Լևկո Լուկիանենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևկո Լուկիանենկո
Левко Лук'яненко
Լուկիանենկոն 2016 թվականին
(1-ին) Ուկրաինայի դեսպան Կանադայում
1992 թվականի մայիսի 14 - 1993 թվականի հոկտեմբերի 13
Նախորդող Պաշտոնը հիմնվել է
Հաջորդող Վիկտոր Բատիուկ
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր
2002 թվականի մայիսի 14 - 2007 թվականի հունիսի 15
1990 թվականի մայիսի 15 - 1998 թվականի մայիսի 12
 
Կուսակցություն՝ Ուկրաինայի հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան, քաղաքական գործիչ, գրող
Ծննդյան օր 1928 օգոստոսի 24
Ծննդավայր Խրիպիվկա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ (ներկայումս՝ Ուկրաինա)
Վախճանի օր հուլիսի 7, 2018(2018-07-07) (տարիքը 89)
Վախճանի վայր Կիև, Ուկրաինա
Թաղված Բայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ամուսին Նադիա Լուկիանենկո (Բահաևսկա)
 
Պարգևներ
Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան Ազատության շքանշան Ուկրաինայի անկախության 25-րդ տարելիցի հոբելյանական մեդալ Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան
և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Լուկիանենկոյին 2016 թվականին շնորհել է Շևչենկոյի անվան ազգային մրցանակ

Լևկո Գրիգորովիչ Լուկիանենկո (ուկրաիներեն՝ Левко́ Григо́рович Лук'я́ненко), ուկրաինացի քաղաքական գործիչ, խորհրդային այլախոհ և Ուկրաինայի հերոս[1]։ Նա Ուկրաինայի Հելսինկի խմբի հիմնադիրներից մեկն էր 1976 թվականին և 1988 թվականին ընտրվեց վերաբացված Ուկրաինայի Հելսինկիի խմբի՝ Ուկրաինայի Հելսինկիի ասոցացիայի առաջնորդ։

Լուկիանենկոն Ուկրաինայի անկախության հռչակագրի հեղինակն է։

Վաղ կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկիանենկոն ծնվել է 1928 թվականի օգոստոսի 24-ին Խորհրդային Միության Գորոդնայի շրջանի Խրիպիվկա գյուղում[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականին,15 տարեկան հասակում զորակոչվել է խորհրդային բանակ, չնայած որ նա կարող էր ապացուցել, որ անչափահաս է (զորակոչվելու համար նա խաբել է, թե ծնվել է 1927 թվականին)։ Ծառայել է Ավստրիայում և Կովկասում (Օրջոնիկիձե և Նախիջևան քաղաքներում)։ Ավստրիայում նա ականատես եղավ ուկրաինական ցորենի ներմուծմանը Բադենում, ինչը նրան հիշեցրեց 1930-ականներին Ուկրաինայից ցորենի դուրս բերմանը, երբ Հոլոդոմորի ժամանակ նա գրեթե սովամահ էր եղել[3]։ Այս իրադարձությունը ստիպեց Լուկիանենկոյին «հետևել Սևերին Նալիվայկոյի ուղուն․ ես պետք է պայքարեմ անկախ Ուկրաինայի համար»[3]։

1953 թվականին Լուկիանենկոն ընդունվեց Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և անդամագրվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը (ԽՄԿԿ)։ (Լուկիանենկոն հետագայում նշեց, որ նա անդամագրվել է ԽՄԿԿ-ին միայն «Ուկրաինայի համար լավագույնը անելու համար»)[3]։ Հետագայում Լուկիանենկոն հայտնեց, որ իր մականունը խոխոլ էր, որը էթնիկ վիրավորական է ուկրաինացիների դեմ[3]։ 1958 թվականին ավարտելուց շատ չանցած Լուկիանենկոն՝ որպես պրոպոգանդիստ, ուղարկվել է Ռադեխովի շրջանի կոմունիստական կուսակցության կոմիտե։ Լուկիանենկոն հայտնեց, որ 1956 թվականի 20-րդ համագումարից հետո․ «Ես դադարեցրեցի ձևացնել, թե կուսակցության անդամ եմ»[4]։

