Լինա Հիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինա Հիդի
Lena Headey
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1973 (50 տարեկան)
ԾննդավայրՀեմիլթոն, Բերմուդա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1]
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունՇելիի քոլեջ
Մասնագիտությունդերասանուհի
Գործունեություն1992 - այժմ
ԱմուսինՓիթեր Լուգրան
Երեխաներ2
 Lena Headey Վիքիպահեստում

Լինա Հիդի (անգլ.՝ Lena Kathren Headey, հոկտեմբերի 3, 1973(1973-10-03)[2][3][4], Համիլթոն, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի դերասանուհի[6]։

17 տարեկան հասակում հետազոտություն անցնելուց հետո 1990-ականներին Հիդին աշխատում է որպես դերասանուհի տարբեր ֆիլմերում։ Այնուհետև մեծ փառքի է արժանանում մեծ բյուջե ունեցող ֆիլմերում իր գլխավոր դերակատարումների համար։ Այդպիսի ֆիլմերից էր «Գրիմ եղբայրներ» (2005), «300» (2007)` խաղալով Սպարտայի թագուհու՝ Գորգոյի դերում, և «Կարմիր Բարոն» (2008) կենսագրական և արկածային ֆիլմը։

Սկսած 2011 թվականից Հիդին առավել հայտնի է իր դերով՝ որպես Սերսեյ Լենիստեր, «HBO»-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալում։ Այս դերակատարման շնորհիվ Հիդին արժանացավ երկու Էմմի մրցանակի դրամա ժանրի հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։ Նա նաև հայտնի է Fox Broadcasting CompanyՏերմինատոր ֆիլմում իր անվանական Սառա Կոնորի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդին ծնվել է Հեմիլթոն, Բերմուդայում, Սյու և Ջոն Հիդիների ընտանիքում[6] Նրա հայրը՝ Յորքշայրի ոստիկանական կադետը, այն ժամանակ այնտեղ հաստատված է եղել։ Լինա Հիդին ունի մեկ կրտսեր եղբայր Թիմ անունով[7]։ Ընտանիքը տեղափոխվեց Սոմերսեթ, երբ աղջիկը հինգ տարեկան էր, իսկ հետո վերահաստատվեցին Շեյլի, Արևմտյան Յորքշայրում, երբ Հիդին տասնմեկ տարեկան էր[8]։ Երեխա ժամանակ Հիդին գնացել է բալետի դասերի[9]։

Հիդին առաջին անգամ որպես աշակերտ հաճախել է Շեյլիի քոլեջ և առավել նկատելի է դարձել 17 տարեկանում, երբ ներկայացել է Ազգային թատրոնում՝ ընտրվելով 1992 թվականի «Ջրաշխարհ» ֆիլմի դերերից մեկում խաղալու համար[10]։

Նաև ասում են, որ իր որդու ծննդից հետո Հիդին տառապում էր հետծննդյան դեպրեսիայով[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներ։ Դեբյուտ և առաջին դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկան հասակում Հիդին ներկայանում է մեկանգամյա շոուում, իսկ հետո հրավիրվում է քասթինգի։ Ավելի ուշ նա ստանում է երկրորդական դեր «Ջրաշխարհ» ֆիլմում, որում նա հնարավորություն ունեցավ աշխատել դերասանների հետ, ովքեր արդեն մեծ հաջողությունների էին հասել։ Նա նաև ունեցավ փոքրիկ դեր «Օրվա մնացորդները» ֆիլմում, որը դուրս եկավ 1993 թվականին և ստացավ ութ Օսկար մրցանակ։

Նա խաղացել է Քաթերինի դերը Դիսնեյի «Ջունգլիների գիրք» ֆիլմում, որը թողարկվել է 1994 թվականին։ Ֆիլմը ունեցավ դրական արձագանքներ և ԱՄՆ-ում վաստակեց մոտ 44 միլիոն դոլար[12]։ Հիդին իր կոլեգաների հետ համատեղ ստանում է լավ արձագանքներ իր ներկայացման ու դերի համար[13]։ «Ջունգլիների գիրք»-ի նկարահանումների ժամանակ էլ Հիդին հանդիպում է դերասան Ջեյսոն Ֆլեմինգին, ով դարձավ իր ինը տարվա սիրեցյալը։

