերի թոփ տասնյակում[5]։

Ուգրանսկի շրջանի Վսխոդի գյուղի (Գլոտովկա գյուղից ոչ հեռու՝ Միխայիլ Իսակովսկու հայրենիքում) մշակույթի տանն է գտնվում է «Կատյուշա» երգի թանգարանը[6]։

Կարծիք կա, որ հենց այս երգի շնորհիվ է, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային զինվորները «Կատյուշա», Համազարկային կրակի ռեակտիվ համակարգին տվել են «Կատյուշա» անվանումը[7]։

Երգի սյուժե և բառեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը նվիրված է իր սիրած տղայից՝ «հեռվում գտնվող սահմանապահ զինվորից» բաժանված աղջկա հույզերին։

«Կատյուշա» երգի առաջին քառյակը[8]։

 Ծաղկել են խնձորենիներն ու տանձենիները,
Գետի վրայով սահում են ամպերը։
Կատյուշան դուրս է եկել գետափ,
Դեպի բարձր, զառիվեր ափ։

 ռուս.՝ Расцветали яблони и груши,
 Поплыли туманы над рекой.
 Выходила на берег Катюша,
 На высокий берег, на крутой.

  • Երգի թարգմանությունները կան տարբեր լեզուներով։ Հունաստանում այս երգը Հունաստանի ազգային ազատագրական ճակատի հիմնն է[9], Իտալիայում դա «Կատարինան» է և «Fischia il vento» («Սուլում է քամին»), Իսրայելում՝ «Կատյուշկան» (որը հետո հրեա երգչուհի Զարայի կողմից թարգմանվել է նաև ֆրանսերեն և ստացել «Կազաչոկ» (Casatschok) անվանումը, հետագայում երգչուհի Դալիդան երգը երգել է գերմաներեն և իտալերեն
  • Իսակովսկին գրել է նաև վերջին քառյակը, որը հազվադեպ է հնչում.
Ծաղկաթափվել են խնձորենիներն ու տանձենիները,
Գետի վրայով սահել են ամպերը։
Կատյուշան հեռացել է ափից,
Երգն իր հետ տարել է տուն։
  • 1943—1945 թվականներին հայտնի էր հետևյալ քառյակը.
Թող գերմանացին հիշի ռուսական «կատյուշային»,
Թող լսի՝ ինչպես է նա երգում.
Թշնամիներից հանում է հոգին,
Իսկ յուրայիններին հզորություն է տալիս։
Թռչում են գլուխներ և մարմիններ
Դողը հալածում է գետից այն կողմ գտնվող գերմանացուն
Դա մեր ռուսական Կատյուշան է
Գերմանացիների համար մահերգ է երգում։
  • Գոյություն ունի այս երգի ժողովրդական բանահյուսության մի ամբողջ շարք[10]։

Կիրառումը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Որպես ռուսական ժողովրդական երգ՝ «Կատյուշան» կատարվել է «Եղնիկների որսորդը» ֆիլմում՝ հարսանիքի ընթացքում[11][12]
  • Երգի երաժշտության մի մասը օգտագործվել է Կապույտ դիվիզիայի «Primavera» քայլերգում։
  • Երգի մեղեդին հնչում է Էդի Խանտինգտոնի երգի սկզբում և վերջում «USSR»[13]:
  • Երգի մեղեդին հնչում է «A Little Moment Of Desperation» շվեյցարական խմբի «Lunatica» կրկներգում։
  • Գերմանական «Tanzwut» խումբը ռուսերենով կատարել է երգը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ՝ 2012 թվականին։
  • Երգը կատարել է իտալական «Talco» պանկ խումբը։
  • «Կատյուշան» ռուսերենով երգվում է «Աղջիկները և տանկերը» անիմացիոն ֆիլմի ութերորդ դրվագում, որը ցուցադրվել է 2012 թվականի

դեկտեմբերի 3-ին։

  • «Կատյուշան» ռուսերենով հնչում է «Ջովանիի կղզի» անիմացիոն ֆիլմում։
  • «Կատյուշա» երգի հիման վրա է գրվել իտալական «Skylark» խմբի «Mystery of the Night» երգը։
  • Ամերիկյան Abney Park խմբի 2013 թվականի «The Circus at the End of the World» ալբոմում կա երգի անգլալեզու տարբերակը «Katyusha»:
  • «Բանակ-2015» զինվորական տեխնիկայի փառատոնի ընթացքում երգը հնչել է վեց լեզուներով, առաջինը՝ չինարեն[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Биографическая справка о В. Красовицкой на портале kino-teatr.ru.
  2. По данным сайта Russian-Records.com пластинка с песней (матричный номер 8367) вышла уже весной 1939 года, в том же году были выпущены пластинки не только в Москве, но и в Ленинграде и Свердловске
  3. Николай Овсянников (2016 թ․ մայիսի 16). ««Katyusha» VS «Forelock»». Алеф - Ежемесячный международный еврейский журнал. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. Одна из самых распространенных грамзаписей «Катюши» Поет Валентина Батищева, Ленинградсий завод, 1939 год, матричный номер 611
  5. Виталий Лейбин, Наталья Кузнецова (26 июня 2015). «Слова не выкинешь. Какие песни мы поём в душе и какими стихами говорим». rusrep.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  6. Amarok_manwrote, 2017-02-14 10:01:00 Amarok_man Amarok_man 2017-02-14 10:01:00. «История песни "Катюша"». amarok-man.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Первушин А. И. Красный космос. Звёздные корабли Советской империи. — М.: «Яуза», «Эксмо», 2007. — ISBN 5-699-19622-6.
  8. Полный текст песни защищён российскими законами в области авторского права. Допустимо использование лишь отдельных цитат и фрагментов
  9.  Ύμνος του ΕΑΜ — гимн ЭАМ.
  10. Фронтовые переделки «Катюши»(չաշխատող հղում)
  11. SuperVideoBlogger (2010-07-05), The Deer Hunter - Katyusha - Катюша, Վերցված է 2019-05-14-ին
  12. «саундтрек к фильму Охотник на оленей». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  13.  USSR  — песня Эдди Хантингтона (չաշխատող հղում)
  14. На форуме «Армия-2015» прозвучит песня «Катюша» на шести языках(չաշխատող հղում) // Сайт телеканала «360° Подмосковье», 15 июня 2015

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]