Լեա Ռոբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեա Ռոբակ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 3, 1903(1903-11-03)
ԾննդավայրՄոնրեալ[1]
Մահացել էօգոստոսի 28, 2000(2000-08-28) (96 տարեկան)
Մահվան վայրՄոնրեալ[2]
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԳրենոբլի համալսարան
Մասնագիտությունարհմիութենական գործիչ
ԿուսակցությունԿանադայի կոմունիստական կուսակցություն և Գերմանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Léa Roback Վիքիպահեստում

Լեա Ռոբակ (անգլ.՝ Léa Roback[3], նոյեմբերի 3, 1903(1903-11-03), Մոնրեալ[1] - օգոստոսի 28, 2000(2000-08-28), Մոնրեալ[2]), կանադացի արհմիության կազմակերպիչ, սոցիալական ակտիվիստ, պացիֆիստ, ֆեմինիստ։ Պայքարել է բացառման, բռնության, ռասիզմի և անարդարության դեմ[4]։ Պոլիգլոտ, սուֆրաժիստ Լեա Ռոբակը Քվեբեկում ֆեմինիզմի ռահվիրաներից է։ Լինելով սինդիկալիստ[5],, կոմունիստ և մարքսիստ` Ռոբակը բացել է Մոնրեալի առաջին մարքսիստական գրախանութը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեա Ռոբակը ծնվել է 1903 թվականին Մոնրեալում` լեհ-հրեա էմիգրանտների ընտանիքում։ Եղել է ընտանիքի ինը երեխաներից երկրորդը[6]։ Հայրը դերձակ էր և կնոջ` Ֆանիի հետ աշխատում էր խանութում։ Ռոբակը մեծացել է Քվեբեկի Բոպոր շրջանում, և նրանք շրջանի միակ հրեաներն էին[7]։ Ռոբակը տանը խոսել է իդիշ դիալեկտով, Բոպորի տեղաբնակների հետ` ֆրանսերեն, դպրոցում` անգլերեն։ Նրա ընտանիքում բարձր են գնահատել ընթերցանությունն ու արվեստը։ Պատանի հասակում նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել մայրական տատը, ով անկախ կին էր։

1915 թվականին Ռոբակն ընտանիքի հետ վերադառնում է Մոնրեալ։ British American Dyeworks-ում աշխատելու տարիներին Ռոբակը տեղեկանում է Մոնրեալի հասարակության տարբեր շերտերի միջև առկա տարբերությունների մասին։ Այնուհետև աշխատում է Ձերդ գերազանցության թատրոնում` որպես գանձապահ։ Քանի որ հետաքրքրված էր գրականությամբ, գումար է հավաքում և 1926 թվականին ընդունվում է Գրենոբլի համալսարան[7], որտեղից ստանում է արվեստի բակալավրի աստիճան[8]։ Գրենոբլից վերադառնալով` Նյու Յորքում միանում է քրոջը։ 1929 թվականին մեկնում է Բեռլին` այցելելու եղբորը` բժշկականի ուսանող Հենրիին։ Ռոբակը սովորում է գերմաներեն, մասնակցում համալսարանական դասընթացներին և դասավանդում անգլերեն[8]։ Այցելել է նաև Անգլիա և Իտալիա[4], կոմունիստական հակվածություն է ունեցել[9]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Ռոբակը դարձավ Կանադայի կոմունիստական կուսակցության անդամ։ Սոցիալիստները նրան գայթակղում էին, բայց նա հավատում էր, որ նրանք խոսքը գործի չեն վերածում, ուստի սատարեց մարքսիզմ-լենինիզմին։ 1988 թվականին Նիկոլ Լասելի հետ հարցազրույցում Ռոբակն ասել է, որ ինքն այդ շրջանում է ձեռք բերել իսկական քաղաքական գիտակցություն։ 1932 թվականի աշնանը, երբ Եվրոպայում պատերազմ սկսվեց, Ռոբակը, հրեա և օտարերկրացի, ստիպված էր վերադառնալ Մոնրեալ։ 1934 թվականին նա սիրեկանի հետ մի քանի ամիս անց է կացրել Խորհրդային Միությունում[Նշում 1]։ Մոնրեալ վերառադնալով` Նորման Բեթյունի ղեկավարությամբ մասնակցել է գործազուրկների համար կազմակերպության ձևավորմանը։ Աշխատել է նաև Երիտասարդ կանանց հրեական ընկերակցությունում։ 1935 թվականին Մոնրեալում հիմնադրել է առաջին մարքսիստական գրախանութը[8]` «Modern Book Shop»[7]:

Թերեզ Կասգրեյնի հետ Ռոբակը պայքարել է 1936 թվականին Քվեբեկում կանանց ընտրական իրավունքների համար[6]։ Նույն թվականին աշխատել է Նյու Յորքի վետերանների միության կազմակերպիչ Ռոզ Պեզոտայի հետ, Մոնրեալում ստեղծել Միջազգային կանանց հագուստ աշխատողների միությունը (ILGWU), որը 1937 թվականի գործադուլին 5000 կին է մասնակցել։ 1941 թվականին Ռոբակը միացավ RCA Victor-ին, որտեղ մնաց մինչև 1951 թվական։ 1943 թվականին նա ստացել է կանանց առաջին միության պայմանագիրը, սակայն չի ցանկացել լինել միության ներկայացուցիչը կամ պաշտոն ունենալ միության իշխանական կառույցում։ Նույն թվականին Ռոբակը եղել է քաղաքական կազմակերպիչ Ֆրեդ Ռոզի համար[7] She left the Communist party in 1958.[10]:

1960 թվականին Ռոբակը դարձել է «Կանանց ձայն» («La Voix des Femmes» Մոնրեալում) կազմակերպության անդամ և ակտիվ դեր ստանձնել այնտեղ[7]։ Նա դատապարտեց Վիետնամի պատերազմը և Հարավային Աֆրիկայի ռասայական խտրականությունը, քարոզարշավ արեց միջուկային զենքի տարածման դեմ և հանդիսացավ որակյալ կրթության մատչելիության հովանավոր։ Որպես ֆեմինիստ` նա պայքարել է, որ իրավունք ստանան քվեարկելու աբորտի իրավունքի համար և հակաբեղմնավորիչների օգտագործման համար։ Ռոբակը պայքարել է նաև, որ Մոնրեալի Սենտ Հենրի շրջանի բնակիչների պատշաճ բնակարաններ ունենան։ 83 տարեկան հասակում հորդառատ անձրևի տակ Ռոբակը մասնակցել է արդարացի հավասար վարձատրություն հավասար աշխատանքի համար կանանց երթին։ 1985 թվականին Ռոբակը դարձել է Կանանց հետազոտությունների կանադական ինստիտուտի անդամ[6]։

Մահացել է 2000 թվականին Կոտ-դե-Նեժում։ Նույն թվականին արժանացել է Քվեբեկի ասպետ ազգային շքանշանի։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռոբակը Եվրոպայում ամուսնացել է, բայց ամուսնությունը չեղյալ է հայտարարվել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=1239
  2. 2,0 2,1 2,2 https://www.thecanadianencyclopedia.ca/fr/article/roback-lea
  3. «The Adventures of Lea Roback». Jewish Public Library. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  4. 4,0 4,1 «Léa Roback (1903–2000) Chevalière (2000)» (French). Gouvernement du Québec. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Ferretti, Lucia (1990). «Madeleine Parent, Léa Roback, Entretiens avec Nicole Lacelle by Nicole Lacelle». Labour/Le Travail (French). 25: 247–249. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 «Léa Roback». Library and Archives Canada. 2010 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Lea's biography». Fondation Lea Roback. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 Forster, Merna (2004). 100 Canadian Heroines: Famous and Forgotten Faces. Dundurn. էջ 214. ISBN 978-1-55002-514-9.
  9. Lindley, Susan Hill; Stebner, Eleanor J. (2008). The Westminster Handbook to Women in American Religious History. Westminster John Knox Press. էջ 183. ISBN 978-0-664-22454-7.
  10. Rioux, Michel (2013 թ․ դեկտեմբերի 16). «Léa Roback». The Canadian Encyclopedia. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Ռոբակ» հոդվածին։