Իրվինգ (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Իրվինգ | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Դալաս շրջան[1][2][3] | ||
Հիմնադրված է | 1903 թ. | ||
Մակերես | 176,221195 կմ² | ||
ԲԾՄ | 147±1 մետր | ||
Բնակչություն | ▲256 684 մարդ (ապրիլի 1, 2020)[4] | ||
Փոստային դասիչ | 75000–75099, 75000, 75002, 75003, 75004, 75005, 75008, 75012, 75016, 75018, 75020, 75024, 75026, 75028, 75030, 75031, 75033, 75037, 75040, 75041, 75043, 75044, 75038, 75046, 75048, 75050, 75052, 75055, 75058, 75060, 75061, 75062, 75064, 75066, 75069, 75072, 75073, 75075, 75078, 75079, 75082, 75084, 75086, 75088, 75090, 75092, 75095 և 75098 | ||
Պաշտոնական կայք | cityofirving.org(անգլ.) | ||
| |||
Իրվինգ (անգլ.՝ Irving), քաղաք ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլասի շրջանում։ Ընկած է շրջկենտրոնից մոտավորապես 20 կիլոմետր դեպի արևմուտք։ Դալլաս-Ֆորտ-Ուերտ մետրպոլիսային տարածքի բաղկացուցիչ մասն է կազմում։ ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի տվյալների համաձայն՝ 2010 թվականին նրա բնակչության թվաքանակը եղել է 216.290[5], 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 228.653[6], 2019 թվականին՝ 239 798 (այդ ցուցանիշով քաղաքը Տեխասում զբաղեցնում է 13-րդ, Միացյալ Նահանգներում՝ 93-րդ տեղը[7]): Նրա բնակչության կազմը հայտնի է ռասայական ու ազգային զգալի բազմազանությամբ և այդ տեսակետից առավել աչքի ընկնող բնակավայրերից մեկն է ԱՄՆ-ում[8][9]։
Քաղաքի համբավված թաղամասերից է 49 կմ² զբաղեցնող Լաս Կոլինասը (Las Colinas), որը համարվում է համալիր պլանավորման հիման վրա կառուցված քաղաքային առաջին շրջաններից մեկը ԱՄՆ-ում։ Այդ թաղամասում են տեղակայված հանրահայտ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն նավթա-գազային կոնցեռն ExxonMobil-ի, գրասենյակները։ Հրապարակներից մեկում էլ գտնվում է «Լաս Կոլինասի մուստանգները» արձանախումբը, որը համարվում է ձիերով ամենամեծ արձանախումբը աշխարհում։ Իրվինգի տեսարժան վայրերից է նաև նորակառույց ցուցահանդեսային կենտրոնը (անգլ.՝ Irving Convention Center at Las Colinas):
Քաղաքում զարգացած են էլեկտրոնային, սննդի ու քիմիական արդյունաբերությունը, ճշգրիտ հաստոցների արտադրությունը[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հիմնադրվել է 1903 թվականին[11], կոչվել ամերիկացի նշանավոր գրող Վաշինգտոն Իրվինգի պատվին։ 1914 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ[11], 1960-ական թվականներին դարձել տարածաշրջանի արդյունաբերական կենտրոններից մեկը[11]։ 1970-ական թվականներին նրա բնակչության թվաքանակը հասել է 50 հազարի։ 1956 թվականին Իրվինգում բացվել է Դալլասի համալսարանը։
Իրվինգի մերձակայքում է Դալլաս-Ֆորտ-Ուերտ միջազգային օդանավակայանը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես վկայում են ամենամյա ֆինանսական հաշվետվության տվյալները[12], Իրվինգում հիմնական գործատուները հետևյալ ընկերություններն ու կազմակերպություններն են.
