Փարիզի կաթոլիկ ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փարիզի կաթոլիկ ինստիտուտ
Institut catholique de Paris
Institut Catholique de Paris.jpg
Տեսակհամալսարան, pontifical university? և համալսարանական կառույց
Հիմնադրված է1875
ՀիմնադրիրMaurice d'Hulst?
Տիպոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն
ՌեկտորPhilippe Bordeyne?
Ուսանողներ7500
Ընդհանուր անձնակազմ750 մարդ
ԱնդամակցությունCouperin Consortium?[1]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[2]
ՏեղագրությունՓարիզի 6-րդ շրջան[2]
Հասցե21, rue d'Assas 75006 Paris
Կայքicp.fr
##Փարիզի կաթոլիկ ինստիտուտ (Ֆրանսիա)
Red pog.png
Փարիզի կաթոլիկ ինստիտուտ, Ֆրանսիա
Institut catholique de Paris Վիքիպահեստում

Փարիզի կաթոլիկ ինստիտուտ (ֆր.՝ Institut Catholique de Paris), ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Փարիզում։ Գլխավոր մասնաշենքը գտնվում է Փարիզի VI շրջանի Rue d ' Assas, 21 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը հիմնադրվել է 1875 թվականին «Փարիզի կաթոլիկ ինստիտուտ» (ֆր.՝ Université Catholique de Paris) անվամբ։ Համալսարանը գտնվում է նախկին կարմելիտի վանքում, որի տարածքը հետագայում ենթարկվել է վերակառուցման։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը այսօր ներառում է 21 ստորաբաժանում. վեց ֆակուլտետներ (աստվածաբանություն, գրականություն, փիլիսոփայություն, սոցիալական գիտությունների, մանկավարժության և կանոնական իրավունքի), գիտահետազոտական ինստիտուտներ, բարձրագույն դպրոցներ, համալսարանական հոգևոր ճեմարան (ֆր.՝ Séminaire universitaire des Carmes), հետազոտական լաբորատորիաներ և երկու թանգարաններ։ Շատ գիտական աստիճաններ և դիպլոմներ, որոնք ապահովվում են ինստիտուտի կողմից, ճանաչվում են ինչպես կաթոլիկ եկեղեցու, այնպես էլ ֆրանսիական պետության կողմից, ինստիտուտի բաժինների մեծ մասը հավատարմագրված են Ֆրանսիայի կրթության նախարարության և Սուրբ Աթոռի կողմից։

Ինստիտուտը ֆինանսավորվում է կաթոլիկ եկեղեցու կողմից և, մասամբ, պետական սուբսիդիաներով, ունի 7500 ուսանողներ և 750 աշխատակիցներ։ Ինստիտուտին կից գործում են գրադարան և մի քանի մասնագիտացված գրադարաններ (այդ թվում՝ կանոնական իրավունքի գրադարան և բյուզանդական հետազոտությունների գրադարան), գիտահետազոտական լաբորատորիաներ և Սեն Ժոզեֆ դե Կարմ եկեղեցի։

Փարիզի կաթոլիկ համալսարանը պատկանում է կաթոլիկ միության բարձրագույն ուսումնական հաստատություններին (ֆր. Union des Etablissements d ' Enseignement Supérieur Catholiques, UDESCA), որը ներառում է 5 ֆրանսիական կաթոլիկ համալսարաններ՝ Փարիզում, Լիլում, Լիոնում, Թուլուզում և Անժեյում, ինչպես նաև ասոցացված է կաթոլիկ համալսարանների միջազգային ֆեդերացիայի հետ (անգլ. International Federation of Catholic Universities, FIUC), որին պատկանում են 200 կաթոլիկ համալսարաններ ամբողջ աշխարհում։

Որոշ հայտնի շրջանավարտներ և դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտ և Ռուսական սփյուռքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիներին ինստիտուտում դասավանդել և սովորել են ռուսական արտագաղթի ներկայացուցիչներ, այդ թվում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]