Jump to content

Լյուսի Իրիգարեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Իրիգարեյ
ֆր.՝ Luce Irigaray
Ծնվել էմայիսի 3, 1930(1930-05-03)[1] (94 տարեկան)
ԾննդավայրBlaton, Bernissart, Ա, Էնո, Բելգիա[2]
Քաղաքացիություն Բելգիա և  Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԼյուվենի կաթոլիկ համալսարան[2] և Փարիզ 8 համալսարան[2]
Մասնագիտությունփիլիսոփա, լեզվաբան, համալսարանի դասախոս, կանանց իրավունքների պաշտպան, հոգեվերլուծաբան և ֆեմինիստ
ԱշխատավայրԳիտական հետազոտությունների ազգային կենտրոն[3] և Էրազմ Ռոտերդամցու համալսարան
ԱնդամությունՖրոյդիզմի փարիզյան դպրոց

Լյուսի Իրիգարեյ (ֆր.՝ Luce Irigaray մայիսի 3, 1930(1930-05-03)[1], Blaton, Bernissart, Ա, Էնո, Բելգիա[2]), Բելգիայում ծնված ֆրանսիացի ֆեմինիստ, փիլիսոփա, լեզվաբան, հոգեվերլուծող, սոցիոլոգ ու մշակութային տեսաբան[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսին ծնվել է Բելգիայում, 1930 թվականի մայիսի 3-ին և համալսարանական կրթությունը սկսել է Լյուվենի կաթոլիկ համալսարանում։ 1955 թվականին պաշտպանել է գիտական թեզ Պոլ Վալերի մասին, որից հետո մի քանի տարի դասավանդել է ֆրանսերեն, լատիներեն և հունարեն Շառլեռուայի և Բրյուսելի ավագ դպրոցներում։ 1960-ական թվականների սկզբին տեղափոխվել է Փարիզ, որտեղ դասավանդել է Փարիզի VIII համալսարանում, մասնակցել ֆրանսիացի հոգեվերլուծաբան, փիլիսոփա Ժակ Լաքանի սեմինարներին։

Եղել է Փարիզի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) տնօրեններից։

2004-2006 թվականներին Լյուսի եղել է Նոթինգհեմի համալսարանի հրավիրված պրոֆեսոր։ Դասավանդել է Ռոտերդամի Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանում և Լիվերպուլի համալսարանում։

Փիլիսոփայության, հոգեվերլուծության վերաբերյալ մոտ 20 գրքերի հեղինակ է, որոնցից մեծ մասըշատերը նվիրված են ավանդական փիլիսոփայության և նրա լեզվի ֆեմինիստական քննադատությանը։ Նրա աշխատանքը խիստ քննադատության է ենթարկվել բելգիացի ֆիզիկոս, հասարակական գործիչ Ժան Բրիկմոնի և ֆիզիկայի պրոֆեսոր, ամերիկացի Ալան Սոկոլի «Ինտելեկտուալ հնարքներ. Ժամանակակից հետմոդեռնային փիլիսոփայության քննադատություն» գրքում։

Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի համալսարանի պատվավոր դոկտոր է։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Le Langage des déments (Mouton / De Gruyter, 1973.
  • Speculum. De l’autre femme (Éditions de Minuit, 1974).
  • Ce sexe qui n’en est pas un (Éditions de Minuit, 1977).
  • Et l’une ne bouge pas sans l’autre (Éditions de Minuit, 1979).
  • Amante marine de Friedrich Nietzsche (Éditions de Minuit, 1980).
  • Le Corps-à-corps avec la mère (La Pleine lune, 1981).
  • Passions élémentaires (Éditions de Minuit, 1982).
  • L’Oubli de l’air - chez Martin Heidegger (Éditions de Minuit, 1983).
  • La Croyance même (Éditions Galilée, 1983).
  • Éthique de la différence sexuelle (Éditions de Minuit, 1984).
  • Parler n’est jamais neutre (Éditions de Minuit, 1985).
  • Sexes et parentés (Éditions de Minuit, 1987).
  • Le Temps de la différence. Pour une révolution pacifique (L.G.F., « Le Livre de poche. Biblio », 1989).
  • Sexes et genres à travers les langues (Grasset, 1990).
  • Je, tu, nous. Pour une culture de la différence (Grasset, 1990 ; L.G.F., « Le Livre de poche. Biblio » n°4155, 1992).
  • J’aime à toi (Grasset, 1992).
  • Être deux (Grasset, 1997).
  • Entre Orient et Occident (Grasset, 1999).
  • Prières quotidiennes / Everyday prayers (Maisonneuve et Larose / University of Nottingham, 2004).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionnaire des féministes (ֆր.) / C. Bard, S. Chaperon — 2017. — P. 766.
  3. Brelet C. Le Dictionnaire universel des créatrices (ֆր.) / B. Didier, A. Fouque, M. Calle-GruberÉditions des femmes, 2013. — ISBN 978-2-7210-0628-8
  4. «Luce Irigaray». britannica.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]