Իրվինգ (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1903 թ. | ||
Մակերես | 176,221195 կմ² | ||
ԲԾՄ | 147±1 մետր | ||
Բնակչություն | ▲256 684 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Փոստային դասիչ | 75000–75099, 75000, 75002, 75003, 75004, 75005, 75008, 75012, 75016, 75018, 75020, 75024, 75026, 75028, 75030, 75031, 75033, 75037, 75040, 75041, 75043, 75044, 75038, 75046, 75048, 75050, 75052, 75055, 75058, 75060, 75061, 75062, 75064, 75066, 75069, 75072, 75073, 75075, 75078, 75079, 75082, 75084, 75086, 75088, 75090, 75092, 75095 և 75098 | ||
Պաշտոնական կայք | cityofirving.org(անգլ.) | ||
| |||
Իրվինգ (անգլ.՝ Irving), քաղաք ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլասի շրջանում։ Ընկած է շրջկենտրոնից մոտավորապես 20 կիլոմետր դեպի արևմուտք։ Դալլաս-Ֆորտ-Ուերտ մետրպոլիսային տարածքի բաղկացուցիչ մասն է կազմում։ ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի տվյալների համաձայն՝ 2010 թվականին նրա բնակչության թվաքանակը եղել է 216.290[2], 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 228.653[3], 2019 թվականին՝ 239 798 (այդ ցուցանիշով քաղաքը Տեխասում զբաղեցնում է 13-րդ, Միացյալ Նահանգներում՝ 93-րդ տեղը[4]): Նրա բնակչության կազմը հայտնի է ռասայական ու ազգային զգալի բազմազանությամբ և այդ տեսակետից առավել աչքի ընկնող բնակավայրերից մեկն է ԱՄՆ-ում[5][6]։
Քաղաքի համբավված թաղամասերից է 49 կմ² զբաղեցնող Լաս Կոլինասը (Las Colinas), որը համարվում է համալիր պլանավորման հիման վրա կառուցված քաղաքային առաջին շրջաններից մեկը ԱՄՆ-ում։ Այդ թաղամասում են տեղակայված հանրահայտ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն նավթա-գազային կոնցեռն ExxonMobil-ի, գրասենյակները։ Հրապարակներից մեկում էլ գտնվում է «Լաս Կոլինասի մուստանգները» արձանախումբը, որը համարվում է ձիերով ամենամեծ արձանախումբը աշխարհում։ Իրվինգի տեսարժան վայրերից է նաև նորակառույց ցուցահանդեսային կենտրոնը (անգլ.՝ Irving Convention Center at Las Colinas):
Քաղաքում զարգացած են էլեկտրոնային, սննդի ու քիմիական արդյունաբերությունը, ճշգրիտ հաստոցների արտադրությունը[7]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը հիմնադրվել է 1903 թվականին[8], կոչվել ամերիկացի նշանավոր գրող Վաշինգտոն Իրվինգի պատվին։ 1914 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ[8], 1960-ական թվականներին դարձել տարածաշրջանի արդյունաբերական կենտրոններից մեկը[8]։ 1970-ական թվականներին նրա բնակչության թվաքանակը հասել է 50 հազարի։ 1956 թվականին Իրվինգում բացվել է Դալլասի համալսարանը։
Իրվինգի մերձակայքում է Դալլաս-Ֆորտ-Ուերտ միջազգային օդանավակայանը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես վկայում են ամենամյա ֆինանսական հաշվետվության տվյալները[9], Իրվինգում հիմնական գործատուները հետևյալ ընկերություններն ու կազմակերպություններն են.