Այլախոհ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Խրուշչովյան ձնհալի ընթացքում Գլինիանիում նա Իվան Կանդիբայի և այլով հետ միասին կազմակերպեց այլախոհ շարժում՝ Ուկրաինայի աշխատավորների և գյուղացիների միություն[3]։ Լուկիանենկոն պաշտպանում էր Խորհրդային Միության մնացած երկրներից Ուկրաինայի անջատման իրավունքը․ մի իրավունք, որը տեսականորեն տրված էր 1936 թվականի Խորհրդային Միության Սահմանադրությամբ (Հոդված 17 և 125)[5]։ 1961 թվականի մայիսին նա վտարվեց կուսակցությունից, ձերբակալվեց և մահապատժի որոշում կայացվեց Լվովի մարզային դատարանում անջատողականության համար՝ «խարխլելով ԽՄԿԿ-ի վստահությունը և արատավորելով մաքսիզմ-լենինիզմի տեսությունը»։ 72 օր հետո իր մահապատժի որոշումը փոխարինվեց 15 տարի բանտային ճամբարով։ Լուկիանենկոն իր պատիժը սկսում կրեց Մորդովիայում, ապա Վլադիմիրի կենտրոնական բանտում (որը տխրահռչակ էր իր դաժանությամբ)։ 1976 թվականին իր բանտից դուրս գալուց քիչ հետո նա տեղափոխվեց Չեռնիգով և դարձավ Ուկրաինայի Հելսինկիի խմբի հիմնադիր անդամ[2][3]։ 1977 թվականին նա կրկին ձեռբակալվեց և Չեռնիգովի մարզային դատարանի կողմից, որպես պատիժ, սահմանվեց 10 տարի ճամբարում և 5 տարի ներքին աքսոր «հակախորհրդային խռովության ու պրոպագանդայի համար»։

1988 թվականին Լուկիանենկոն ազատ արձակվեց Միխայիլ Գորբաչովի վերակառուցման ալիքի տակ։ Նա հրաժարվեց արտագաղթել իր ազատ արձակման դիմաց, բայց ամեն դեպքում ազատ արձակվեց 1988 թվականի նոյեմբերին[6]։ Ընդհանուր առմամբ նա անցակցրել է 27 տարի բանտում[3]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկիանենկոն ընտրվեց Գերագույն ռադայի (Ուկրաինայի խորհրդարան) անդամ 1990 թվականի մարտին և հաջորդ ամիս դարձավ նորաստեղծ Ուկրաինայի հանրապետական կուսակցության ղեկավարը[3]։ Նա Ուկրաինայի պետական ինքնիշխանության հռչակագրի համահեղինակն և Ուկրաինայի անկախության հռչակագրի հեղինակն է[2][3]։ 1991 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրություններում Լուկիանենկոն հավաքեց ձայների 4,5%-ը՝ ավարտելով երրորդը[3][6]։

1992 թվականի մայիսից մինչև 1993 թվականի նոյեմբերին Լուկիանենկոն Ուկրաինայի առաջին դեսպանն էր Կանադայում[6]։ Որպես կառավարության քաղաքականության դեմ բողոքի նշան՝ նա հրաժարական ներկայացրեց[6]։

1994-1998 թվականներին Լուկիանենկոն Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր էր, ով ներկայացնում էր Նովովոլինսկ քաղաքը[7]։

1998 թվականի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում իր Ուկրաինայի հանրապետական կուսակցությունը (Ուկրաինայի ազգայնականների կոնգրեսի և Ուկրաինայի պահպանողական հանրապետական կուսակցության հետ միասին)[8] մասնակցեց «Ազգային ճակատ» ընտրական դաշինքի կազմում և նա գլխավորեց դաշինքի ընտրական ցուցակը[7]։ Քանի որ նրանք չհաղթահարեցին 4% ընտրական շեմը, նա չընտրվեց Գերագույն ռադայի պատգամավոր[7]։

2005 թվականի ապրիլի 19-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Լուկիանենկոյին պարգևատրեց Ուկրաինայի հերոսի տիտղոսով[1]։

2006 թվականին Լուկիանենկոն կրկին ընտրվեց՝ որպես Գերագույն ռադայի անդամ։ Նա ընտրվել էր Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի կազմում[7]։ Նա դաշինքի կազմում վերընտրվեց 2007 թվականի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում, սակայն 2007 թվականի հունիսի 15-ին իր իսկ դիմումի համաձայն նա հրաժարվեց իր մանդատից[7]։

2006 թվականին և որոշ դադարից հետո կրկին 2010 թվականին Լուկիանենկոն ընտրվեց Ուկրաինայի հանրապետական կուսակցության ղեկավար[9][10]։

Լուկիանենկոն 2007 թվականին պարգևատրվեց Յարոսլավ Իմաստունի շքանշանով (V աստիճան)[7]։

2016 թվականին Լուկիանենկոն պարգևատրվեց Շևչենկոյի անվան ազգային մրցանակով[11]։

Վիճահարույց արտահայտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Լուկիանենկոն մասնակցեց «Սիոնիզմը՝ որպես ժամանակակից քաղաքակրթության ամենամեծ վտանգը» խորագրով համագումարին, որը հակասական էր իր հակասեմիտական տոնով և Կու-կլյուքս-կլանի նախկին Մեծ մոգ Դեյվիդ Դյուկի հրավերով[12]։ Լուկիանենկոն նստեց Դյուկի կողքին և հոտնկայս ծափահարեց նրան[13]։ Ներկայացնելով իր սեփական փաստաթուղթը՝ Լուկիանենկոն պնդում էր, որ Հոլոդոմորն իրականացվել է հրեաների կողմից վերահսկվող սատանայական կառավարության կողմից։ Ըստ Լուկիանենկոյի՝ խորհրդային ժողովրդական կոմիսարների 95%-ը, ռազմական և դատական կոմիսարների մեծ մասը, ինչպես նաև Լենինն ու Ստալինը հրեա էին և «այդպիսով... ամենակարևոր վարչական պաշտոններից... 80%-ը հրեաներ էին»[13]։

