Սևերին Նալիվայկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևերին Նալիվայկո
Nalivajko severin.jpg
Ծնվել է 1560
Ծննդավայր Գուսյատին, Տերնոպոլի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել է ապրիլի 21, 1597(1597-04-21)
Մահվան վայր Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[1]
Քաղաքացիություն Լեհաստան
Կրոն Ուղղափառություն
Severyn Nalyvaiko Վիքիպահեստում

Սևերին Նալիվայկո (ծննդյան թիվն անհայտ է 1560, Գուսյատին, Տերնոպոլի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - ապրիլի 21, 1597(1597-04-21), Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[1]), հակաֆեոդալական գյուղացիական-կազակային ապստամբության ղեկավար Ուկրաինայում և Բելառուսիայում։

Մասնակցել է կազակների՝ թուրքերի և թաթարների դեմ ռազմական արշավներին։ 1594 թվականին գլխավորել է գյուղացիական ապստամբություն աջափնյա Ուկրաինայում։ Այնուհետև նրան են միացել ապստամբ ռեեստրային (գրանցված) կազակները։ Լեհական զորքերի դեմ մարտերից հետո անցել են Դնեպրը և հիմնել ճամբար, սակայն 1595 թվականին կազակական վերնախավը մատնել է Նալիվայկուն և մյուս ղեկավարներին լեհական հրամանատարությանը։ Երկու տարվա կալանքից հետո Նալիվայկոն մահապատժի է ենթարկվել։ Նալիվայկոյի կերպարը արտացոլվել է ժողովրդական բանահյուսության և գեղարվեստական գրականության մեջ (Տ․ Շևչենկո, Կ․ Ռիլեև և ուրիշներ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Наливайко Северин // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 153 CC-BY-SA-icon-80x15.png