Jump to content

Ֆրոյդիզմի փարիզյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրոյդիզմի փարիզյան դպրոց (ֆր.՝ École freudienne de Paris), ֆարիզյան հոգեվերլուծական կազմակերպություն, որը ստեղծվել է 1964 թվականին, Ժակ Լականի կողմից։ Ի սկզբանե այն հյուրընկալ էր բոլոր նրանց նկատմամբ ովքեր «հետաքրքրված էին հոգեվերլուծության պրակտիկայով» և Միջազգային հոգեվերլուծական միավորման անդամ չէին։ Դպրոցը կարևոր հետազոտական ընկերություն էր, մինչև վերջինիս լուծարումը` 1980 թվականին[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին Փարիզյան հոգեվերլուծական ընկերության շրջանակներում հակամարտությունը այնպիսի լարվածության հասավ, որ մի խումբ անձիք, այդ թվում` Ժան Լականը որոշեցին ձևավորել Փարիզյան հոգեվերլուծական հասարակությունը։ Միջազգային հոգեվերլուծական միավորման ճանաչումը ձեռք բերելու բազմամյա փորձերը վերջնականապես ավարտվեց 1963 թվականին, երբ Լականը հեռացվեց դրա կազմից, այն պարադիգմների վիճելիության պատճառով, որոնք նա շարադրում էր դասախոսությունների ժամանակ[2]։ ՄՀՄ-ն պահանջեց նրան հեռացնել աշխատող վերլուծանբանների շարքից և Լականը լքեց ՄՀՄ-ն, որը լուծարվեց հաջորդ տարի։ Վերջինիս ակտիվ անդամների մի մասը անդամագրեցին Ֆրոյդիզմի ֆարիզյան դպրոցին, մնացյալը ստեղծեցին Ֆրանսիայի հոգեվերլուծաբանների ասոցիացիան ((ֆր.) L’Association Psychanalytique de France), որը գրեթե անմիջապես ընդունվեց ՄՀՄ-ի կողմից։

1964 թվականի հունվարին, Լականը հրապարակեց «Կանոնադրությունը»[3], նշանավորելով սեփական դպրոցի բացումը, որը հայտնի դարձավ Ֆրոյդիզմի փարիզյան դպրոց անվամբ։ «Կանոնադրությունը» հավակնում էր բարոյական բարձր դիրքի ի տարբերություն ՄՀՄ-ի։ Բոլոր ցանկացողներին կազմակերպության մեջ ընդունելու վիճելի հարցին ի պատասխան «Կանոնադրությունը» հայտարարեց, որ «Հոգեվերլուծաբան համարվում է նա, ով կատարել է դիտակտիկ բնավորության մեկ կամ մի քանի հետազոտություն։ Դե ֆակտո այդպիսին է ընդլայնումը»[4]։

Հակասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպչական բնույթի ընդհանուր խնդիրները, ինչպես նաև հոգեվերլուծաբանական հարթակի բանավեճերը, որոնք հանգեցրին Ֆրոյդիզմի փարիզյան դպրոցի ստեղծմանը, նրան նույնպես չշրջանցեցին։ 1967 թվականին Լականը առաջարկեց «Մուտքի իրավունք» հասկացությունը, հույս ունենալով վերջնականապես լուծել դպրոցի պրակտիկանտներ դառնալ ցանկացողների ատեստացիայի հարցը, սակայն մեկ տարի անց խմբից մի ամբողջ շարք անդամների հեռացումը, այսպես թե այնպես կատարվեց[5]։ Չնայած դրան, Լականյան դասախոսությունները, ակտիվորեն զարգացնելով Ֆրոյդի գաղափարները, լայն տարածում ունեին և անփոփոխ հետաքրքրություն էին առաջացնում մինչև դպրոցի փակումը։

1968 թվականին պառակտման հետևանքով Լականի` իր դասախոսություններին ազատ հաճախման քաղաքականությունը կտրուկ խստացրեց[6]։ Տարիների ընթացքում բռնակալական ուղղափառությունը հանգեցրեց Լականի անհատական պաշտամունքի ստեղծմանը, որը հազիվ թե նպաստեց բաց բանավեճեի[7]։ Հնարավոր է, այս չլուծված խնդրի արդյունքը 1980 թվականին դպրոցի լուծարումն էր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.)Lacan J. Founding Act // Television. London, 1990.

(անգլ.)Macey D. The Four Fundamental Concepts of Psycho-Analysis. Penguin, 1994.

(անգլ.)Mitchell J. and Rose J. Feminine Sexuality. New York, 1982.

(անգլ.)Rose J. On Not Being Able To Sleep. London, 2003.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Macey D. The Four Fundamental Concepts of Psycho-Analysis. Penguin, 1994. P. 13.
  2. Журнал практической психологии и психоанализа // http://psyjournal.ru, Баранд И. Журнал практической психологии и психоанализа // Психоанализ во Франции. 2000. № 4.
  3. Lacon J. Founding Act // October. 1964. № 40 (1). P. 96
  4. Lacan J. Founding Act // Television. London, 1990. P. 97
  5. Rose J. On Not Being Able To Sleep. London, 2003. P. 176
  6. Rose J. On Not Being Able To Sleep. London, 2003. P. 182
  7. Macey D. The Four Fundamental Concepts of Psycho-Analysis. Penguin, 1994. P. 33

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

http://psyjournal.ru/ — Պրակտիկ հոգեբանության և հոգեվերլուծության ամսագիր