Մի շարք ֆիլմերում դերերից հետո Հիդին հայտնվում է 1997 թվականի «Միսիս Դելովեյ» ռոմանտիկական դրամատիկ ֆիմում Վանեսա Ռեդգրեյվի դերով։ Հիդին խաղում է «Օնեգին» ֆիլմի երկրորդական դերում։ Նա նաև խաղացել է «Աբերդին» դրամատիկ ֆիլմի գլխավոր դերում։ Հիդին ստացել է բազում լավ արձագանքներ իր՝ այդ ֆիլմում ունեցած դերի համար։ Նա նաև ունեցել է դերեր 2000 թվականի «Բամբասանք» և 2001 թվականի «Սպա Փարոլը» ֆիլմերում։

Նա ստացել է արծաթե Իրիս մրցանակ 2001 թվականի Բրյուսելի եվրոպական կինոփառատոնին «Աբերդին» ֆիլմում իր դերի համար որպես լավագույն դերասանուհի։ 2002 թվականին նա ունենում է դեր «Սեփականություն» առեղծվածային դրամատիկ ֆիլմում՝ խաղալով Գվինեթ Փոլթրուի և Էրոն Էքհարթի հետ։

2010-ականներ։ «Գահերի խաղ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2011 թվականի ապրիլից Հիդին խաղացել է թագուհի Սերսեյ Լենիստերի դերը HBO«Գահերի խաղ»-ում, որը հիմնված է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգի» նովելների շարքի վրա[14]։ Նրա կատարումը արժանացավ մի շարք քննադատությունների[15][16][17]։ 2011 թվականին Հիդիը ամենալավ ֆանտաստիկ դերասանուհու կատեգորիայում նոմինացվել է Սքրիմ մրցանակի իր դերի համար[18]։ Հիդին 2014 թվականին Սերսեյի դերը մարմնավորելու համար նոմինացվել է Էմմի մրցանակի դրամա հեռուստասերիալում ամենալավ երկրորդական դերի կատեգորիայում[19][20] և 2015[21]

Հիդին՝ որպես հյուր, ներկայացել է «Սպիտակ օձիք» հեռուստասերիալի «Հաշվի առնելով» սերիայում, որտեղ նա խաղացել է Սելիի դերը։ 2012 թվականին նա հայտվում է նաև «3D» արկածային գիտաֆանտաստիկ «Դրեդ» ֆիլմում՝ խաղալով Կարլ Ուրբանի և Օլիվիա Թըրլբայի հետ։ Իր հերոսուհին Մեդելին Մադրիգալն էր (Մա-Մա), ով թմրանյութերի գործով զբաղվող բանդայի գլխավորն էր և նախագծի առաջնային հանցագործը[22][23]։ «Դրեդ» ֆիլմի ռեժիսորն է եղել Փիթ Թրեվիսը[24]։ 2012 թվականի մայիսին և հունիսին Լինան նկարահանվել է ֆանտաստիկ արկածային ֆիլմ «Արկածախնդիր»-ում՝ խաղալով Մոնիկայի դերը։ Ֆիլմը հեռարձակվել է 2014 թվականին[25]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդին մեկ անգամ նշանվել է Ջոնի Կիկոյի հետ և ժամադրվել է դերասան Ջեյսոն Ֆլեմինգի հետ ինը տարի շարունակ 1994-2003 թվականներին։ Նա և Ֆլեմինգը հանդիպել են «Ջունգլիների գիրք»-ի նկարահանումների ժամանակ։ Հիդին ուներ Ֆլեմինգի անունով դաջվածք իր թևի վրա, որն արդեն ծածկվել է։ Հիդիը Ֆլեմինգից բաժանվելուց հետո նաև ժամանադրվել է Մարկոս Դոմինայի հետ, ով բրազիլացի մոդել էր։ Նա կապված է եղել նաև «Գահերի խաղ»-ի դերասան Ջերոմ Ֆլինի հետ, չնայած որ նրան հարաբերությունները վատ ավարտ են ունեցել[26]։ 2007 թվականի մայիսին Լինան ամուսնանում է երաժիշտ Փիթեր Լուգրանի հետ[27] Նրանք ունեն մի որդի՝ Վայլի Լուգրանը, ով ծնվել է 2010 թվականի մարտի 31-ին[28]։ Հիդին և Լուգրանը բաժանվում են 2011 թվականին, իսկ ամուսնալուծությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի վարչաշրջանի վերադաս դատարանում 2012 թվականի հուլիսի 20-ին[27][29]։

2015 թվականի փետրվարին Հիդին հաստատեց, որ սպասում է իր երկրորդ երեխային 2015 թվականի ամռանը[30]։ 2015 թվականի ապրիլի 16-ին Հիդիը հայտարարում է, որ փոքրիկը աղջիկ է լինելու[31]։ 2015 թվականի հուլիսի 10-ին նրա երկրորդ երեխան լույս աշխարհ է գալիս։

