Jump to content

Ջիմ Բիվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմ Բիվեր
Ջիմ Բիվերը 2015 թվականի մայիսին
Ծնվել էՕգոստոսի 12, 1950 (65 տարեկան)
ԾննդավայրԼարամի (Վայոմինգ), ԱՄՆ
ԿրթությունUniversity of Central Oklahoma?, Irving High School? և Oklahoma Christian University?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, սցենարիստ
Ակտիվ շրջան1972 - մինչև հիմա
Ամուսին(ներ)Սեսիլի Ադամս
lifesthatway.com

Ջեյմս Նորման Բիվեր (անգլ.՝ James Norman "Jim" Beaver, Jr., օգոստոսի 12, 1950(1950-08-12)[1], Laramie, Վայոմինգ, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, դրամատուրգ, սցենարիստ և ռեժիսոր։ Առավել հայտնի է «Գերբնական», «Դեդվուդ» և «Իրավասություն» սերիալներում խաղացած դերերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Բիվերը ծնվել է Լարամի քաղաքում (Վայոմինգ նահանգ), Ադել Դորոտիի և Ջեյմս Նորման Բիվերի (1924-2004)[3] ընտանիքում։ Նրա ընտանիքը երկար ժամանակ ապրել է Տեխասում, բայց Ջիմը ծնվել է Լարամիում։ Պատանեկության մեծ մասը Ջիմը ընտանիքի հետ անց է կացրել Իրվինգում, թեև նրա հայրը աշխատում էր հարևան համայնքներում։ Ջիմը և նրա փոքր քույրերը (Դենիսը, Ռենեն և Թիդլին) սովորել են Իրվինգի ավագ դպրոցում, բայց վերջին տարում Բիվերը տեղափոխվել է Ֆորտ-Ուերտի Քրիստոնեական Ակադեմիա, որն ավարտել է 1968 թվականին։ Նա նաև դասընթացներ է անցել Ֆորտ-Ուերտի Քրիստոնեական քոլեջում։ Չնայած նրան, որ Ջիմը մասնակցել էր դպրոցական մի քանի ներկայացումների, նա չէր հետաքրքրվում դերասանական կարիերայով։

Ջիմ Բիվերը Ուիտնի Էլսվորտի դերում, «Դեդվուդ» սերիալում

Դեռ ուսանող Բիվերի պրոֆեսիոնալ դեբյուտը կազմավորվել է 1972 թվականի հոկտեմբերին, Օկլահոմայի թատերական կենտրոնում։ Տեխաս վերադառնալուց հետո Ջիմը աշխատել է տեղի թատրոնում ֆիլմերի վարձակալման բաժնի և Դալասյան բալետի աշխատանքային մասի հավաքող։ 1967 թվականին նա հանդես է եկել Դալասում՝ Շեքսպիրի փառատոնի բազմաթիվ պիեսներում։ 1979 թվականին թատրոնի դերասանների պատվերով Ջիմը գրել է 3 պիես (Spades, Sidekick և Semper Fi) և 2 անգամ դարձել է Great American Play Contest պետական թատերական մրցույթի ֆինալիստ։ Տեղափոխվելով Նյու-Յորք Բիվերը հանդես է եկել բեմում, շրջել է երկրով և միաժամանակ շարունակել է գրել պիեսներ։ Նա, որպես գլխավոր դերասան հանդես է եկել այնպիսի պիեսներում, ինչպիսին են «The Hasty Heart»-ը և «Անձրևի վաճառողը Բիրմինգում»։ 1983 թվականին Բիվերը տեղափոխվել է Լոս-Անջելես, որպեսզի աշխատի Ջորջ Ռիվզի կենսագրության վրա։ 1 տարվա ընթացում նա աշխատել է ֆիլմերի արխիվում՝ Variety Arts Center-ում։ Հանդիսատեսի հետ ծանոթանալուց հետո, նրան իր Verdigris պիեսով, որպես դերասան և դրամատուրգ հրավիրում են աշխատելու Հոլիվուդի Theatre West ընկերությունում, որտեղ նա աշխատում է մինչև օրս։ 1985 թվականին Verdigris պիեսը ստացել է լավ արձագանքներ և Բիվերին հրավիրել են Triad Artists գործակալություն։ Նա նաև դերեր է ստացել տարբեր ֆիլմերում և սերիալներում։

