Jump to content

Լուի Դյուշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Դյուշեն
ֆր.՝ Louis Duchesne[1]
Ծնվել էսեպտեմբերի 13, 1843(1843-09-13)[1][2][3][…]
Saint-Servan-sur-Mer, Իլ և Վիլեն, Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[2][4]
Մահացել էապրիլի 21, 1922(1922-04-21)[1][3][5][…] (78 տարեկան)
Հռոմ, Իտալիա[6]
ԳերեզմանQ28040984?
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունկաթոլիկ քահանա, լեզվաբան, եկեղեցական պատմաբան և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Փարիզի կաթոլիկ ինստիտուտ, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց, Ֆրանսիական դպրոց Հռոմում[1] և Institut Français d'Archéologie Orientale?
Պաշտոն(ներ)seat 36 of the Académie française? և տնօրեն
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[1], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[1][7], Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6]
Ալմա մատերՓարիզի կաթոլիկ ինստիտուտ և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Պարգևներ
 Louis Duchesne Վիքիպահեստում

Լուի Մարիա Օլիվիե Դյուշեն (ֆր.՝ Louis Marie Olivier Duchesne, սեպտեմբերի 13, 1843(1843-09-13)[1][2][3][…], Saint-Servan-sur-Mer, Իլ և Վիլեն, Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[2][4] - ապրիլի 21, 1922(1922-04-21)[1][3][5][…], Հռոմ, Իտալիա[6]), ֆրանսիացի եկեղեցական գործիչ, պատմաբան, բանասեր, մանկավարժ, Ֆրանսիական ակադեմիայի անդամ

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքոմ՝ Լա Մանշի ափին գտնվող Սեն Մալո նավահանգստային քաղաքում, նավաստու ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից, որբացել։ 1867 թվականին ձեռնադրվել է կաթոլիկ քահանա, ապա երկար տարիներ դասախոսել Սեն Բրիյոյում։ Այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել, մտերմացել է ոչ ուղղափառ թրենդի նախաձեռնող, բարեփոխիչ Ալֆրեդ Լուիզիի հետ, որը ձգտում էր կաթոլիկությունը մերձեցնել ժամանակակից գիտությունների, մասնավորապես՝ հասարակագիտության ու փիլիսոփայության հետ (Պիոս 10-րդ պապի օրոք՝ 1907 թվականին այդ միտումը եկեղեցու ճգնաժամի կատալիզատոր դարձավ)[8]։

Դյուշենը 1876 թվականին աշխատանքի է անցել Հռոմի ֆրանսիական դպրոցում, որոշ ժամանակ անց դարձել դրա տնօրենը։ Այստեղ աշխատելու տարիներին, տարվելով հնագիտությամբ, գիտական արշավախմբեր է կազմակերպել դեպի Աթոս և Փոքր Ասիայի ու Իտալիայի հնավայրեր։ Այդ գիտարշավներն ու հնագիտական հետազոտությունները ավելի են խորացրել նրա հետաքրքրությունը եկեղեցու պատմության հին շրջանի նկատմամբ։

1887 թվականին պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը և դրանից շատ չանցած՝ հրատարակել քննադատական ոգով գրած Liber PontificalisՊապերի պատմությունը») գիրքը։ Նրա հիշարժան երկերից են նաև Fastes épiscopaux de l'ancienne GauleՀին Գաղիայի եպիսկոպոսները») կոթողային աշխատությունը, «Մշակույթի առաջացումը», «Մարդկության պատմությունը», Histoire ancienne de l'ÉgliseԵկեղեցու հին շրջանի պատմությունը»), որը եկեղեցին համարել է չափից դուրս նորարական (մոդեռնիստական) և ներառել արգելված գրքերի ցանկում։ Դյուշանի երկերին բնորոշ է ոչ միայն մասնագետ պատմաբանին, գրականագետին ու եկեղեցագետին հատուկ ճշգրտությունն ու փաստարկվածությունը, այլև գրական-գեղարվեստական շունչը։

Գիտական ու գրական գործունեությանը զուգընթաց՝ Դյուշենն զբաղվել է մանկավարժական աշխատանքով. եղել է Փարիզի ազատ համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, École pratique des hautes études-ի, Կահիրեի Արևելյան հնագիտության ֆրանսիական ինստիտուտի տնօրեն։

Գնահատելով նրա վաստակը՝ Ֆրանսիայի կառավարությունը պարգևատրել է Պատվո Լեգեոնի շքանշանով։ 1888 թվականին Դյուշենն ընտրվել է Արձանագրությունների և գեղարվեստական գրականության ակադեմիայի, 1910 թվականին՝ Ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Վախճանվել է 1922 թվականին, Հռոմում, հուղարկավորվել հայրենի Սեն Մալոյի հարևանությամբ գտնվող Սեն Սերվեն քաղաքի գերեզմանատանը։

Պատվավոր կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևորագույն աշխատությունները.

  • Le Liber pontificalis (2 հատոր), Փարիզ, 1886-1892.
  • Les Sources du martyrologe hyéronimien
  • Origines du culte chrétien
  • Eglises separees, 1896.
  • Fastes épiscopaux de l'ancienne Gaule
  • Les Premiers temps de l'État pontifical.
  • Histoire ancienne de l'église, Փարիզ, 1908. Անգլերեն հրատարակությունը՝ Early history of the Christian church from its foundation to the end of the third century, tom 1-2, London, J. Murray հրատարակչատուն, 1909 թ.
  • Scripta minora : études de topographie romaine et de géographie ecclésiastique (հրատարակվել է հեղինակի մահվան 50-րդ տարելիցի առթիվ). Հռոմ, École française, 1973 թ.

Դյուշենի աշխատություններից շատերը թարգմանվել ու հրատարակվել են անգլերեն։

Գրականություն Լուի Դյուշենի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Claude d'Habloville : Mgr Duchesne, biographie critique, suivie d'un autographe, d'opinions et d'une bibliographie, Paris 1911
  • Tite Bottagisio : Appunti sereni, ou Critiques sans fiel sur l'Histoire ancienne de l'Église de Mgr Louis Duchesne, 1913
  • Annales de Bretagne, Editura Faculté des lettres, Rennes 1921
  • Étienne Dupont : Monseigneur Duchesne chez lui, en Bretagne, Editura Librairie moderne, Rennes 1923
  • Alfred Jeanroy : Notice sur la vie et les travaux de Mgr. Louis Duchesne, Paris 1926
  • Jérôme Carcopino : Souvenirs romains, Editura Hachette, Paris 1968
  • Jean-Marie Mayeur : Monseigneur Duchesne et la politique religieuse de la France pendant la Première Guerre mondiale, 1976
  • Francesco Mores: Louis Duchesne : alle origini del modernismo, Editura Morcelliana, Brescia 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
  7. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  8. Por. Michael Morton, Catholic Modernism (1896-1914)
  9. Înregistrarea lui Louis Duchesne
  10. René de Castries: La vieille dame du quai Conti. Une histoire de l’Académie française, Editura Perin, Paris 1978
  11. Archives nationales, Paris, (Légion d’honneur - Louis Duchesne)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Դյուշեն» հոդվածին։