№ | Ընկերություն/ կազմակերպություն |
Աշխատակիցների թվաքանակը |
---|---|---|
1 | Citigroup, Inc. | 5000 |
2 | Citigroup Credit Company | 3795 |
3 | Verizon | 3000 |
4 | Nokia | 2500 |
5 | Allstate | 2000 |
6 | Central Freight Lines | 2000 |
7 | Abbott Laboratories | 1500 |
8 | Citigroup | 1430 |
9 | Zale Corporation | 1351 |
10 | Microsoft | 1200 |
Իրվինգում են գտնվում բազմաթիվ խոշոր ընկերությունների ու կազմակերպությունների գլխավոր գրասենյակները։ Դրանց թվում են՝
- Chuck E. Cheese's[10] — ընտանեկան զվարճանքի կենտրոնների ցանց
- Commercial Metals Company[11] — պողպատ ու այլ մետաղներ արտադրող ընկերություն
- ExxonMobil[12] — նավթային խոշորագույն ընկերություն
- Hostess Brands[13] — հացամթերք ցրող ընկերություն
- Kimberly-Clark[14] — առողջապահական ու հիգիենայի արտադրանք թողարկող ընկերություն
- La Quinta Inns and Suites[15] — հյուրանոցների ցանց
- Michaels Stores[14] — վաճառատների ցանց
- Omni Hotels[16] — հյուրանոցների ցանց
- Zale Corporation[14] — ոսկերչական իրեր վաճառող ընկերություն
- Fluor Corporation[14] — ճարտարագիտական-շինարարական խոշոր ընկերություն
- Freedom Airlines[17] — տարածաշրջանային ավիաընկերություն (Mesa Air Group-ի ստորաբաժանում)
- Boy Scouts of America[18] — բոյսկաուտների ազգային կազմակերպություն
Այս քաղաքում տեղակայված են նաև արտասահմանյան մի շարք ընկերությունների գրասենյակներ։
- Nokia America[14]
- NEC America[14]
- Research In Motion (թողարկում է BlackBerry Smartphone)
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ջենթլմեն» Քրիս Ադամս, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ[19]
- Լարրի Ալեքսանդր, նկարիչ/գրող[20]
- Աքին Այոդելե, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[21]
- Ֆրենկ Բիրդ, ZZ Top երաժշտախմբի թմբկահար[22]
- Ջիմ Բիվեր, դերասան/գրող[23]
- Բրայան Բոսուորտ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[24]
- Դեմարկուս Ֆագինս, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[25]
- Դավիդ Գարսա, երաժիշտ[26]
- Մայքլ Հաֆֆ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[27]
- Փիթեր Մաքնիկոլ, դերասան[28]
- Լի Հարվի Օսվալդ, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության մեջ կասկածվող[29]
- Մեթ Ռինալդի, դատախազ, Տեխաս նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ[30]
- Յասեր Աբդել Սայիդ, եգիպտացի փախստական, ներառված է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կազմած առավել փնտրվող 10 ոճրագործների ցանկում՝ իր երկու դեռահաս դուստրերին սպանելու պատճառով
- Գվին Շի, Տեխաս նահանգի նախկին պետքարտուղար (2002–2003) և այդ նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ (1983–1993)[31]
- Օդիսի Սիմս, պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի
- Թայսոն Թոմփսոն, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[32]
- Ռեքս Թիլերսոն, Exxon Mobil-ի գործադիր տնօրեն, ԱՄՆ-ի 69-րդ պետքարտուղար
- Ջերեմի Ուորիներ, 400 մետր վազքատարածությունում օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի առաջնությունների հնգակի չեմպիոն[33]
- Քերրի Վուդ, պրոֆեսիոնալ բեյսբոլիստ[34][35]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրվինգը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[36].
Ֆրանսիա, Բուլոն-Բիյանկուր
Մոնղոլիա, Դարխան[37]
Ֆինլանդիա Էսպոո
Մեքսիկա Լեոն
Իտալիա Մարինո, Լացիո
Անգլիա Մերտոն, Լոնդոն
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լաս Կոլինասի մուստանգները» արձանախումբը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ «American FactFinder — Community Facts → Irving city, Texas»։ factfinder2.census.gov։ Վերցված է 2014-01-25
- ↑ «American FactFinder — Annual Population Estimates → Irving city, Texas»։ factfinder.census.gov։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-25-ին։ Վերցված է 2014-01-25
- ↑ «Irving (city) QuickFacts from the US Census Bureau»։ census.gov
- ↑ «Irving Is Known For Diversity»։ CBS 21 DFW։ 11 October 2016
- ↑ «The Most Diverse Cities Are Often The Most Segregated»։ FiveThirtyEight։ 1 May 2015
- ↑ encyklopedia PWN|id = 3915463|tytuł= Irving|data dostępu=2021-07-11
- ↑ 8,0 8,1 8,2 Irving. Britannica Online Encyclopedia. Nuoroda tikrinta 2021-06-05.
