Լոուրենս Ֆիշբորն
Լոուրենս Ջոն Ֆիշբորն III (անգլ.՝ Laurence John Fishburne III, հուլիսի 30, 1961[1][1][2][…], Օգաստա, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Կինեմատոգրաֆի պատմության մեջ Լոուրենսը առաջին սևամորթ դերասանն է եղել, ով 1995 թվականին Շեքսպիրի Օթելլո պիեսի մեջ գլխավոր դերն է տարել։ Դարձել է «Թոնի» մրցանակի դափնեկիր, Աուգուստ Ուիլսոնի «երկու գնացքների մրցարշավը» (Two Trains Running) բեմադրության մեջ խաղալու համար։ MTV հեռուստաալիքի կողմից Մատրիցա ֆիլմում խաղալու համա ստացել է «Լավագույն կռվող» մրցանակը։ «Հարևան տղաները» ֆիլմում Ջեյսոն Սթայլոսի դեը տանելով` ստացել է «NAACP Image Awards» մրցանակը` «լավագույն դերասան» անվանակարգով։ Բազմիցս եղել է Էմմի մրցանակի հավակնորդ, հեռուստատեսային ծրագրերում իր աշխատանաքի համար, որոնք նաև արժանացել են «Ոսկե գլոբուս» մրցանակին։ Թատերական ներկայացումներում իր աշխատանքների համար արժանացել է մի շարք մասնագիտական մրցանակների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուորենս Ֆիշբորնի հարազատ հայրը եղել է ոստիկանական սպա, մայրը դասավանդել է դպրոցում։ Ծնողները բաժանվել են, երբ իրենց որդին դեռ շատ փոքր է եղել։ Լարրին և մայրը տեղափոխվել են Բրուքլին, որն էլ հենց Լոուրենսը համարում է իր հայրենի քաղաքը։ Ռրիտասարդ Ֆիշբորնի տաղանդը նկաըում է իր խորթ հայրը, ով անգլերենի լեզվի դասախոս էր։ Նրա խորհրդով Լարրիին դերասանական ստուդիա են տարել և նա մի քանի տարի հաճախել է տարբեր թատրոններ։
Երիտասարդ Ֆիշբորն իր առաջին դերը թատրոնում խաղացել է 1975 թվականին։ Նա ստացել էր փոքրիկ տղայի դեր, ով դառնում է իր ամենասիրելի բասկետբոլիստի սպանության վկան` Ջոզեֆ Մեդյուկի «Ցորենը, կոմսը և ես» դրամայում։
Տասնչորս տարեկան հասակում,երբ դեռևս սովորում էր դերասանակն դպրոցում, ստելով իր տարիքի մասին, նկարա-հանվում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում, որի նկարահանումների ժամանակ ընկերացել է Դենիս Հոպպերի հետ։ Արդյունքում Լոուրենսը նկարահանվել է նաև «Մարտական ձկնիկ», ««Քոթթոն» ակումբ», «Քարերի այգիներ» Կոպպոլայի 3 ֆիլմերում։ «Հարևան տղաները» ֆիլմում նրա ունեցած հոր դերի մասին, ով փորձում էր որդուն պաշտպանել փողոցային բռնությունից, քննադատները արձագանքել են հաճույքով։ Դա նրան հնարավորություն տվեց դասվել Հոլիվուդի ամենալավ դերասանների շարքերին։
1995 թվականին Ֆիշբերնը զարմացրել է քննադաըներին ու հանդիսատեսին, հայտնվելով «Օթթելո» էկրանավորման մեջ, որտեղ խաղում էր գլխավոր դերը։ Ամերիկյան ֆիլմում դա առաջին դեպքն էր, երբ Օթելլոյին դերակատարում էր սևամորթ դերասան։ Այդ նույն տարում տեղի ունեցավ նրա դեբյուտը որպես թատերական ռեժիսոր և դրամատուրգ, որտեղ նա հանրությանը ներկայացրեց «Ռիֆֆ-Ռաֆֆ» (Riff-Raff) դրաման, որը պատմում էր աֆրոամերիկացու և սպիտակամորթ թմրամոլի հարաբերությունների մասին։
Նկարահանվելով «Մատրիցա» տրիլոգիայում, Մորֆեուսի դերում, Ֆիշբորնը հասնում է համաշխարհային հռչակի։ Ավլի ուշ նա հանդես է եկել որպես պրոդյուսեր. նկարահանել է հեղինակային «Կյանքում մեկ անգամ» (Once in the Life) ֆիլմը։ Դերասանուհի Հայնա Օ. Մոսսի հետ ունեցած առաջին ամուսնությունից ունի երկու երեխա. որդին` Լենգստոնւ (1987) և աղջիկը` Մոնտանան (1991)։ 2002 թվականի սեպտեմբերին նա ամուսնացել է դերասանուհի Ջինա Թորեսի հետ, իսկ 2007 թվականի հունիսին ծնվել է նրանց աղջիկ Դելայլան (անգլ.՝ Delilah)[5]:
Մրցանակները և անվանակարգումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000: Blockbuster Entertainment Award» մրցանակ, էքշն ժանրի երկրորդ պլանի լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2000: «Career Achievement Award» մրցանակ, Լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2000: MTV հեռուստաալիքի կողմից տրված կինոմրցանակ, Լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2003: «BSFC Award» մրցանակ, Լավագույն դերասանական անսամբլ («Գաղտնի գետը»)
Անվանանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994: «Օսկար» մրցանակ, Լավագույն դերասան, («Ինչի է ընդունակ սերը»)
- 2000: «Սատուրն» մրցանակ, երկրորդ պլանի Լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2000: «Black Reel» մրցանակ, Լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2000: «Image Award» մրցանակ, էքշն ժանրի երկրորդ պլանի լավագույն դերասան («Մատրիցա»)
- 2004: MTV հեռուստաալիքի կողմից տրված կինոմրցանակ, Լավագույն էկրանային դուետ («Մատրիցա»)
- 2004: MTV հեռուստաալիքի կողմից տրված կինոմրցանակ, Լավագույն դերասան - Դրամա/ Էքշն/Արկածային («Մատրիցա. Հեղափոխություն»)
- 2011: «Black Reel» մրցանակ, Լավագույն դերասան («Գիշատիչները»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Ֆիշբորն» հոդվածին։ |
|
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով