Jump to content

Կառլ Բիլդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Բիլդտ
 
Կուսակցություն՝ Կոալիցիոն չափավոր կուսակցություն[1]
Կրթություն՝ Ստոկհոլմի համալսարան, Enskilda Gymnasiet? և Östra Real?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, բլոգեր և արտաքին գործերի նախարար
Ծննդյան օր հուլիսի 15, 1949(1949-07-15)[2][3][4][…] (75 տարեկան)
Ծննդավայր Halmstad parish, Շվեդիա[5] կամ Շվեդիա[6]
Քաղաքացիություն  Շվեդիա
Հայր Daniel Bildt?
Մայր Rut Kerstin Maria Andersson-Alwå?[7]
Ամուսին Աննա Մարիա Կորացա Բիլդտ
 
Կայք՝ bildt.net
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կառլ Բիլդտ (շվեդ.՝ Nils Daniel Carl Bildt, հուլիսի 15, 1949(1949-07-15)[2][3][4][…], Halmstad parish, Շվեդիա[5] և Շվեդիա[6]), շվեդ քաղաքական գործիչ և դիվանագետ, 1991-1994 թվականներին՝ Շվեդիայի վարչապետ, 1986-1999 թվականներին՝ Շվեդիայի չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ։ 1995-1997 թվականներին նախկին Հարավսլավիայում զբաղեցրել է ԵՄ հատուկ ներկայացուցչի և Բոսնիա և Հերցեգովինայում գերագույն ներկայացուցչի պաշտոնը, 1999-2001 թվականներին Բալկաններում եղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց[9]։ 2006 թվականից մինչև 2014 թվականը եղել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար։

Նրա նախնիների թվում եղել են նախարարներ, գլխավոր շտաբի պետեր, դիվանագետներ։ Իսկ նրա նախապապ Բարոն Գիլիս Բիլդտը 19-րդ դարի 80-ական թվականներին եղել է Շվեդիայի վարչապետը։

Գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկզբում Կառլ Բիլդտը զբաղեցրել է շվեդական պահպանողական և լիբերալ ուսանողների կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ 1979 թվականին դարձել է խորհրդարանի անդամ։ Լինելով պատգամավոր՝ Կառլ Բիլդտը ակտիվորեն սուր բանավեճի մեջ է մտել միջազգային քաղաքականության հարցերի շուրջ, դեմ Է արտահայտվել Ուլոֆ Պալմեին, որն այդ ժամանակ վարչապետ էր։ 1986 թվականին Կառլ Բիլդտը ընտրվել է աջ կենտրոնամետ չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ։ 1991-1994 թվականներին եղել է Շվեդիայի վարչապետ։ Նրա կառավարության ընթացքում Շվեդիան Եվրամիությանը անդամակցելու համար բանակցություններ են սկսվել։ Եվ 1994 թվականի հուլիսին Բիլդտը ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու պայմանագիրը։

Կառլ Բիլդտն առաջին քաղաքական գործիչներից մեկն է, որը ակտիվորեն օգտվել է համացանցից։ Այսպես, 1994 թվականի փետրվարի 4-ին նա էլեկտրոնային նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, ինչը դարձել է միջկառավարական մակարդակով առաջին նման ուղերձը։ Նամակում նա աջակցել է Վիետնամից տնտեսական էմբարգոյի վերացման մասին Քլինթոնի որոշմանը[10]։ Ավելի ուշ Բիլդտը սկսել է լայնորեն օգտագործել Twitter[11]։ Նա դարձել է նաև ակտիվ բլոգեր՝ իր առաջին բլոգը սկսելով 2005 թվականի փետրվարին[12]։ Հետագայում նրա բլոգը դարձել է Շվեդիայի ամենաընթերցվող քաղաքական բլոգներից մեկը։ 2008 թվականին Կառլ Բիլդը YouTube-ում բացել է իր ալիքը[13]։

Կառլ Բիլդտը հայտնի է նաև Իսրայելի և Ռուսաստանի խիստ քննադատությամբ[14]։ Վրաստանի ներկայիս կառավարության մեղադրանքների համաձայն՝ նրա դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Kreab խորհրդատվական ընկերության ղեկավարության շրջանում Կառլ Բիլդտը Միխեիլ Սաակաշվիլիից կաշառք է ստացել։ Միևնույն ժամանակ Կառլ Բիլդտի մամուլի քարտուղար Էրիկ Սիգան հայտարարել է, որ Բիլդտը երբեք ներգրավված չի եղել Վրաստանի հետ առնչություն ունեցող Kreab-ի ոչ մի ակտիվության մեջ և հիշեցրել է, որ լինելով նախարար՝ Բիլդտը քննադատել է դատական համակարգի օգտագործումը Սահակաշվիլիի կառավարման շրջանում՝ Վրաստանում քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար[15]։

2008-2012 թվականներին արևելաեվրոպական գործերով Կառլ Բիլդտի փորձագետն էր ալբանական ծագում ունեցող Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Արբա Կոկալարին, որը հայտնի է իր եվրաինտեգրացիոն հայացքներով, հակակոմունիզմով, Արաբական գարնան շարժումների և բելառուսական ընդդիմության աջակցությամբ, ՌԴ եվրոպական քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքով։

Սուդանի հարավում սպանություններին և տեղահանություններին մասնակցության կասկածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2003 թվականներին եղել է «Lundin Oil» (այժմ՝ «Lundin Petrolium») նավթային ընկերության տնօրենների խորհրդի անդամ, որին կասկածում էին Սուդանի հարավային մասից 10 հազար մարդու մահվան և շուրջ 200 հազար մարդու արտաքսման մեջ։ Այդ կապակցությամբ Ստոկհոլմում հետաքննություն է սկսվել։ Ընդդիմության առաջնորդները խորհրդարանում պահանջել են արտաքին գործերի նախարարի հրաժարականը[16]։

WikiLeaks-ի կողմից գաղտնի դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումից հետո պարզվել է, որ ամերիկացի դիվանագետները Բիլդտին համարում էին «համառ», «ինքնավստահ» և «սահմանափակ դիվանագիտական ունակություններ» ունեցող[17]։ Բիլդտը նկարագրվում էր որպես մի մարդ, որը պատկերացնում էր, որ նա ավելի մեծ կշիռ և ազդեցություն ունի, քան իրականում էր, և նրան համեմատել են «մեծ հավակնություններ ունեցող միջին չափի շան հետ»[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/carl-bildt-1949
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Pas L. v. Genealogics — 2003.
  8. Շվեդերեն Վիքիպեդիա (շվեդերեն) — 2001.
  9. Карл Бильдт: «Европе не нужны министры-националисты»
  10. «First Email Bildt to Clinton» Արխիվացված 2007-02-10 Wayback Machine
  11. Страница Бильдта в Твиттере
  12. Bildt Comments
  13. YouTube — ‪Канал пользователя cbildt‬
  14. Швеция: за нападение на суда в нейтральных водах Израилю придётся ответить
  15. Галина Дудина, Елена Черненко; Георгий Двали. Дипломатический пиар на грани фола // «Коммерсантъ» : газета. — 2014. — № 164 (5437).
  16. «Шведский критик Израиля оказался замешан в массовых убийствах». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  17. Бильдт добавляет проблем США(շվեդ.)
  18. Бильдт имеет ограниченные дипломатические способности Արխիվացված 2011-10-11 Wayback Machine(շվեդ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Բիլդտ» հոդվածին։