Jump to content

Լյուք Փերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուք Փերի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1966(1966-10-11)[1][2][3][…]
ԾննդավայրՄանսֆիլդ, Օհայո, ԱՄՆ
Մահացել էմարտի 4, 2019(2019-03-04)[4][3][5] (52 տարեկան)
Մահվան վայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանVanleer
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունFredericktown High School? (1984)
Մասնագիտությունդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, մոդել, հեռուստատեսային դերասան, հեռուստառեժիսոր և կինոդերասան
ԱմուսինRachel Sharp?
ԵրեխաներՋանգլ Բոյ[6]
Կայքlukeperry.com
 Luke Perry Վիքիպահեստում

Քոյ Լյութեր «Լյուք» Փերի III (անգլ.՝ Coy Luther «Luke» Perry III, հոկտեմբերի 11, 1966(1966-10-11)[1][2][3][…], Մանսֆիլդ, Օհայո, ԱՄՆ - մարտի 4, 2019(2019-03-04)[4][3][5], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Նրան մեծ ճանաչում է բերել Դիլան Մաքքեյի դերը, «Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալում (1990–1995, 1998–2000)։ Հայտնի է նաև Ֆրեդ Էնդյուս դերով «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում (2017–2019)։

Փերին ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 11-ին Օհայոյի նահանգ Մանսֆիլդ քաղաքում[7], տնային տնտեսուհի Էնն Բենետի և Քոյա Լյութեր կրտսերի ընտանիքում[7]։ Փերին ուներ եղբայր և քույր[8]։ Նրա ծնողները բաժանվել են, երբ նա 6 տարեկան էր[9]։ Փերին մեծացել է Ֆրեդերիկտոնում և ավարտել է Ֆրեդերիկտոնի ավագ դպրոցը, որտեղ դպրոցի սպորտային ակումբի թալիսմանն էր[10]։

Դպրոցը նմիջապես ավարտելուց հետո Փերին գնում է Լոս Անջելես դերասան դառնալու նպատակով։ Նա աշխատում էր ասֆալտապատման և դռների բռնակների արտադրման ընկերություններում։

Մինչ Նյու Յորքում իր առաջին դերը ստանալը Փերին անցել է 256 հարցազրույց[11]։ Դրանից հետո նա Էլիս Քուփերի հետ հանդես է եկել Twisted Sister խմբի «Be Chrool To Your Scuel» երգի տեսահոլովակում։ Փերին ստացել է ամենօրյա դեր «Սիրելիներ» (1987–1988) և «Այլ աշխարհ» (1988–1989) սերիալներում։

Փերին 1991 թվականին «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ։

Շուտով Փերին ստացավ Դիլան Մակքեյի դերը «Բևեռլի Հիլզ, 90210» սերիալում, Fox ալիքում։ Սկզբում նա ստանձնել է Սթիվ Սանդերսի դերը, բայց ի վերջո այն կատարել է Իան Զիրինգը։ Լյուքը նկարահանվել է սերիայում, մինչև վեցերորդ եթերաշրջանի կեսը, իսկ 1995 թվականին թողել է այն։ Երեք տարի անց՝ 1998 թվականին, դերասանը վերադառնում է «Բեվերլի Հիլզ» և ընդունում, որ հեռանալու պատճառը ֆինանսական խնդիրն էր։ Խոսելով Դիլանի դերի մասին, Փերին ասում է. «Մինչև իմ մահը, ինձ կճանաչեն ինչպես Դիլան Մակքեյ։ Ես եմ նրան ստեղծել։ Նա իմն է»։ Այնուամենայնիվ, երբ հարց առաջացավ վերադարձի մասին Փերին «90210։ Նոր սերունդը» ֆիլմի օֆիցիալ հարցազրույցի ժամանակ ասաց. «Երբ դերասանական խաղը ձեր ամբողջ կյանքն է, դուք պետք է զգույշ փնտրեք ձեզ համար դերեր, և ես ոչինչ չունեմ վերադառնալու դեմ։ Բայց եթե հարցին ստեղծագործական տեսանկյունից նայենք, ապա դա այն է, ինչ ես արել եմ, ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես դա կօգնի ինձ աճել դերասանության մեջ»։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2003 թվականներին Փերին ամուսնացած է եղել Ռեյչել Մինի Շարպի[12] հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Ջեքը (ծնված 1997 թվականին) և Սոֆին (ծնված 2000 թվականին)[13][14]։ Որդին՝ Ջեքը ռեստրել է[15]։ Մահվան ժամանակ Փերին զբաղվում էր ընտանեկան թերապևտ Ուենդի Մեդիսոն Բաուերի հետ[8][16]։