Հիդիի մտերիմ ընկերներից է եղել դերասանուհի Փայթեր Պերաբոն[32] սկսած այն ժամանակվանից, ինչ նրանք միասին խաղացել են 2005 թվականի «Քարանձավը» և «Պատկերացրու ինձ և քեզ» ֆիլմերում[33]։ Հիդիը բուսակեր էր, սակայն 2011 թվականի հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարում է, որ արդեն միս է ուտում[34]։ Հիդիի լավ ընկերներից է «Գահերի խաղ» հեռուստասերիալի դերասան Փիթեր Դինկլաժը[35]։

Հիդին մի շարք դաջվածքներ ունի։ Նա մի առիթով նշել է, որ ծնվել է թանաքը կրելու համար[36]։ Նրա դաջվածքներից են մի խոշոր ծաղկային դիզայնով պատկերը մեջքի վրա[37], ինչպես նաև Պեմա Քոդրոնի թևավոր խոսքերից իր կողերի վրա[38]։ Նա մի անգամ Էսքուայր ամսագրին ասել է, որ շատ է սիրում դաջվածքներ և գտնում է, որ դրանք հանգստացնող են[39]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դերը Նշումներ
1992 «Ջրաշխարհ» երիտասարդ Մերի
1993 «Ամառային տուն» Մարգարետ
1993 «Օրվա մնացորդները» Լիզի
1993 «Դարաշրջան» Միրիամ
1994 «Արդար խաղ» Էլլի Հեռուստատեսային ֆիլմ
1994 «Ջունգլիների գիրքը» Քեթերին «Քիթի» Բրայդոն
1994 «ՄակԳայվեր։ Ճամփա դեպի ահեղ դատաստանը» Էլիս Մորան Հեռուստատեսային ֆիլմ
1995 «Գրոտեսք» Քլեո Քոալ
1995 «Սատանայի փաստաբանը» Քլեյր Ռիգբի Հետուստատեսային ֆիլմ
1995 «Սիրհարված» Սառա Հեռուստատեսային ֆիլմ
1997 «Դեմք» Քոնի
1997 «Միսիս Դելովեյ» Երիտասարդ Սելի
1998 «Մարդ, ում կոշիկներում անձրև էր» Սիլվիա Վելդ
1999 «Ներս-դուրս» Պատուհան զարդարողը Կարճամետրաժ ֆիլմ
1999 «Օնեգին» Օլգա
2000 «Լարախաղ» Էլիսոն
2000 «Բամբասանք» Քեթի Ջոնս
2000 «Աբերդին» Կայիսա
2001 «Ազնից խոսքի պատասխանատուն» Էմմա
2002 «Անազապտա» Լեդի Մաթիլդա Մելերբի
2002 «Հավաքող փոթորիկը» Ավա Վիգրամ Հեռուստատեսային ֆիլմ
2002 «Սեփականություն» Բլենշ Գլուվեր
2002 «Ռիփլեյի խաղը» Սառա Թրեվանի
2003 «Դերասանները» Դոլորես
2003 «Ոչ բանավոր արձագանք» Բժիշկ Մեգան Փիլեյ
2005 «Գրիմ եղբայրները» Անժելիկա
2005 «Քարանձավը» Բժիշկ Քեթրին Ջենինգս
2005 «Հինգին մոտ կլոր» Սիրեցյալ Կարճամետրաժ ֆիլմ
2005 «Պատկերարու ինձ և քեզ» Լյուս
2006 «Թափուր աշխատատեղ» Փեմ Բիշոփ Կարճամետրաժ ֆիլմ
2006 «300» Սպարտայի թագուհի Գորգո
2007 «Կապալառուն» Էնեթ Բալարդ
2007 «Ստ Տրիտիանս» Միս Դիքինսոն
2008 «Կոտրվածը» Ջինա ՄաքՎեյ
2008 «Կարմիր բարոնը» Քեյթ Օտերսդորֆ
2009 «Սատանայի հարսանիքը» Սատանայի հարսնացուն Կարճամետրաժ ֆիլմ
2009 «Պատմիր հեքիաթ» Էլիզաբեթ Քլեմսոն
2010 «Փիթ Սմոլսը մահացած է» Շաննա
2012 «Դրեդ» Մեդլայն «Մա-Մա» Մեդրիգալ
2013 «Մաքրումը» Մերի Սենդին
2013 «Մահկանացուի գործիքները։ Ոսկորների քաղաքը» Ժոկելին Ֆրեյ
2014 «Արկածախնդիրը» Մոնիկա
2014 «Ցածր» Շեյլա Էլբանի
2014 «300։ Տիրության բարձունքը» Սպարտայի թագուհի Գորգո
2015 «Զիպպեր» Ջեննի Էլլիս
2015 «Միություն» Պատմողը Վավերագրական
2016 «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» Հետարտադրությունում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2007/05/17/arts/television/17fox.html?ref=media
  2. http://www.tvrage.com/person/id-98569/Lena+Headey
  3. filmportal.de — 2005.
  4. Discogs — 2000.
  5. 5,0 5,1 http://www.pariscine.com/en/name/29197
  6. 6,0 6,1 «Lena Headey». TV Guide.
  7. «Lena Headey Profile | Men's Health». Menshealth.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  8. http://www.menshealth.com/sex-women/lena-headey-profile/page/2(չաշխատող հղում)
  9. «Lena Heady on Letterman». YouTube. 2008 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  10. Campling, Katie (հունվարի 16, 2008). «Lena gets ready to terminate TV ratings». Huddersfield Daily Examiner.
