Jump to content

Լորին Հիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորին Հիլ
Բնօրինակ անունանգլ.՝ Lauryn Noelle Hill
Ծնվել էմայիսի 26, 1975(1975-05-26)[1][2] (49 տարեկան)
Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Ժանրերսոուլ, հիփ հոփ, նեո սոուլ[4], ռիթմ էնդ բլյուզ և ռեգգի
Մասնագիտությունդերասանուհի, հեղինակ-կատարող, երաժիշտ, կոմպոզիտոր, ռեփեր, հեռուստատեսային դերասանուհի, կիթառահար, դաշնակահարուհի, կինոդերասանուհի, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ և կինոռեժիսոր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ[4] և Ակուստիկ կիթառ
ԼեյբլColumbia Records, Island Records և Ruffhouse Records?
ԿրթությունColumbia High School?
ԱնդամակցությունFugees
ԱմուսինRohan Marley?
Պարգևներ
Կայքmslaurynhill.com
 Lauryn Hill Վիքիպահեստում

Լորին Նոել Հիլ (անգլ.՝ Lauryn Noelle Hill, մայիսի 26, 1975(1975-05-26)[1][2], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), ամերիկացի երգչուհի, The Fugees խմբի վոկալիստ, ով 25 տարեկանում արժանացել է ութ Գրեմմի մրցանակի[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի մայիսի 26-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Իսթ Օրենջ քաղաքում[7]։ Նա և իր նախկին ընկեր Ռոհան Մառլին (Բոբ Մառլիի որդին) հինգ երեխա ունեն[8]։ 2011 թվականի հուլիսի 23-ին այլ տղամարդուց որդի է ունեցել[8][9]։

The Fugees-ի մեծ հաջողությունից հետո 1996-1997 թվականներին խմբի անդամների կարծիքները հետագա գործունեության մասին բաժանվում են։ Նրանք անցնում են սոլո նախագծերի, որոնցից ամենահաջողը դարձավ Լորինի «The Miseducation of Lauryn Hill» ալբոմը, որի բոլոր երգերը նա հիմնականում ինքնուրույն գրում և արտադրում է։ Ըստ քննադատների, այս ալբոմը կոտրում է ռեփի, սոուլի և ռեգգիի ժանրերի միջև սահմանները, ինչպես նաև նկատում են ընդհանուր վինտաժային զգացողություն և բազմաթիվ հղումներ 1960-ականների երաժշտությանը։

Այս ալբոմի շնորհիվ 1999 թվականին Լորինը դառնում է առաջին կին արտիստը, ով առաջադրվում է Գրեմմի մրցանակաբաշխության միաժամանակ տասը անվանակարգերում՝ հաղթելով դրանցից հինգը։ Ալբոմը դարձել է նեո սոուլ ժանրում առաջինը, որը արժանացել է Գրեմմի մրցանակաբաշխության «Տարվա ալբոմ» մրցանակին։ Սուր սոցիալական թեմայով գրված «Doo Wop (That Thing)» երգը դարձավ առաջինը հիփ հոփի պատմության մեջ, որը դեբյուտ կատարեց Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականում։ Հաջորդ տարի նա ձայնագրվել է այնպիսի լեգենդար արտիստների հետ, ինչպիսիք են Կառլոս Սանտանա («Supernatural») և Արետա Ֆրանկլինը («A Rose Is Still a Rose»)։ Երեք տարի անց թողարկվում է նրա «MTV Unplugged No. 2.0» համերգային ալբոմը[10]։

Լորինի հայտնիութանը և կարիերայի աճին նպաստել է նաև 1993 թվականի «Գործիր քույրիկ 2. Վերադարձ դեպի սովորություն» (Sister Act 2: Back in the Habit) ֆիլմում նկարահանումը, որտեղ նա կատարել է երգչուհի դառնալ երազող դպրոցական Ռիտա Ուոթսոնի դերը։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «The Miseducation of Lauryn Hill» (1998)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմ Դեր
1991 «Ինչպես կպտտվի աշխարհը» Կիռա Ջոնսոն (հեռուստատեսություն, կրկնվող)
1992 «Հիմա և այստեղ» Անանուն (հեռուստատեսություն, մեկ սերիա)
1993 «Բլրի արքան» Վերելակի օպերատոր
1993 «Գործիր քույրիկ 2. Վերադարձ դեպի սովորություն» Ռիտա Լյուիս Ուոթսոն
1996 «ABC Afterschool Specials» Մալիկա (հեռուստատեսություն, մեկ սերիա)
1997 «Ռեստորան» Լեսլի
1997 «Hav Plenty» Դեբրա (կամեո)
2014 «Բռնության մասին» Պատմող

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Lauryn Hill Biography and InterviewAcademy of Achievement, 2019.
  4. 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
  5. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  6. Diva Devotee: Lauryn Hill- Vocal Profile/ Range(անգլ.)
  7. «Lauryn Hill». Academy of Achievement (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.
  8. 8,0 8,1 «Celebrity Baby Names». celebritybabynames.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.(անգլ.)
  9. Lauryn Hill: Rohan Marley Is Not the Father of My Sixth Child(անգլ.)
  10. George-Warren, Holly; Bashe, Patricia Romanowski; Pareles, Jon (2001). The Rolling stone encyclopedia of rock & roll. Internet Archive. New York : Fireside. ISBN 978-0-7432-0120-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորին Հիլ» հոդվածին։