Jump to content

Լավր Կոռնիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավր Կոռնիլով
ռուս.՝ Лвов Георгиевич Корнилов
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18 (30), 1870[1][2] կամ օգոստոսի 30, 1870(1870-08-30)
ԾննդավայրUst-Kamenogorsk Uyezd, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էսխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում)[3][4][1][…] (47 տարեկան) կամ ապրիլի 13, 1918(1918-04-13) (47 տարեկան)
Մահվան վայրԿրասնոդար, Ռուսաստան[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՍիբիրի կադետյան կորպուս, Միխայիլովյան հրետանային ուսումնարան և Գենշտաբի ակադեմիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, դիվանագետ և սպա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան թրերով Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Ստանիսլավի շքանշան
ԱնդամությունԱմուրի մարզի ուսումնասիրության ընկերություն
Ստորագրություն
Изображение автографа
 Lavr Georgevich Kornilov Վիքիպահեստում

Լավր Գեորգիևիչ Կոռնիլով (1870 թվականի օգոստոսի 18 (30), Ուստ-Կամենոգորսկ — 1918 մարտ 31 (ապրիլի 13), Եկատերինոդար), ռուս զորահրամանատար, հետևակի գեներալ, ռազմական հետախույզ, դիվանագետ և ճամփորդ-հետազոտող։ Ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմների հերոս։ 1917 թվականի օգոստոսից Ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, Կամավորական բանակի կազմակերպիչ և գլխավորող հրամանատար, Ռուսաստանի հարավում Սպիտակ շարժման առաջնորդ Առաջին սառուցյալ արշավանքի մասնակից։

Սուրբ Գեորգիի շքանշանի 3-րդ և 4-րդ աստիճանի, Սուրբ Աննայի շքանշանի 2-րդ աստիճանի և Սուրբ Ստանիսլավի շքանշանի 3-րդ աստիճանի ասպետ ասպետ, Գեորգիևյան զենքի դափնեկիր, հետմահու պարգևատրվել է Առաջին սառուցյալ արշավանքի մասնակցության տարբերանշանով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականի օգոստոսի 18-ին (30) կազակ Գեորգի Կոռնիլովի և ազգությամբ ղազախ Մարիա Իվանովնայի ընտանիքում։ 1883 թվականի ամռանը պատանի Կոռնիլովը Օմսկում անդամագրվում է Սիբիրի կադետյան կորպուսի շարքերը, աչքի է ընկել աշխատասիրությամբ ու համեստությամբ։ 1889 օգոստոսի 29-ին ընդունվել է Պետերբուրգի Միխայիլովյան հրետանային ուսումնարան։ 1891 թվականի նոյեմբերին ստանում է սուսերակալ-յունկերի կոչում։ 1892 օգոստոսի 4-ին ստացել է ենթապորուչիկի կոչում։ Ուսումնարանը ավարտելուց հետո ծառայությունը շարունակել է Թուրքեստանում։ 1895 թվականին ընդունվել է Գենշտաբի ակադեմիա։ 1896 թվականին ամուսնանում է Թաիսիա Մարկովինայի հետ։ Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ զբաղեցրել է շտաբ-օֆիցեր, ապա 1-ին հրաձգային բրիգադի շտաբի պետի կոչումները։ Ռազմական մկրտությունը ստացել է Սանդեպուի ճակատամարտում։ 1905 թվականի փետրվարին Մուկդենից նահանջելու ժամանակ իրեն դրսևորել է որպես գրագետ և քաջ հրամանատար։ Ճապոնացիների կողմից շրջապատվֆած լինելով Կոռնիլովը սվինամարտով ճեղքել է շրջափակումը մարտական դրոշերով և վիրավորներով հանդերձ։ Նրա սխրանքը չի վրիպել հրամանատարության աչքից և Կոռնիլովը պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով, Գեորգիևյան զենքով և ստացել է գնդապետի կոչում։ 1907—1911 թվականներին Չինաստանում զբաղվել է հետախուզությամբ, լավ ծառայության համար պարգևատրվել է Սուրբ Աննայի 2-րդ աստիշանի շքանշանով։ Առաջին աշխարահամրտի ժամանակ 1914 թվականի օգոստոսի 19-ին նշանակվել է 48-րդ հետևակային դիվիզիայի (դիվիզիան սխրանքների և տոկունության համար հետագայում հետագայում ստացել է «Պողպատյա դիվիզիա» պատվանունը) հրամանատար։ Գեներալ Ալեքսեյ Բրուսիլովի 8-րդ բանակի կազմում Կոռնիլովի դիվիզիան մարտնչում էր Գալիցիայում և Կարպատներում։ Կոռնիլովը իր ռազմական հանճարը ցույց է նաև տվել Էբորոյի գրավման ժամանակ, Էբորո բարձունք պաշտպանված էր ծրամատներով և կրակակետերով Կոռնիլովը ավստրացի գերիներին հարցաքննելով և պաշտպանության նախագիծը ուսումնասիրելով կազմակերպել է օպերացիան և գրավել դեպի Հունգարիա ճանապարհ բացող բարձունքը։ 1915 թվականի ապրիլին պաշտպանելով Բրուսիլովի նահանջը Կարպատներում միայն իր դիվիզիայի ուժերով երկու անգամ վիրավորվել է ողջ մնացած 7 զինակիցների հետ համառ սվինամարտի ժամանակ գերևարվել է ավստրացիների կողմից[6]։ Պողպատյա դիվիզիայի անձնուրաց մարտերը թույլ տվեցին 3-րդ բանակին նահանջել և խուսափել ջախջախումից[7]։ 1918 թվականի ապրիլի 28-ին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշանով։ Գերության ժամանակ պահվել է Վիեննայի մոտ գտնվող բարձր սպայական անձնակազմի ճամբարում։ Վերքերը բուժելուց հետո ձեռնարկել է փախուստի երկու անհաջող փոր, սակայն 1916 թվականին ճամբարի չեխ բժիշկ Մռնյակա Ֆրանտիշեկի օգնությամբ կարողացել է փախուստի դիմել և վերադարձել հայրենիք։ 1916 թվականի սեպտեմբերին վերականգնվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ գեներալ Գուռկոյի Հատուկ բանակի կազմում։ Նիկոլայ II-ի հրամանով 1917 թվականի ստանձնել է Պետրոգրադի ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնը։ Փետրվարյան հեղափոխությունից հետո Ժամանակավոր կառավարության առաջին նիստով Կոռնիլովը նշանակվել է Պետրոգրադի ռազմական շրջանի զորքերի գերագույ գլխավոր հրամանատարի պաշտոնում։ 1917 թվականի ապրիլին հրաժարական է տալիս և տեղափոխվում 8-րդ բանակ։ Անհաջող հունիսյան հարձակումից հետո դժվարին իրավիճակում հայտնված ռուսական բանակից միայն Կոռնիլովը կարողացավ պահպանել ռազմաճակատը ինչի համար ստացավ հետևակի գեներալի կոչում, իսկ հուլիսի 7-ին` հարավարևմտյան ճակատի հրամանատարի կոչում։ Հուլիսի 19-ին Կոռնիլովը Կերենսկու հրամանով ստանձնում Ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատարի կոչումը` փոխարինելով այդ պաշտոնում Բրուսիլովին և դառնալով երկրի երկրորդ դեմքը։ Մոսկվայում օգոստոսի 13-15 Պետական խորհրդի ժամանակ Կոռնիլովը ներկայացնում է իր ռազմական ծրագիրը, սակայն այն չի ստանում Ժամանակավոր կառավարության հավանությունը։ Իսկ Կերենսկին ի դեմս Կոռնիլովի գտնում է «հեղափոխության» թշնամու։

