Jump to content

Խնկեղեգ ճահճային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնկեղեգ ճահճային
Խնկեղեգ ճահճային
Խնկեղեգ ճահճային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Acorales
Ընտանիք Acoraceae
Ցեղ Խնկեղեգ (Acorus)
Տեսակ Խնկեղեգ ճահճային (A. calamus)
Միջազգային անվանում
Acorus calamus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Խնկեղեգ ճահճային (լատին․՝ Acorus calamus L.), խնկեղեգազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա, դեղատու խոտաբույս է, որն օժտված է հականեխիչ հատկությամբ։ Ունի մինչև 1,5 մ բարձրություն, հաստ, սողացող կոճղարմատ և երկար մազարմատներ։ Տերևները գծային– թրանման են, տափակ, թեթևակի դեղնավուն–կանաչ։ Ծաղկաբույլը՝ եզրային, մի կողմ թեքված, 4–6 սմ երկարության։ Ծաղիկները շատ մանր են և երկսեռ։ Պտուղը չոր հատապտուղ է[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արևշատ, Մխչյան, Ծաղկունք, Փարաքար գյուղերի շրջակայքում)։ Տեսակը տարածված է Կովկասում, մասնավորապես Նախակովկասում, Արևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասում, Եվրոպայում, Ասիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Հյուսիսային Ամերիկայում[1]։

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900–1300 մ բարձրությունների վրա, գետերի ափերին, ճահճացած տեղերում, ոռոգիչ ջրանցքների երկարությամբ։ Ծաղկում է մայիս–հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս–օգոստոսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²–ից պակաս է։ Բնական աճելավայրերը գտնվում են անմիջական ոչնչացման սպառնալիքի տակ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկեղեգ ճահճային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկեղեգ ճահճային» հոդվածին։