Լևոն Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Շահումյան
Ծնվել էապրիլի 25, 1904(1904-04-25)[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][4][2]
Մահացել էմայիսի 24, 1971(1971-05-24)[3][2] (67 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[3][4][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկուսակցական աշխատող, լրագրող և պատմաբան
Հաստատություն(ներ)Ուրալսկի ռաբոչի[2] և Սովետսկայա էնցիկլոպեդիա[2]
Գործունեության ոլորտԽմբագրություն[4] և ժուռնալիստիկա[4]
Ալմա մատերՅա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան (1923)[2] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1948)[2]
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն[5][5][4]
Պարգևներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
Երեխա(ներ)Տատյանա Շահումյան
ՀայրՍտեփան Շահումյան

Լևոն Ստեփանի Շահումյան (ապրիլի 25, 1904(1904-04-25)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][4][2] - մայիսի 24, 1971(1971-05-24)[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3][4][2]), խորհրդային կուսակցական աշխատող, լրագրող, պատմաբան, Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1919)։ Բոլշևիկ հեղափոխական Ստեփան Շահումյանի որդին։

Սովորել է Յա․ Մ․ Սվերդլովի անվան կոմունիստական ինստիտուտում (1922-1923 թթ.), ավարտել ՀամԿ(բ)կ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (19481918 թվականի հունիս-հուլիսին բանվորական մարտական ջոկատների շարքերում կռվել է թուրքական բանակի դեմ՝ Բաքվի կոմունայի պաշտպանության համար։ Բաքվում խորհրդային իշխանության ժամանակավոր անկումից հետո, 1918 թվականի սեպտեմբերին, ձերբակալվել և Բաքվի կոմիսարների հետ բանտարկվել է։ 1919-1920 թվականներին ընդհատակյա հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում և Թիֆլիսում։ 1924-1932 թվականներին եղել է կուսակցական աշխատող Ցարիցինում (Վոլգոգրադ) և Դոնի Ռոստովում։ 1932-1940 թվականներին ղեկավարել է մի շարք թերթերի խմբագրություններ, այդ թվում՝ 1941-1946 թվականներին եղել է «Ուրալսկի ռաբոչի» («Уральский рабочий») թերթի պատասխանատու խմբագիր։ 1949 թվականից աշխատել է «Սովետսկայա էնցիկլոպեդիա» հրատարակչությունում, 1954 թվականից եղել է Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և գլխավոր խմբագրի տեղակալ։

Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Шаумян Лев Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 430.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Шаумян Лев Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 430