2002 թվականին Ջիմը նկարահանվել է «Դեդվուդ» դրամայում, Ուիտնի Էլսվորտի դերում։ 2006 թվականին Բիվերը մասնակցել է «Ջոնը Ցինցինատիից» դրամայի նկարահանումներին, միաժամանակ կատարելով Բոբբի Սինգերի դերը «Գերբնականը» սերիալում և Քարթեր Ռիզի դերը «Մեծ սերը»[4] դրամայում։ Այնուհետև նա կատարել է Չարլի Միլսի դերը «Հարպերի կղզին» դրամայում։

2003 թվականին, երբ բժիշկները նրա կնոջ մոտ հայտնաբերեցին թոքային քաղցկեղ, Բիվերը գրեց Life’s That Way հուշագիրը։ 2007 թվականի աշնանը Բիվերը ուղարկեց նյութերը Penguin Group[5]։ Հրատարակումից առաջ նա ընտրվել էր Barnes & Noble 2009 թվականի Discover Great New Writers[6] ծրագրի համար։ 2010 թվականի New York Film and Video Festival[7] -ում, նրա The Silence of Bees-ի հանդիսությամբ նա արժանացավ լավագույն տղամարդու դերը մրցանակին։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Ջիմը ամուսնացել է Դեբբի Յանգի հետ, սակայն 4 ամիս անց նրանք բաժանվել են։

1989 թվականին Բիվերը ամուսնացել է դերասանուհի Սեսիլի Ադամսի հետ։ 2001 թվականին ծնվել է նրանց աղջիկը, Մեդելինը։ Սեսիլին մահացել է 2004 թվականի մարտի 3-ին թոքային քաղցկեղից[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԴեր
2004-2006DeadwoodՈւիտնի Էլսվորտ
2005Wheelmenագենտ Համմոնդ
2006CSI։ Crime Scene InvestigationՍթենլի Տաներ
2006The UnitԼոիդ Կոլ
2006-2015SupernaturalԲոբբի Սինգեր
2007Tales from the PubՆիկ
2007John from CincinnatiNSA տնօրեն
2007Big LoveՔարթեր Ռիզ
2007Criminal MindsՋո
2007Day BreakՋո
2007Cooties
2007Nextշերիֆ Ուիլիամս
2008The Silence of BeesՖրենկ
2008In the A.M. of Dec. 26th at Mickey's (on the Corner of Cunningham & Kongosak in Barrow)Պարկեր Լեմ
2008ReflectionsՌադիո Դի Ջեյ
2009Harper's IslandՋեք
2009Psychշերիֆ Չարլի Միլս
2009Dark and Stormy NightՍտինկի Փիթ Դիլինգհամ
2010Law & Order։ LAՖրենկ Լումիս
2010The MentalistԿոբ Հոլվել
2010Lie to MeԳաս
2011Love BitesՌայթ Մուռ
2011The Legend of Hell's Gate։ An American Conspiracyբեռնատար մեքենայի վարորդ
2011-2012Breaking BadԼոուսոն
2011-2013JustifiedՇելբի Փարլոու
2012DexterՔլինթ Մաքքեյ
2013The Middleպարոն Սթոքս
2013LongmireԴուայթ
2013Mike & MollyԼի Ռոսկի
2015Crimson PeakՔարթեր Քաշինգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. SNAC — 2010.
  2. Deutsche Nationalbibliothek Record #138610509 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Биография Джима Бивера
  4. Some Hints of What’s Coming in Supernatural Season Six
  5. Einhorn’s First — 9/17/2007 — Publishers Weekly
  6. http://www.lifesthatway.com/
  7. «New York Film and Video Festival». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Բիվեր» հոդվածին։