№ | Ընկերություն/ կազմակերպություն |
Աշխատակիցների թվաքանակը |
---|---|---|
1 | Citigroup, Inc. | 5000 |
2 | Citigroup Credit Company | 3795 |
3 | Verizon | 3000 |
4 | Nokia | 2500 |
5 | Allstate | 2000 |
6 | Central Freight Lines | 2000 |
7 | Abbott Laboratories | 1500 |
8 | Citigroup | 1430 |
9 | Zale Corporation | 1351 |
10 | Microsoft | 1200 |
Իրվինգում են գտնվում բազմաթիվ խոշոր ընկերությունների ու կազմակերպությունների գլխավոր գրասենյակները։ Դրանց թվում են՝
- Chuck E. Cheese's[13] — ընտանեկան զվարճանքի կենտրոնների ցանց
- Commercial Metals Company[14] — պողպատ ու այլ մետաղներ արտադրող ընկերություն
- ExxonMobil[15] — նավթային խոշորագույն ընկերություն
- Hostess Brands[16] — հացամթերք ցրող ընկերություն
- Kimberly-Clark[17] — առողջապահական ու հիգիենայի արտադրանք թողարկող ընկերություն
- La Quinta Inns and Suites[18] — հյուրանոցների ցանց
- Michaels Stores[17] — վաճառատների ցանց
- Omni Hotels[19] — հյուրանոցների ցանց
- Zale Corporation[17] — ոսկերչական իրեր վաճառող ընկերություն
- Fluor Corporation[17] — ճարտարագիտական-շինարարական խոշոր ընկերություն
- Freedom Airlines[20] — տարածաշրջանային ավիաընկերություն (Mesa Air Group-ի ստորաբաժանում)
- Boy Scouts of America[21] — բոյսկաուտների ազգային կազմակերպություն
Այս քաղաքում տեղակայված են նաև արտասահմանյան մի շարք ընկերությունների գրասենյակներ։
- Nokia America[17]
- NEC America[17]
- Research In Motion (թողարկում է BlackBerry Smartphone)
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջենթլմեն» Քրիս Ադամս, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ[22]
- Լարրի Ալեքսանդր, նկարիչ/գրող[23]
- Աքին Այոդելե, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[24]
- Ֆրենկ Բիրդ, ZZ Top երաժշտախմբի թմբկահար[25]
- Ջիմ Բիվեր, դերասան/գրող[26]
- Բրայան Բոսուորտ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[27]
- Դեմարկուս Ֆագինս, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[28]
- Դավիդ Գարսա, երաժիշտ[29]
- Մայքլ Հաֆֆ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[30]
- Փիթեր Մաքնիկոլ, դերասան[31]
- Լի Հարվի Օսվալդ, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության մեջ կասկածվող[32]
- Մեթ Ռինալդի, դատախազ, Տեխաս նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ[33]
- Յասեր Աբդել Սայիդ, եգիպտացի փախստական, ներառված է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կազմած առավել փնտրվող 10 ոճրագործների ցանկում՝ իր երկու դեռահաս դուստրերին սպանելու պատճառով
- Գվին Շի, Տեխաս նահանգի նախկին պետքարտուղար (2002–2003) և այդ նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ (1983–1993)[34]
- Օդիսի Սիմս, պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի
- Թայսոն Թոմփսոն, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[35]
- Ռեքս Թիլերսոն, Exxon Mobil-ի գործադիր տնօրեն, ԱՄՆ-ի 69-րդ պետքարտուղար
- Ջերեմի Ուորիներ, 400 մետր վազքատարածությունում օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի առաջնությունների հնգակի չեմպիոն[36]
- Քերրի Վուդ, պրոֆեսիոնալ բեյսբոլիստ[37][38]
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Envoy Air ընկերության գլխավոր գրասենյակը
-
Քաղաքապետարանը
-
Մարզադաշտը
-
«Լաս Կոլինասի մուստանգները» արձանախումբը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gazetteer
- ↑ Who's On First — 2015.
- ↑ Getty Research Institute Getty Thesaurus of Geographic Names — LA: Getty Research Institute, 1997.