Լուկիանենկոն վիճարկել է Ուկրաինայում հակասեմականության առկայությունը՝ պնդելով, որ ինքը «չի հանդիպել ոչ մի ուկրաինացի, որը դեմ է բոլոր սեմական ժողովուրդներին»[13][14]։ Ըստ Լուկիանենկոյի՝ ուկրաինացիները այլ էթնիկ խմբերի նկատմամբ իրենց վերաբերմունքը հիմնում են «մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա»[13][14]։

2008 թվականին Personal-Plus ամսագրի հոդվածում Լուկիանենկոն պնդում էր, որ ուկրաինացիները, որպես «սպիտակ ռասա», չպետք է խառնվեն այլ ռասաների հետ։ Նա առաջարկել է, որ ուկրաինացին, ով ցանկանում է ամուսնանալ այլ ռասայի անձի հետ, պետք է լքի Ուկրաինան և հրաժարվի Ուկրաինայի քաղաքացիությունից[4]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկիանենկոն մահացել է Կիևի հիվանդանոցներից մեկում 2018 հուլիսի 7-ին լեյկեմիայից[2][7]։ Նա թաղվել է Կիևի Բայկովե գերեզմանատանը 2018 թվականի հուլիսի 10-ին[15][16]։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մասնակցել հուղարկավորությանը Կիևի Սուրբ Վոլոդիմիրի տաճարում, և հուղարկավորման արարողությունը անցկացրել է Կիևի պատրիարքության Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Ֆիլարետի կողմից[11][16]։

2023 թվականի փետրվարի 22-ին Դնիպրոյի ավագանին Դնիպրոյի Սոբորնի թաղամասում գտնվող Վասիլի Ժուկովսկու փողոցը վերանվանեց Լևկո Լուկիանենկոյի փողոց[17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկիանենկոն ամուսնացած էր Նադիա Բուհաևսկայի հետ։ Ամուսինները երեխաներ չունեին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (uk) Presidential decree awarding title Hero of Ukraine, Official Verkhovna Rada website
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ukrainian dissident Levko Lukianenko dies, UNIAN (7 July 2018) Помер Левко Лук’яненко [Levko Lukyanenko died]. Радіо Свобода (ուկրաիներեն). 2018 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 (uk) Levko Lukianenko.
  4. 4,0 4,1 dissident and Ukrainian politician Levko Lukyanenko dies at 89, Kyiv Post (8 July 2018)
  5. Human Rights on Trial (Contd.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Biographical Dictionary of Central and Eastern Europe in the Twentieth Century by Jan Kofman, Routledge, 0765610272
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Лук'яненко Левко» [Lukianenko, Levko]. LIGA (ուկրաիներեն). 2018 թ․ հուլիսի 9.
  8. (uk) Українська республіканська партія „Собор“ (tr.
  9. Lukyanenko was elected leader of Ukrainian Republican Party, Kyiv Post (25 November 2010)
  10. (uk) Левко Лук'яненко знову очолив партію (tr.
  11. 11,0 11,1 (uk) "Moscow kites condemned him to death": Poroshenko said goodbye to Levko Lukianenko (video), UNIAN (10 July 2018)
  12. David Duke participates in anti-Semitic conference in the Ukraine Արխիվացված 2012-05-15 Wayback Machine
  13. 13,0 13,1 13,2 13,3 Rudling, Per Anders (2006). «Organized Anti-Semitism in Contemporary Ukraine: Structure, Influence and Ideology». Canadian Slavonic Papers. 48 (2): 91. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «rudling06» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  14. 14,0 14,1 Levko Lukianenko, "Do Evreis'koho pytannia, abo Chy isnuie v Ukraini anti-Semitism?"
  15. (uk) Ukraine farewell to Levko Lukianenko, Ukrinform (10 July 2018) (uk) With the Hero of Ukraine Levko Lukianenko bid farewell to Khotov in the Kyiv region (video), UNIAN (9 July 2018)
  16. 16,0 16,1 (uk) On Baykovyi cemetery, farewell to dissident Levko Lukianenko (video), UNIAN (9 July 2018)
  17. Stas Rudenko (2023 թ․ փետրվարի 22). «Marshal Malinovsky remains: 26 streets were renamed in Dnipro». Informator (Ukrainian). Վերցված է 2023 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)