Լեա Ռոբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեա Ռոբակ
Lea Roback.jpg
Ծնվել է նոյեմբերի 3, 1903(1903-11-03)
Ծննդավայր Մոնրեալ, Մոնրեալի քաղաքային ագլոմերացիա, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա[1]
Մահացել է օգոստոսի 28, 2000(2000-08-28) (96 տարեկանում)
Մահվան վայր Մոնրեալ, Մոնրեալի քաղաքային ագլոմերացիա, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա
Քաղաքացիություն Flag of Canada.svg Կանադա
Կրթություն Գրենոբլի համալսարան
Մասնագիտություն արհմիութենական գործիչ
Քաղաքական կուսակցություն Կանադայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Knight of the National Order of Quebec[1]
Léa Roback Վիքիպահեստում

Լեա Ռոբակ (անգլ.՝ Léa Roback[2], նոյեմբերի 3, 1903(1903-11-03), Մոնրեալ, Մոնրեալի քաղաքային ագլոմերացիա, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա[1] - օգոստոսի 28, 2000(2000-08-28), Մոնրեալ, Մոնրեալի քաղաքային ագլոմերացիա, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա), կանադացի արհմիության կազմակերպիչ, սոցիալական ակտիվիստ, պացիֆիստ, ֆեմինիստ: Պայքարել է բացառման, բռնության, ռասիզմի և անարդարության դեմ[3]: Պոլիգլոտ, սուֆրաժիստ Լեա Ռոբակը Քվեբեկում ֆեմինիզմի ռահվիրաներից է: Լինելով սինդիկալիստ,[4], կոմունիստ և մարքսիստ` Ռոբակը բացել է Մոնրեալի առաջին մարքսիստական գրախանութը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեա Ռոբակը ծնվել է 1903 թվականին Մոնրեալում` լեհ-հրեա էմիգրանտների ընտանիքում: Եղել է ընտանիքի ինը երեխաներից երկրորդը[5]: Հայրը դերձակ էր և կնոջ` Ֆանիի հետ աշխատում էր խանութում: Ռոբակը մեծացել է Քվեբեկի Բոպոր շրջանում, և նրանք շրջանի միակ հրեաներն էին[6]: Ռոբակը տանը խոսել է իդիշ դիալեկտով, Բոպորի տեղաբնակների հետ` ֆրանսերեն, դպրոցում` անգլերեն: Նրա ընտանիքում բարձր են գնահատել ընթերցանությունն ու արվեստը: Պատանի հասակում նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել մայրական տատը, ով անկախ կին էր:

1915 թվականին Ռոբակն ընտանիքի հետ վերադառնում է Մոնրեալ: British American Dyeworks-ում աշխատելու տարիներին Ռոբակը տեղեկանում է Մոնրեալի հասարակության տարբեր շերտերի միջև առկա տարբերությունների մասին: Այնուհետև աշխատում է Ձերդ գերազանցության թատրոնում` որպես գանձապահ: Քանի որ հետաքրքրված էր գրականությամբ, գումար է հավաքում և 1926 թվականին ընդունվում է Գրենոբլի համալսարան[6], որտեղից ստանում է արվեստի բակալավրի աստիճան[7]: Գրենոբլից վերադառնալով` Նյու Յորքում միանում է քրոջը: 1929 թվականին մեկնում է Բեռլին` այցելելու եղբորը` բժշկականի ուսանող Հենրիին: Ռոբակը սովորում է գերմաներեն, մասնակցում համալսարանական դասընթացներին և դասավանդում անգլերեն[7]: Այցելել է նաև Անգլիա և Իտալիա[3], կոմունիստական հակվածություն է ունեցել[8]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Ռոբակը դարձավ Կանադայի կոմունիստական կուսակցության անդամ: Սոցիալիստները նրան գայթակղում էին, բայց նա հավատում էր, որ նրանք խոսքը գործի չեն վերածում, ուստի սատարեց մարքսիզմ-լենինիզմին: 1988 թվականին Նիկոլ Լասելի հետ հարցազրույցում Ռոբակն ասել է, որ ինքն այդ շրջանում է ձեռք բերել իսկական քաղաքական գիտակցություն: 1932 թվականի աշնանը, երբ Եվրոպայում պատերազմ սկսվեց, Ռոբակը, հրեա և օտարերկրացի, ստիպված էր վերադառնալ Մոնրեալ: 1934 թվականին նա սիրեկանի հետ մի քանի ամիս անց է կացրել Խորհրդային Միությունում[Նշում 1]: Մոնրեալ վերառադնալով` Նորման Բեթյունի ղեկավարությամբ մասնակցել է գործազուրկների համար կազմակերպության ձևավորմանը: Աշխատել է նաև Երիտասարդ կանանց հրեական ընկերակցությունում: 1935 թվականին Մոնրեալում հիմնադրել է առաջին մարքսիստական գրախանութը`[7] «Modern Book Shop»[6]:

Թերեզ Կասգրեյնի հետ Ռոբակը պայքարել է 1936 թվականին Քվեբեկում կանանց ընտրական իրավունքների համար[5]: Նույն թվականին աշխատել է Նյու Յորքի վետերանների միության կազմակերպիչ Ռոզ Պեզոտայի հետ, Մոնրեալում ստեղծել Միջազգային կանանց հագուստ աշխատողների միությունը (ILGWU), որը 1937 թվականի գործադուլին 5000 կին է մասնակցել: 1941 թվականին Ռոբակը միացավ RCA Victor-ին, որտեղ մնաց մինչև 1951 թվական: 1943 թվականին նա ստացել է կանանց առաջին միության պայմանագիրը, սակայն չի ցանկացել լինել միության ներկայացուցիչը կամ պաշտոն ունենալ միության իշխանական կառույցում: Նույն թվականին Ռոբակը եղել է քաղաքական կազմակերպիչ Ֆրեդ Ռոզի համար[6] She left the Communist party in 1958.[9]:

1960 թվականին Ռոբակը դարձել է «Կանանց ձայն» («La Voix des Femmes» Մոնրեալում) կազմակերպության անդամ և ակտիվ դեր ստանձնել այնտեղ[6]: Նա դատապարտեց Վիետնամի պատերազմը և Հարավային Աֆրիկայի ռասայական խտրականությունը, քարոզարշավ արեց միջուկային զենքի տարածման դեմ և հանդիսացավ որակյալ կրթության մատչելիության հովանավոր: Որպես ֆեմինիստ` նա պայքարել է, որ իրավունք ստանան քվեարկելու աբորտի իրավունքի համար և հակաբեղմնավորիչների օգտագործման համար: Ռոբակը պայքարել է նաև, որ Մոնրեալի Սենտ Հենրի շրջանի բնակիչների պատշաճ բնակարաններ ունենան: 83 տարեկան հասակում հորդառատ անձրևի տակ Ռոբակը մասնակցել է արդարացի հավասար վարձատրություն հավասար աշխատանքի համար կանանց երթին: 1985 թվականին Ռոբակը դարձել է Կանանց հետազոտությունների կանադական ինստիտուտի անդամ[5]:

Մահացել է 2000 թվականին Կոտ-դե-Նեժում: Նույն թվականին արժանացել է Քվեբեկի ասպետ ազգային շքանշանի:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռոբակը Եվրոպայում ամուսնացել է, բայց ամուսնությունը չեղյալ է հայտարարվել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=1239
  2. «The Adventures of Lea Roback»։ Jewish Public Library։ Վերցված է 10 May 2014 
  3. 3,0 3,1 «Léa Roback (1903–2000) Chevalière (2000)» (French)։ Gouvernement du Québec։ Վերցված է 10 May 2014 
  4. Ferretti Lucia (1990)։ «Madeleine Parent, Léa Roback, Entretiens avec Nicole Lacelle by Nicole Lacelle»։ Labour/Le Travail (French) 25: 247–249։ Վերցված է 10 May 2014 
  5. 5,0 5,1 5,2 «Léa Roback»։ Library and Archives Canada։ 16 September 2010։ Վերցված է 10 May 2014 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Lea’s biography»։ Fondation Lea Roback։ Վերցված է 10 May 2014 
  7. 7,0 7,1 7,2 Forster Merna (2004)։ 100 Canadian Heroines: Famous and Forgotten Faces։ Dundurn։ էջ 214։ ISBN 978-1-55002-514-9 
  8. Lindley Susan Hill, Stebner Eleanor J. (2008)։ The Westminster Handbook to Women in American Religious History։ Westminster John Knox Press։ էջ 183։ ISBN 978-0-664-22454-7 
  9. Rioux Michel (16 December 2013)։ «Léa Roback»։ The Canadian Encyclopedia։ Վերցված է 10 May 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]