Լևոն Շահումյան
Լևոն Շահումյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1904[1][2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][4][2] |
Մահացել է | մայիսի 24, 1971[3][2] (67 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[3][4][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող, լրագրող և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Ուրալսկի ռաբոչի[2] և Սովետսկայա էնցիկլոպեդիա[2] |
Գործունեության ոլորտ | Խմբագրություն[4] և ժուռնալիստիկա[4] |
Ալմա մատեր | Յա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան (1923)[2] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1948)[2] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն[4] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Երեխա(ներ) | Տատյանա Շահումյան |
Հայր | Ստեփան Շահումյան |
Լևոն Ստեփանի Շահումյան (ապրիլի 25, 1904[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][4][2] - մայիսի 24, 1971[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3][4][2]), խորհրդային կուսակցական աշխատող, լրագրող, պատմաբան, Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1919)։ Բոլշևիկ հեղափոխական Ստեփան Շահումյանի որդին։
Սովորել է Յա․ Մ․ Սվերդլովի անվան կոմունիստական ինստիտուտում (1922-1923 թթ.), ավարտել ՀամԿ(բ)կ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (1948)։ 1918 թվականի հունիս-հուլիսին բանվորական մարտական ջոկատների շարքերում կռվել է թուրքական բանակի դեմ՝ Բաքվի կոմունայի պաշտպանության համար։ Բաքվում խորհրդային իշխանության ժամանակավոր անկումից հետո, 1918 թվականի սեպտեմբերին, ձերբակալվել և Բաքվի կոմիսարների հետ բանտարկվել է։ 1919-1920 թվականներին ընդհատակյա հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում և Թիֆլիսում։ 1924-1932 թվականներին եղել է կուսակցական աշխատող Ցարիցինում (Վոլգոգրադ) և Դոնի Ռոստովում։ 1932-1940 թվականներին ղեկավարել է մի շարք թերթերի խմբագրություններ, այդ թվում՝ 1941-1946 թվականներին եղել է «Ուրալսկի ռաբոչի» («Уральский рабочий») թերթի պատասխանատու խմբագիր։ 1949 թվականից աշխատել է «Սովետսկայա էնցիկլոպեդիա» հրատարակչությունում, 1954 թվականից եղել է Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և գլխավոր խմբագրի տեղակալ։
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Шаумян Лев Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 430.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Шаумян Лев Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 430)։ ![]() |