Ծղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ծղակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներԾղակք, Ծղաք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ծղակ (Աշխարհ)##
Ծղակ (Աշխարհ)

Ծղակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում` Վանա լճի արևմտյան ափին։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծղակ անվանման ծագումը կապված է Ցոլակ նահապետի հետ։ Ըստ ոմանց էլ կապված է 775 թվականին արաբների կողմից հարձակման հետ և առաջացել է «ծուղակ» բառից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին թուրքերը կողոպտել ու կոտորել են գյուղի հայությանը, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ողջ բնակչությանը ենթարկել են բռնագաղթի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին ուներ 89 տուն՝ 865 հայ բնակչով, իսկ 1909 թվականին 60 տուն՝ 496 բնակչով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծղակն ուներ եկեղեցի, որը բավականին հեռու էր գտնվում լճից, 1880-ական թվականներին Վանա լճի ջուրը ծեծում էր եկեղեցու պատերը։ Գյուղից ոչ հեռու՝ լճի ափին գնտվում էր Ս. Աստվածածին կիսավեր վանքը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 855

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 131