  11. Game of Thrones. «Game of Thrones star Lena Headey: I believe Cersei is very frightened and paranoid». Telegraph. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  12. «Box Office / Business for The Jungle Book». Internet Movie Database. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. Berardinelli, James. «Review: The Jungle Book (1994)». Reel Reviews. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. «Quick Hits: Set visits, Headey wraps and cameos». Winter Is Coming. 2010 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. Margaret Lyons and Denise Martin (2014 թ․ օգոստոսի 19). «Emmys: Who Should Win in the Drama Races?». Vulture.
  16. James Hibberd (2015 թ․ հունիսի 14). «Game of Thrones star on her brutal Walk of Shame». Entertainment Weekly.
  17. Debra Birnbaum (2015 թ․ հունիսի 15). «'Game of Thrones' Finale Director on Shocking Death, Cersei's Walk (SPOILERS)». Variety.
  18. «SCREAM 2011». Spike TV. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  19. Jacobs, Matthew (2014 թ․ հուլիսի 10). «Emmy Nominations 2014: Breaking Bad, Orange Is The New Black Among Top Nominees». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  20. Brown, Tracy (2014 թ․ հուլիսի 10). «Emmys 2014: Complete list of nominees». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  21. «Emmy Award Nominations: Full List of 2015 Emmy Nominees». Variety. 2015 թ․ հուլիսի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  22. Gallagher, Brian (2011 թ․ հունվարի 11). «Dredd Adds Lena Headey as Ma-Ma». Movieweb.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  23. «Pete Travis to Direct 3-D Judge Dredd Reboot». ReelzChannel. 2010 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  24. Stewart, Andrew (2011 թ․ հուլիսի 21). «Lionsgate sets 'Dredd' for 2012». Variety. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  25. Dawtrey, Adam (2012 թ․ ապրիլի 11). «Aneurin Barnard tapped for 'Mariah Mundi». Variety. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  26. «Game of Thrones stars Lena Headey and Jerome Flynn 'not on speaking terms'». Telegraph.co.uk. 2014 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  27. 27,0 27,1 «Game of Thrones Star Lena Headey Files for Divorce». People. 2012 թ․ հուլիսի 25.
  28. «Wiley's birthdate». Lena Heady Facebook page. 2011 թ․ ապրիլի 1. «Wylie was a year old yesterday ..»
  29. «'Game of Thrones' star Lena Headey strikes divorce settlement with ex». Toronto Sun. 2013 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  30. Bacardi, Francesca (2015 թ․ մայիսի 26). «Game of Thrones Star Lena Headey Reveals Her Second Baby's Sex and Due Date!». E!. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  31. Berk, Philip. «You can't take your eyes off Lena Headey». Malaysia Star. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  32. Lee, Michael J (2007 թ․ մարտի 22). «Piper Perabo». Interview. Radio Free Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  33. Lee, Michael J (2007 թ․ մարտի 22). «Piper Perabo». Interview. Radio Free Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  34. «Imagine Me and You Fansite». Imaginemeandyouthemovie.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  35. http://uk.complex.com/pop-culture/2013/06/25-things-you-didnt-know-about-peter-dinklage/peter-dinklage-lena-headey
  36. «lena headey on Twitter: ""@cerseipls: @IAMLenaHeadey how old were you when you got your first tattoo?" I was born wearing ink .."». Twitter.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  37. «Lena Headey Sexy Photos - Game of Thrones Queen Cersei Sexy Photos». Esquire. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  38. «Lena Headey's photo "Pema's words. My new addition. " on WhoSay». Whosay.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  39. «Lena Headey Tattoos». Esquire. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]