Իրեն Վյուստ
Իրեն Վյուստ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | չմշկորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1986[1][2] (39 տարեկան) |
Ծննդավայր | Goirle, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[1] |
Հասակ՝ | 168 սանտիմետր |
Քաշ | 63 կիլոգրամ |
Իրեն Կարլիյն Վյուստ (Ireen Karlijn Wüst. ապրիլի 1, 1986[1][2], Goirle, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[1]), հոլանդացի չմշկասահորդուհի, ով մրցել է սպրինտերական մրցատարածություններում։ Նա այս մարզաձևի պատմության մեջ ամենահաջողակ արագասահորդուհին է. դարձել է վեցակի օլիմպիական չեմպիոն, քսաներկուակի աշխարհի չեմպիոն (յոթ անգամ՝ դասական բազմամարտում և տասնհինգ անգամ՝ առանձին մրցատարածություններում), Եվրոպայի ութակի չեմպիոն։
Վյուստը ակտիվ սպորտին հրաժեշտ է տվել 2022 թվականի մարտի 12-ին՝ 36 տարեկան հասակում[5]։ Այդ առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրը[6]։ Այդ նույն տարվա ամռանը Վյուստը նշանակվել է տաղանդների ակադեմիայի՝ "TalentNED"-ի գլխավոր մարզիչ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյուստը մասնակցել է միմյանց հաջորդած հինգ ձմեռային օլիմպիդաների և դրանցից յուրաքանչյուրում նվաճել առնվազն մեկ ոսկե մեդալ։ Ընդ որում՝ նա առայժմ միակ օլիմպիական մարզիկն է, ում հաջողվել է հինգ օլիմպիադաներում անընդմեջ ոսկե մեդալ նվաճել անհատական հաշվարկով[8][9]։ Իսկ ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերում արժանացել է տասներեք մեդալի (աշխարհում ոչ մի չմշկասահորդի դեռևս չի հաջողվել այդ ցուցանիշը գերազանցել կամ կրկնել)։ 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում ևս յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ նվաճելով երկու ոսկե և երեք արծաթե մեդալ[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյուստը բաց հայտարարել է, որ ինքը բիսեքսուալ է[11]։ Հոմոսեքսուալ հարաբերություններ է ունեցել չմշկասահորդուհի Սաննե վան Կերկհոֆի հետ[12]։ 2013 թվականի մարտ ամսից կապվել է մի տղայի հետ[13]։ 2017 թվականի մարտին կայացել է նրա հարսանիքը 24-ամյա Լետիցիա դե Յոնգի հետ։
Սիրում է սահել դահուկներով, զբաղվել առագաստային սպորտով, ռեստորաններ հաճախել[14]։
Միջազգային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղեր | |||
---|---|---|---|
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2006 | Թուրին ![]() |
![]() |
3000 մ |
2006 | Թուրին ![]() |
![]() |
1500 մ |
2010 | Վանկուվեր ![]() |
![]() |
1500 մ |
2014 | Սոչի ![]() |
![]() |
3000 մ |
2014 | Սոչի ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2014 | Սոչի ![]() |
![]() |
1000 մ |
2014 | Սոչի ![]() |
![]() |
1500 մ |
2014 | Սոչի ![]() |
![]() |
5000 մ |
2018 | Փհենչհան ![]() |
![]() |
1500 մ |
2018 | Փհենչհան ![]() |
![]() |
3000 մ |
2018 | Փհենչհան ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2022 | Պեկին ![]() |
![]() |
1500 մ |
2022 | Պեկին ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
Աշխարհի առաջնություններ | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2007 | Հերենվեն ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2008 | Բեռլին ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2009 | Համար ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2010 | Հերենվեն ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2011 | Կալգարի ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2012 | Մոսկվա ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2013 | Համար ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2014 | Հերենվեն ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2015 | Կալգարի ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2016 | Բեռլին ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2017 | Համար ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2018 | Ամստերդամ ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2020 | Համար ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
Աշխարհի առաջնությունների մրցումներ անհատական մրցատարածություններում | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2007 | Սոլթ Լեյք Սիթի ![]() |
![]() |
1000 մ |
2007 | Սոլթ Լեյք Սիթի ![]() |
![]() |
1500 մ |
2007 | Սոլթ Լեյք Սիթի ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2008 | Նագանո ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2009 | Ռիչմոնդ ![]() |
![]() |
1500 մ |
2009 | Ռիչմոնդ ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2011 | Ինցել ![]() |
![]() |
1500 մ |
2011 | Ինցել ![]() |
![]() |
3000 մ |
2011 | Ինցել ![]() |
![]() |
1000 մ |
2011 | Ինցել ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2012 | Հերենվեն ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2012 | Հերենվեն ![]() |
![]() |
1500 մ |
2012 | Հերենվեն ![]() |
![]() |
3000 մ |
2013 | Սոչի ![]() |
![]() |
1500 մ |
2013 | Սոչի ![]() |
![]() |
3000 մ |
2013 | Սոչի ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2013 | Սոչի ![]() |
![]() |
1000 մ |
2013 | Սոչի ![]() |
![]() |
5000 մ |
2015 | Հերենվեն ![]() |
![]() |
1500 մ |
2015 | Հերենվեն ![]() |
![]() |