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «American FactFinder — Community Facts → Irving city, Texas». factfinder2.census.gov. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «American FactFinder — Annual Population Estimates → Irving city, Texas». factfinder.census.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Irving (city) QuickFacts from the US Census Bureau». census.gov.
- ↑ «Irving Is Known For Diversity». CBS 21 DFW. 2016 թ․ հոկտեմբերի 11.
- ↑ «The Most Diverse Cities Are Often The Most Segregated». FiveThirtyEight. 2015 թ․ մայիսի 1.
- ↑ encyklopedia PWN|id = 3915463|tytuł= Irving|data dostępu=2021-07-11
- ↑ 11,0 11,1 11,2 Irving. Britannica Online Encyclopedia. Nuoroda tikrinta 2021-06-05.
- ↑ «Полный ежегодный финансовый отчёт города Ирвинг» (PDF). 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Информация для инвесторов». Сайт компании Chuck E. Cheese's. Արխիվացված է օրիգինալից (PHP) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Информация о компании». Сайт Commercial Metals Company. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Контакты и информация о головном офисе». Сайт ExxonMobil. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Информация о компании». Сайт Hostess Brands. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «Полный ежегодный финансовый отчёт города Ирвинг» (PDF). Финансовое управление города Ирвинг. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Информация о компании». Сайт La Quinta Inns and Suites. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Контактная информация». Сайт Omni Hotels. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Сертификационный список». Министерство транспорта США (US DOT). Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Условия организации». Сайт Boy Scouts of America. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Welcome – J.R.'s Family Bar-B-Q». jrsbarbq.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Star Telegram: Search Form». newsbank.com. 1995 թ․ օգոստոսի 21.
- ↑ [1] Արխիվացված Հոկտեմբեր 21, 2008 Wayback Machine
- ↑ ZZ Top has deep Dallas roots, Dallas Morning News, July 28, 2008
- ↑ «Jim Beaver Biography (1950–)». filmreference.com.
- ↑ «Brian Bosworth». biographyinfo.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Official Site of the Houston Texans». houstontexans.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «David Garza Interview – El Paso Music Scene». www.elpasomusicscene.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ [2] Արխիվացված Հուլիս 16, 2011 Wayback Machine
- ↑ «Search». Mahalo.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Hill, Gladwin (1963 թ․ նոյեմբերի 24). «Evidence Against Oswald Described as Conclusive - Dallas Police Describe the Evidence Against Oswald as Enough to 'Clinch' the Case OFFICIAL EXPECTS NEW INFORMATION But Prosecutor Is Confident of Data for a Conviction-- Suspect Still Questioned Reports Photographs Had Rifle in Garage Wants to Talk Questioning Resumed - Front Page - NYTimes.com». nytimes.com.
- ↑ «About Matt Rinaldi». mattrinaldi.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Gwyn Shea». cemetery.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «1999». USA Today.
- ↑ «USA Track and Field – Features, Events, Results – Team USA». Team USA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Kerry Wood Baseball Stats by Baseball Almanac». baseball-almanac.com.
- ↑ Cytuj |tytuł = Famous People From Irving, Texas - #1 is Kerry Wood |data dostępu = 2022-02-04 |opublikowany = Playback.fm |url = https://playback.fm/born-in-city/irving-tx |język = en
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Historic Images from the Irving Archives, hosted by the Portal to Texas History
- Irving Convention and Visitors Bureau
- Իրվինգի վուցահանդեսային կենտրոն
- Տեղեկատվություն Իրվինգի մասին
- Առցանց տեղեկատու. Իրվինգ
- Исторические фотографии из архивов Ирвинга на Портале истории Техаса Университета Северного Техаса
- Онлайн-новости Ирвинга на Irving Weekly
- «Новости Ирвинга от The Dallas Morning News». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրվինգ (քաղաք)» հոդվածին։ |
|