Կոռնիլովշչինա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհաջող ելույթից հետո Կոռնիլովշչինայի մասնակիցները այդ թվում նաև Կոռնիլովը բանտարկվում են Բիխովում 1917 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 19-ը։ Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում բանտարկվածները ազատ են արձակվում։ Բոլշևիկների դեմ պայքարելու համար Կոռնիլովը և համախոհները որոշում են հեռանալ Դոն, որտեղ էլ սկսում են կազմավորել Կամավորական բանակը։ 1918 թվականի փետրվարի 9-ին (22) Կոռնիլովը սկսում է 1-ին սառուցյալ արշավանքը։ Եկատերինոդարի գրոհի ժամանակ սպանվում է Կոռնիլովը։ Նրա գործը շարունակում է Անտոն Դենիկինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. ЛаминНовосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
  3. 3,0 3,1 Y. D., P. Vi. Kornilov, Lavr Georgievich // The Enciclopædia Britannica: New Volumes — 12 — London, NYC: 1922.
  4. Корнилов Лавр Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. http://encyclopedia.1914-1918-online.net/article/kornilov_lavr_georgievich
  6. Трушнович А. Р.: 1914—1934 / Сост. Я. А. Трушнович. — Москва—Франкфурт: Посев, 2004. — 336 с., 8 ил. ISBN 5-85824-153-0, стр. 14
  7. ГЕНЕРАЛ Л. Г. КОРНИЛОВ :: БИОГРАФИЯ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Асанов Б. К., Олейников Д. И. "Сын казака, казак... "//Родина. - 2009. - №10 - С. 120 : ил.: 2 фото. - Библиогр. в примеч. . - ISSN 0235-7089
  • Басханов М. К. Русские военные востоковеды до 1917 г. Биобиблиографический словарь. М., Восточная литература, 2005, ISBN 5-02-018435-7
  • Басханов М. К. Генерал Лавр Корнилов. — London, Skiff Press, 2000, ISBN 5-94208-001-1