- ↑ «Полный ежегодный финансовый отчёт города Ирвинг» (PDF)։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-01-21
- ↑ «Информация для инвесторов» (PHP)։ Сайт компании Chuck E. Cheese's։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-01-21
- ↑ «Информация о компании» (HTML)։ Сайт Commercial Metals Company։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-01-21
- ↑ «Контакты и информация о головном офисе» (HTML)։ Сайт ExxonMobil։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-01-22
- ↑ «Информация о компании» (HTML)։ Сайт Hostess Brands։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-16-ին։ Վերցված է 2011-01-21
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Полный ежегодный финансовый отчёт города Ирвинг» (PDF)։ Финансовое управление города Ирвинг։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-01-21
- ↑ «Информация о компании» (HTML)։ Сайт La Quinta Inns and Suites։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-01-21
- ↑ «Контактная информация» (HTML)։ Сайт Omni Hotels։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-01-22
- ↑ «Сертификационный список» (HTML)։ Министерство транспорта США (US DOT)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-01-22
- ↑ «Условия организации» (HTML)։ Сайт Boy Scouts of America։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-01-22
- ↑ «Welcome – J.R.'s Family Bar-B-Q»։ jrsbarbq.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-04-ին։ Վերցված է 2009-02-13
- ↑ «Star Telegram: Search Form»։ newsbank.com։ 21 August 1995
- ↑ [1] Archived October 21, 2008, at the Wayback Machine.
- ↑ ZZ Top has deep Dallas roots, Dallas Morning News, July 28, 2008
- ↑ «Jim Beaver Biography (1950–)»։ filmreference.com
- ↑ «Brian Bosworth»։ biographyinfo.org։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-10-ին
- ↑ «Official Site of the Houston Texans»։ houstontexans.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-20-ին։ Վերցված է 2009-02-13
- ↑ «David Garza Interview – El Paso Music Scene»։ www.elpasomusicscene.com։ Արխիվացված է օրիգինալից 12 July 2012-ին։ Վերցված է 23 March 2018
- ↑ [2] Archived July 16, 2011, at the Wayback Machine.
- ↑ «Search»։ Mahalo.com։ Վերցված է 21 September 2015
- ↑ Hill Gladwin (24 November 1963)։ «Evidence Against Oswald Described as Conclusive - Dallas Police Describe the Evidence Against Oswald as Enough to 'Clinch' the Case OFFICIAL EXPECTS NEW INFORMATION But Prosecutor Is Confident of Data for a Conviction-- Suspect Still Questioned Reports Photographs Had Rifle in Garage Wants to Talk Questioning Resumed - Front Page - NYTimes.com»։ nytimes.com
- ↑ «About Matt Rinaldi»։ mattrinaldi.com։ Արխիվացված է օրիգինալից December 10, 2014-ին։ Վերցված է December 10, 2014
- ↑ «Gwyn Shea»։ cemetery.state.tx.us։ Արխիվացված է օրիգինալից July 12, 2012-ին։ Վերցված է October 12, 2009
- ↑ «1999»։ USA Today
- ↑ «USA Track and Field – Features, Events, Results – Team USA»։ Team USA
- ↑ «Kerry Wood Baseball Stats by Baseball Almanac»։ baseball-almanac.com
- ↑ Cytuj |tytuł = Famous People From Irving, Texas - #1 is Kerry Wood |data dostępu = 2022-02-04 |opublikowany = Playback.fm |url = https://playback.fm/born-in-city/irving-tx |język = en
- ↑ «Irving Sister Cities»։ irvingchamber.com։ Irving – Las Colinas Chamber of Commerce։ Վերցված է 2022-02-07
- ↑ Cytuj |tytuł = Irving Chamber - Irving Sister Cities |data dostępu = 2022-02-04 |opublikowany = www.irvingchamber.com |url = https://www.irvingchamber.com/international-business/irving-sister-cities
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.cityofirving.org Իրվինգ (քաղաք). պաշտոնական կայք
- Historic Images from the Irving Archives, hosted by the Portal to Texas History
- Irving Convention and Visitors Bureau
- Իրվինգի վուցահանդեսային կենտրոն
- Տեղեկատվություն Իրվինգի մասին
- Առցանց տեղեկատու. Իրվինգ
- Исторические фотографии из архивов Ирвинга на Портале истории Техаса Университета Северного Техаса
- Онлайн-новости Ирвинга на Irving Weekly
- «Новости Ирвинга от The Dallas Morning News»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-02-ին
|