3000 մ |
2015 | Հերենվեն ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2016 | Կոլոմնա ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2016 | Կոլոմնա ![]() |
![]() |
3000 մ |
2017 | Գաննին ![]() |
![]() |
3000 մ |
2017 | Գաննին ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2017 | Գաննին ![]() |
![]() |
1500 մ |
2019 | Ինցել ![]() |
![]() |
1500 մ |
2019 | Ինցել ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2020 | Սոլթ Լեյք Սիթի ![]() |
![]() |
1500 մ |
2020 | Սոլթ Լեյք Սիթի ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2021 | Հերենվեն ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
Աշխարհի առաջնություններ կարճ մրցատարածություններում | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2007 | Համար ![]() |
![]() |
Clasificación general |
Եվրոպայի առաջնություններ | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2006 | Համար ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2007 | Կոլալբո ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2008 | Կոլոմնա ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2010 | Համար ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2011 | Կոլալբո ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2012 | Բուդապեշտ ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2013 | Հերենվեն ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2014 | Համար ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2015 | Չելյաբինսկ ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2016 | Մինսկ ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
2017 | Հերենվեն ![]() |
![]() |
Ընդհանուր դասակարգում (դասական բազմամարտ) |
Եվրոպայի առաջնություններ անհատական մրցատարածություններում | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Մրցաձևը |
2020 | Հերենվեն ![]() |
![]() |
1500 մ |
2020 | Հերենվեն ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2022 | Հերենվեն ![]() |
![]() |
Թիմային հետապնդում |
2022 | Հերենվեն ![]() |
![]() |
1500 մ |
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Թիլբուրգ քաղաքի սահադաշտերից մեկը կոչվել է Վյուստի անունով[15]։ 2022 թվականին նրա հայրենի Հոյռլե քաղաքում բացել են նրա արձանը[16], Հերենվենում էլ նրա անունով են կոչել Տյալֆ Արենա մարզադաշտի մի անկյունը։
2006 թվականին Վյուստն ստացել է Հոլանդական առյուծի շքանշանի ասպետի, իսկ 2022 թվականի փետրվարին ՝ Օրանժ-Նասսաուի շքանշանի հրամանատարի տիտղոս[17][18]։
2006 եւ 2014 թվականներին Հոլանդիայի օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել է «Տարվա մարզուհի»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://isu.html.infostradasports.com/cache/TheASP.asp@PageID%3D103037&SportID%3D103&Personid%3D222453&TaalCode%3D2&StyleID%3D0&Cache%3D2.html?316539
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 https://www.brabant.nl/-/media/74f528e0d35e4e768d27179fe306b517.pdf?la=nl
- ↑ 4,0 4,1 https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2022-7019.html
- ↑ «Eerbetoon in Thialf overtreft alle verwachtingen van Wüst en Kramer: 'Echt te gek'». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «КРАМЕР И ВЮСТ ОФИЦИАЛЬНО ЗАВЕРШИЛИ КАРЬЕРУ В КОНЬКОБЕЖНОМ СПОРТЕ». 2022 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Ireen Wüst aan de slag bij TalentNED als topsportmentor | Schaatsen.nl». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Speed skater Ireen Wüst makes Olympic history with gold at fifth straight Games». The Guardian. Associated Press. 2022 թ․ փետրվարի 7. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Ireen Wüst becomes the first person to win individual golds at five Olympics». The New York Times (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 7.
- ↑ «Ireen WÜST – Olympic Speed skating – Netherlands». International Olympic Committee. 2018 թ․ փետրվարի 17.
- ↑ «Bisexual speedskater Irene Wüst makes Olympic history». Washington Blade, 8 de febrero de 2022 (անգլերեն).
- ↑ Gay Dutch Speed Skater Ireen Wüst Isn’t Happy Her Sexuality Became an Olympic Story Արխիվացված 2020-12-03 Wayback Machine(անգլ.)
- ↑ Ireen Wüst en haar nieuwe vriend Bastiaan Արխիվացված 2013-07-30 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Univé Magazine». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Ireen Wüst IJsbaan - Sport in Tilburg». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Emotionele Ireen Wüst onthult haar eigen standbeeld na huldiging in Goirle | Schaatsen | pzc.nl». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Ireen Wüst en Bob de Jong in Den Haag geridderd». Trouw, 1 de marzo de 2006 (Հոլանդերեն).
- ↑ «Ireen Wüst is Commandeur in de Orde van Oranje-Nassau». omroepbrabant.nl, 22 de febrero de 2022 (Հոլանդերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Photos of Ireen Wüst archive.today (արխիվացված 3 Օգոստոս 2007)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեն Վյուստ» հոդվածին։ |
|