Կապուչինո
Կապուչինո cappuccino | |
---|---|
Տոկիոյում մատուցված կապուչինո | |
Ծագման երկիր | Իտալիա |
Տարածված երկրներ | Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա |
Բաղադրամասեր | էսպրեսո կաթ փրփրացված կաթ |
Cappuccino Վիքիպահեստում |
Կապուչինո[1] (/ˌkæpᵿˈtʃiːnoʊ/ ( ), իտալ.՝ cappuccino՝ կապուցին), իտալական խոհանոցի սրճային ըմպելիք, էսպրեսոյի հիման վրա՝ դրան փրփրեցված կաթ ավելացնելով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըմպելիքի անվանման ծագումը կապված է այն հանգամանքի հետ, որ 17-րդ դարում Եվրոպայում կապուցինների (կնգուղակիր կաթոլիկ վանականների) միաբանության անվանումը ծառայում էր մասնավորապես այդ միաբանության վանականների փարաջայի բնորոշիչ գույնը (կարմրաշագանակագույն) մատնանշելու համար[2], 18-րդ դարում այդպես սկսեցին անվանել նաև այն սրճային ըմպելիքը, որը պատրաստվում էր ձվի դեղնուցից և սերուցքից, որն սկսեցին պատրաստել Ավստրիայում (գերմ.՝ Kapuziner): Ըմպելիքի անվանման իտալական ձևը՝ cappuccino-ն, ձևավորվում է միայն 20-րդ դարից։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական դասական ըմպելիքը պատրաստվում է հետևյալ բաղադրատոմսով. կերամիկական բաժակի մեջ սուրճի սարքից լցվում է մեկ բաժին էսպրեսո, ինչից հետո բաժակի մեջ լցվում է գոլորշու վրա տաքացված և փրփրեցված կաթ։ Երբեմն կաթն էսպրեսոյի վրա լցնելիս բարմենը հատուկ շարժումներով գեղեցիկ պատկերներ է ստեղծում ըմպելիքի մակերեսային հատվածում, այդպիսի տեխնիկան կոչվում է «լատտե-արտ»։ Էսպրեսոյի քանակը, կաթի ջերմաստիճանը, նրա կոնսիստենցիան և համաչափությունը շատ կարևոր են լավ կապուչինո ստանալու համար։ Ըմպելիքի հիմքը կաթի և էսպրեսոյի հարաբերակցության վրա է դրված՝ 5-ը 1-ի նկատմամբ։ Փրփրեցված կաթի տեքստուրան պետք է լինի մանր դիսպերացված և ապակյա մակերևույթին նմանվող, իսկ ջերմաստիճանը պետք է լինի 60-65 °C-ի սահմաններում։ Տվյալ ջերմաստիճանին հասնելու դեպքում՝ կաթի մեջ տեղի է ունենում լակտոզի ճեղքում՝ գլյուկոզի և գալակտոզի, ինչը կաթը քաղցրացնում է։
Ավանդական կապուչինոն մատուցվում է համեմատաբար տաքացրած կերամիկական բաժակի մեջ՝ 210 մլ-ից ոչ ավելի ծավալով։ Իտալիայում կապուչինոն մատուցվում է հատուկ բաժակով՝ տացցայով, որն իր ձևով հիշեցնում է բռնակով ճաշաման։ Տացցան միշտ պատրաստվում է հաստ պատերով կերամիկայից։ Ինչպես և էսպրեսոյի դեպքում. կապուչինոյի բաժակը ևս պետք է լինի որոշ չափով տաքացված, այդ իսկ պատճառով սրճարաններում այդ բաժակները գտնվում են սուրճի սարքերի մեջ, որոնք ջեռուցվում են բոյլերների տաքությամբ։ Իտալիայում կապուչինոն սովորաբար խմում են նախաճաշին՝ բուլկու[3] հետ միասին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Pope beatifies 'father of cappuccino'». BBC News. 2003 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Cappuccino». etymonline.com.
- ↑ «The history of cappuccino - Frati Lucca's Cappuccino». Frati Lucca's Cappuccino (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шомер, Дэвид С. Кофе эспрессо. Руководство для профессионалов. — М.: «Гурмэ Стайл», 2007. — 176 с. — ISBN 978-5-9900376-1-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես՝ կապուչինո Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- «Coffee Tasters Newsletter». coffeetasters.org. International Institute of Coffee Tasters. Free newsletter featuring articles on the quality of espresso, chemical and sensory analysis, and market trends.
- «How-to steam guide». Coffeegeek. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
- «Italian Espresso National Institute». espressoitaliano.org.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապուչինո» հոդվածին։ |
|