Փերին Ալեքսիս Արկետի լավագույն ընկերն էր և ապրում էր նրա տանը, մինչ ստացավ դեր «Բևեռլի Հիլզ, 90210» սերիալում[17][18]։

2019 թվականի փետրվարի 27-ին Փերին կաթված է տանում, որից հետո նրան տեղափոխում են տան մոտ գտնվող Շերման-Օքս հիվանդանոց[19]։ 2019 թվականի մարտի 4-ին նա կաթվածից մահանում է։ Փերին 52 տարեկան էր[20]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և նոմինացիաներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Դեր Արդյունք
2001 DVD Exclusive Awards «Երկրորդ պլանի լավագույն դերասան» «Գնորդների ուշադրություն» Առաջադրված
2004 TV Land Award «Հանդիսատեսի սիրելին երիտասարդական սերիալում» «Բևեռլի Հիլզ, 90210» Առաջադրված
2007 TV Land Award «Էկրանի վրա հարաբերությունների առավել ցնցող խզումը» «Բեվերլի-Հիլզ, 90210» Առաջադրված
2009 People's Choice Awards «Լավագույն հրավիրված աստղ» «Օրենք և կարգ ու կանոն։ Հատուկ բաժին» Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 https://edition.cnn.com/2019/03/04/us/luke-perry-dies/index.html
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. https://www.eonline.com/news/822564/luke-perry-supports-his-son-jungle-boy-nate-coy-at-a-wrestling-tournament
  7. 7,0 7,1 Brady, James (2006 թ․ հունիսի 25). «In Step With... Luke Perry». Parade. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին.
  8. 8,0 8,1 Parker, Ryan; Strause, Jackie (2019 թ․ մարտի 4). «Luke Perry, 'Beverly Hills, 90210' and 'Riverdale' Star, Dies at 52». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Genzlinger, Neil; Harris, Elizabeth A (2019 թ․ մարտի 4). «Luke Perry, 'Beverly Hills, 90210' Star, Is Dead at 52». The New York Times (ամերիկյան անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «Luke Perry Is Dead at 52». Vogue (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 4.
  11. Respers France, Lisa (2019 թ․ ապրիլի 3). «Luke Perry, star of 'Beverly Hills 90210' and 'Riverdale,' dead at 52». CNN.
  12. «Sharp-Dissed Man | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  13. «Luke Perry Supports His Son Jungle Boy at Wrestling Match». E! Online (անգլերեն). 17 января 2017.
  14. Vivinetto, Gina (4 марта 2017). «Luke Perry reveals why he'd never let his daughter date Dylan McKay». TODAY (անգլերեն).
  15. Bacardi, Francesca (2017 թ․ հունվարի 17). «Luke Perry Supports His Son "Jungle Boy" Nate Coy at a Wrestling Tournament». E! News (ամերիկյան անգլերեն).
  16. Lapin, Tamar (2019 թ․ մարտի 4). «Luke Perry's fiancé is a Beverly Hills family therapist». Page Six (ամերիկյան անգլերեն).
  17. Hans, Aili; Strohm, Emily (2019 թ․ մարտի 4). «Rosanna Arquette Recalls Luke Perry's Friendship with Her Sister: 'I Know Alexis Is with Him'». People (ամերիկյան անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Аркетт, Дэвид (2019 թ․ մարտի 4). «My mom loved #LukePerry We all did». Twitter (ամերիկյան անգլերեն).
  19. Stedman, Alex (2019 թ․ փետրվարի 27). «Luke Perry Hospitalized After Reportedly Suffering 'Massive Stroke'». Variety (ամերիկյան անգլերեն).
  20. «Luke Perry, '90210' and 'Riverdale' Star, Dies at 52». Variety.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուք Փերի» հոդվածին։