Jump to content

Իրեն Վյուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրեն Վյուստ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝չմշկորդ
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 1, 1986(1986-04-01)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր՝Goirle, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[1]
Հասակ՝168 սանտիմետր
Քաշ՝63 կիլոգրամ

Իրեն Կարլիյն Վյուստ (Ireen Karlijn Wüst. ապրիլի 1, 1986(1986-04-01)[1][2], Goirle, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[1]), հոլանդացի չմշկասահորդուհի, ով մրցել է սպրինտերական մրցատարածություններում։ Նա այս մարզաձևի պատմության մեջ ամենահաջողակ արագասահորդուհին է. դարձել է վեցակի օլիմպիական չեմպիոն, քսաներկուակի աշխարհի չեմպիոն (յոթ անգամ՝ դասական բազմամարտում և տասնհինգ անգամ՝ առանձին մրցատարածություններում), Եվրոպայի ութակի չեմպիոն։

Վյուստը ակտիվ սպորտին հրաժեշտ է տվել 2022 թվականի մարտի 12-ին՝ 36 տարեկան հասակում[5]։ Այդ առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրը[6]։ Այդ նույն տարվա ամռանը Վյուստը նշանակվել է տաղանդների ակադեմիայի՝ "TalentNED"-ի գլխավոր մարզիչ[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյուստը մասնակցել է միմյանց հաջորդած հինգ ձմեռային օլիմպիդաների և դրանցից յուրաքանչյուրում նվաճել առնվազն մեկ ոսկե մեդալ։ Ընդ որում՝ նա առայժմ միակ օլիմպիական մարզիկն է, ում հաջողվել է հինգ օլիմպիադաներում անընդմեջ ոսկե մեդալ նվաճել անհատական հաշվարկով[8][9]։ Իսկ ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերում արժանացել է տասներեք մեդալի (աշխարհում ոչ մի չմշկասահորդի դեռևս չի հաջողվել այդ ցուցանիշը գերազանցել կամ կրկնել)։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում ևս յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ նվաճելով երկու ոսկե և երեք արծաթե մեդալ[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյուստը բաց հայտարարել է, որ ինքը բիսեքսուալ է[11]։ Հոմոսեքսուալ հարաբերություններ է ունեցել չմշկասահորդուհի Սաննե վան Կերկհոֆի հետ[12]։ 2013 թվականի մարտ ամսից կապվել է մի տղայի հետ[13]։ 2017 թվականի մարտին կայացել է նրա հարսանիքը 24-ամյա Լետիցիա դե Յոնգի հետ։

Սիրում է սահել դահուկներով, զբաղվել առագաստային սպորտով, ռեստորաններ հաճախել[14]։

Միջազգային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2006 Թուրին Իտալիա  Ոսկի 3000 մ
2006 Թուրին Իտալիա  Բրոնզ 1500 մ
2010 Վանկուվեր Կանադա  Ոսկի 1500 մ
2014 Սոչի Ռուսաստան  Ոսկի 3000 մ
2014 Սոչի Ռուսաստան  Ոսկի Թիմային հետապնդում
2014 Սոչի Ռուսաստան  Արծաթ 1000 մ
2014 Սոչի Ռուսաստան  Արծաթ 1500 մ
2014 Սոչի Ռուսաստան  Արծաթ 5000 մ
2018 Փհենչհան Հարավային Կորեա  Ոսկի 1500 մ
2018 Փհենչհան Հարավային Կորեա  Արծաթ 3000 մ
2018 Փհենչհան Հարավային Կորեա  Արծաթ Թիմային հետապնդում
2022 Պեկին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն  Ոսկի 1500 մ
2022 Պեկին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն  Բրոնզ Թիմային հետապնդում
Աշխարհի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2007 Հերենվեն Նիդերլանդներ  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2008 Բեռլին Գերմանիա  Արծաթ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2009 Համար Նորվեգիա  Բրոնզ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2010 Հերենվեն Նիդերլանդներ  Բրոնզ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2011 Կալգարի Կանադա  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2012 Մոսկվա Ռուսաստան  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2013 Համար Նորվեգիա  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2014 Հերենվեն Նիդերլանդներ  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2015 Կալգարի Կանադա  Արծաթ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2016 Բեռլին Գերմանիա  Արծաթ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2017 Համար Նորվեգիա  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2018 Ամստերդամ Նիդերլանդներ  Արծաթ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2020 Համար Նորվեգիա  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
Աշխարհի առաջնությունների մրցումներ անհատական մրցատարածություններում
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2007 Սոլթ Լեյք Սիթի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ոսկի 1000 մ
2007 Սոլթ Լեյք Սիթի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ոսկի 1500 մ
2007 Սոլթ Լեյք Սիթի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Արծաթ Թիմային հետապնդում
2008 Նագանո Ճապոնիա  Ոսկի Թիմային հետապնդում
2009 Ռիչմոնդ Կանադա  Արծաթ 1500 մ
2009 Ռիչմոնդ Կանադա  Արծաթ Թիմային հետապնդում
2011 Ինցել Գերմանիա  Ոսկի 1500 մ
2011 Ինցել Գերմանիա  Ոսկի 3000 մ
2011 Ինցել Գերմանիա  Արծաթ 1000 մ
2011 Ինցել Գերմանիա  Արծաթ Թիմային հետապնդում
2012 Հերենվեն Նիդերլանդներ  Ոսկի Թիմային հետապնդում
2012 Հերենվեն Նիդերլանդներ  Արծաթ 1500 մ
2012 Հերենվեն Նիդերլանդներ  Բրոնզ 3000 մ
2013 Սոչի Ռուսաստան  Ոսկի 1500 մ
2013 Սոչի Ռուսաստան  Ոսկի 3000 մ
2013 Սոչի Ռուսաստան  Ոսկի Թիմային հետապնդում
2013 Սոչի Ռուսաստան  Արծաթ 1000 մ
2013 Սոչի Ռուսաստան  Արծաթ 5000 մ
2015 Հերենվեն Նիդերլանդներ  Արծաթ 1500 մ
2015 Հերենվեն Նիդերլանդներ  Արծաթ 3000 մ
2015 Հերենվեն Նիդերլանդներ  Արծաթ Թիմային հետապնդում
2016 Կոլոմնա Ռուսաստան  Ոսկի Թիմային հետապնդում
2016 Կոլոմնա Ռուսաստան  Արծաթ 3000 մ
2017 Գաննին Հարավային Կորեա  Ոսկի 3000 մ
2017 Գաննին Հարավային Կորեա  Ոսկի Թիմային հետապնդում
2017 Գաննին Հարավային Կորեա  Արծաթ 1500 մ
2019 Ինցել Գերմանիա  Ոսկի 1500 մ
2019 Ինցել Գերմանիա  Արծաթ Թիմային հետապնդում
2020 Սոլթ Լեյք Սիթի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Ոսկի 1500 մ
2020 Սոլթ Լեյք Սիթի Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Արծաթ Թիմային հետապնդում
2021 Հերենվեն Նիդերլանդներ  Ոսկի Թիմային հետապնդում
Աշխարհի առաջնություններ կարճ մրցատարածություններում
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2007 Համար Նորվեգիա  Արծաթ Clasificación general
Եվրոպայի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2006 Համար Նորվեգիա  Բրոնզ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2007 Կոլալբո Իտալիա  Արծաթ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2008 Կոլոմնա Ռուսաստան  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2010 Համար Նորվեգիա  Արծաթ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2011 Կոլալբո Իտալիա  Արծաթ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2012 Բուդապեշտ Հունգարիա  Բրոնզ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2013 Հերենվեն Նիդերլանդներ  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2014 Համար Նորվեգիա  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2015 Չելյաբինսկ Ռուսաստան  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2016 Մինսկ Բելառուս  Արծաթ Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
2017 Հերենվեն Նիդերլանդներ  Ոսկի Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ)
Եվրոպայի առաջնություններ անհատական մրցատարածություններում
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2020 Հերենվեն Նիդերլանդներ  Ոսկի 1500 մ
2020 Հերենվեն Նիդերլանդներ  Ոսկի Թիմային հետապնդում
2022 Հերենվեն Նիդերլանդներ  Ոսկի Թիմային հետապնդում
2022 Հերենվեն Նիդերլանդներ  Արծաթ 1500 մ

