Jump to content

Լանքասթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լանքասթեր
անգլ.՝ Lancaster, լատին․՝ Lancastria
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿոմսությունԼանքաշիր
Առաջին հիշատակում1086
ԲԾՄ9 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն46 000 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ+44 1524
Փոստային ինդեքսLA1
Փոստային դասիչLA1
Լանքասթեր (Միացյալ Թագավորություն)##
Լանքասթեր (Միացյալ Թագավորություն)

Լանքասթեր (անգլ.՝ Lancaster, լատին․՝ Lancastria), քաղաք Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևմուտքում՝ Անգլիա երկրամասի Լանքաշիր կոմսությունում, որի առավել նշանակալի բնակավայրն է համարվում[1]։ Մինչև 1974 թվականը եղել է այդ կոմսության վարչական կենտրոնը։ Ընկած է Իռլանդական ծովի և նրա մեջ թափվող Լան գետի ափերին։ Զբաղեցնում է քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 52․234[2]։ Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1086 թվականին, «Ահեղ դատաստանի օրվա գիրք» («Domesday Book ») վերնագրով հայտնի ձեռագիր մատյանում[3], Loncastre անվանումով, որտեղ Lon-ը Լան գետի անվանումն է, castre-ն՝ հին անգլերեն cæster-ը կամ լատիներեն castrum-ը՝ բերդ, ռազմական ճամբար նշանակությամբ[4][5]։ Ըստ ավանդազրույցի՝ քաղաքը կառուցվել է հին հռոմեական լքված ճամբարի տեղում։

Լանքասթերի նավահանգիստը կարևոր դեր է խաղացել դեպի նոր հայտնաբերված Ամերիկա աշխարհամաս առաջին ուղևորությունների իրագործման, ստրուկների վաճառքի կազմակերպման, արդյունաբերական հեղափոխության ժամանակներում։

Լանքասթերի աչքի ընկնող պատմական կառույցներից են ռոմանական ոճով կառուցված ամրոցը, որը հիմնադրվել է 13-րդ դարում և հետագայում՝ Էլիզաբեթ Առաջինի օրոք զգալիորեն ընդլայնվել, միջնադարյան տաճարն ու եկեղեցին և Էշտոնի հուշահամալիրը, որը պատկերավոր կերպով անվանվում է հյուսիսային Թաջ Մահալ։

Լանքասթերյան տունը անգլիական թագավորական ընտանիքի մի ճյուղն է համարվում։ Այսօր էլ Լանքասթերի դքսությունն ընդգրկում է ընդարձակ կալվածքներ, որոնք պատկանում են Լանքասթերի դուքս հանդիսացող Չարլզ 3-րդին։

Քաղաքում զարգացած են մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, գործվածքեղենի, կոշկեղենի, կահույքի արտադրությունը[6]։ Գործում է Լանքասթերի համալսարանը։ Այստեղ է գտնվում նաև Քումբրիայի համալսարանի կամպուսներից մեկը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beckett, John (2008). «Lancaster becomes a city, 1937» (PDF). The Historic Society of Lancashire and Cheshire. 157: 5. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  2. Evans, Jacqueline. «Lancashire's Population, 2011». Lancashire County Council. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  3. The Domesday Book online.
  4. Eilert Ekwall, 'The Concise Oxford Dictionary of English Placenames' (1960), 4th edition, p. 285.
  5. «Lancaster». opendomesday.org. Domesday Book. Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
  6. encyklopedia PWN|id = 3930335|tytuł= Lancaster|data dostępu=2021-07-18
  7. https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/lancaster-wielka-brytania,9116,w.html
  8. https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/2,strona.html

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shotter, David (2001), «Roman Lancaster: Site and Settlement», A History of Lancaster, Edinburgh: Edinburgh University Press, էջեր 3–31, ISBN 0-7486-1466-4
  • White, Andrew (2001), «Continuity, Charter, Castle and County Town, 400–1500», A History of Lancaster, Edinburgh: Edinburgh University Press, էջեր 33–72, ISBN 0-7486-1466-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանքասթեր» հոդվածին։