Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղօվկիանոսյան հրե օղակ

Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ (Խաղաղօվկիանոսյան հրե օղակ, Խաղաղօվկիանոսյան օղակ, Խաղաղօվկիանոսյան հրե գոտի), տեղանք Խաղաղ օվկիանոսի շուրջը, որտեղ գտնվում են բազմաթիվ գործող հրաբուխներ և հաճախ պատահող երկրաշարժեր։ Ընդհանուր հաշվով այս գոտում կան Երկրի վրա հայտնի 540 հրաբուխներից 328 ցամաքային գործող հրաբուխները[1] :

Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ հրաբխային ցանցը Կամչատկայի թերակղզուց ձգվում է Կուրիլյան կղզիներ, Ճապոնական և Ֆիլիպինյան կղզիներով, Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիների և Նոր Զելանդիայի կղզիներով՝ դեպի Անտարկտիդա։ Օղակի արևելյան մասն ընդգրկում է Անտարկտիդայի հյուսիսարևելյան հրաբուխները, Հրո երկրի կղզիները, Անդերը, Կորդիլերները և Ալեուտյան կղզիները։

Աշխարհի տեկտոնական սալերը
Համաշխարհային երկրաշարժեր (1900–2013): EQs M7.0+ (խորությունը՝ 0–69կմ): Գործող հրաբուխներ

Խաղաղ օվկիանոսի տարածքում կան օվկիանոսի լիտոսֆերայի տարածման (աճի) մի քանի գոտիներ, որոնց հիմնական մասը Խաղաղ օվկիանոսի արևելյան գոտին է (ներառում է ստորջրյա լիթոսֆերային սալեր Կոկոսը և Նասկան)։ Օվկիանոսի ծայրամասի երկայնքով տեղի է ունենում սալերի բաժանում շրջապատող մայրցամաքների տակ։ Յուրաքանչյուր բաժանման գոտում ձգվում է հրաբուխների մի շղթա, և նրանք միասին կազմում են Խաղաղօվկիանոսյան օղակը։ Այնուամենայնիվ, այս օղակը թերի է, այն ընդհատվում է այնտեղ, որտեղ գոյություն չունի բաժանում` Նոր Զելանդիայից և Անտարկտիդայի ափերի երկայնքով։ Բացի այդ, չկա ոչ բաժանում, ոչ հրաբխայնություն Հյուսիսային Ամերիկայի ափերի երկու հատվածներում. թերակղզի և նահանգ Կալիֆոռնիայի (ավելի քան 2000 կմ) և Վանկուվեր կղզուց հյուսիս (գրեթե 1500 կմ) տարածքներում։

Խաղաղօվկիանոսյան հրե օղակում[2][3] են տեղի ունեցել համաշխարհային երկրաշարժերի 90 %-ը[4] և նրանցից ամենաուժեղների 80 %-ը[5]։ Հաջորդն իր հզորությամբ սեյսմիկ գոտին (5-6 % երկրաշարժեր և 17 % աշխարհի ամենաուժեղ երկրաշարժեր) Ալպ-հիմալայան գեոսինկլինալն է, որը սկսվում է մոտավորապես Ճավայից և Սումատրայից, անցնում է Հիմալայներով, Միջերկրական ծովով և ավարտվում է Ատլանտյան օվկիանոսում։ Միջինատլանտյան լեռնաշղթան երկրաշարժերի երրորդ ուժեղագույն գոտին է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեուտյան իջվածք
  • Բոնինյան իջվածք
  • Կուրիլո-Կամչատկական իջվածք
  • Մարիանյան իջվածք
  • Պերուա-Չիլիական իջվածք
  • Ճապոնական իջվածք
  • Զոնդյան փողրակ
  • Աշխարհի հրաբուխների ցանկ
  • Ալպիդյան գոտի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ring of Fire – Pacific Ring of Fire». Geography.about.com. 2010 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Earthquakes FAQ». U.S. Geological Survey. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 17-ին.
  3. «Earthquakes Visual Glossary». U.S. Geological Survey.
  4. «Ring of Fire». USGS. 2012 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  5. «Where do earthquakes occur?». USGS. 2013 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակակից աշխարհագրական անվանումների բառարան, Եկատերինբուրգ, 2006։