2009 թվականին Թիլբուրգ քաղաքի սահադաշտերից մեկը կոչվել է Վյուստի անունով[15]։ 2022 թվականին նրա հայրենի Հոյռլե քաղաքում բացել են նրա արձանը[16], Հերենվենում էլ նրա անունով են կոչել Տյալֆ Արենա մարզադաշտի մի անկյունը։

2006 թվականին Վյուստն ստացել է Հոլանդական առյուծի շքանշանի ասպետի, իսկ 2022 թվականի փետրվարին ՝ Օրանժ-Նասսաուի շքանշանի հրամանատարի տիտղոս[17][18]։

2006 եւ 2014 թվականներին Հոլանդիայի օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել է «Տարվա մարզուհի»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://isu.html.infostradasports.com/cache/TheASP.asp@PageID%3D103037&SportID%3D103&Personid%3D222453&TaalCode%3D2&StyleID%3D0&Cache%3D2.html?316539
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 https://www.brabant.nl/-/media/74f528e0d35e4e768d27179fe306b517.pdf?la=nl
  4. 4,0 4,1 https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2022-7019.html
  5. «Eerbetoon in Thialf overtreft alle verwachtingen van Wüst en Kramer: 'Echt te gek'». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «КРАМЕР И ВЮСТ ОФИЦИАЛЬНО ЗАВЕРШИЛИ КАРЬЕРУ В КОНЬКОБЕЖНОМ СПОРТЕ». 2022 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Ireen Wüst aan de slag bij TalentNED als topsportmentor | Schaatsen.nl». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «Speed skater Ireen Wüst makes Olympic history with gold at fifth straight Games». The Guardian. Associated Press. 2022 թ․ փետրվարի 7. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  9. «Ireen Wüst becomes the first person to win individual golds at five Olympics». The New York Times (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 7.
  10. «Ireen WÜST – Olympic Speed skating – Netherlands». International Olympic Committee. 2018 թ․ փետրվարի 17.
  11. «Bisexual speedskater Irene Wüst makes Olympic history». Washington Blade, 8 de febrero de 2022 (անգլերեն).
  12. Gay Dutch Speed Skater Ireen Wüst Isn’t Happy Her Sexuality Became an Olympic Story Արխիվացված 2020-12-03 Wayback Machine(անգլ.)
  13. Ireen Wüst en haar nieuwe vriend Bastiaan Արխիվացված 2013-07-30 Wayback Machine(անգլ.)
  14. «Univé Magazine». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  15. «Ireen Wüst IJsbaan - Sport in Tilburg». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  16. «Emotionele Ireen Wüst onthult haar eigen standbeeld na huldiging in Goirle | Schaatsen | pzc.nl». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  17. «Ireen Wüst en Bob de Jong in Den Haag geridderd». Trouw, 1 de marzo de 2006 (Հոլանդերեն).
  18. «Ireen Wüst is Commandeur in de Orde van Oranje-Nassau». omroepbrabant.nl, 22 de febrero de 2022 (Հոլանդերեն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեն Վյուստ» հոդվածին։