Իսրայել Կամակավիվոʻօլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայել Կամակավիվոʻօլե
Նաև հայտնի է որպեսIz[1]
Ծնվել էմայիսի 20, 1959(1959-05-20)[2]
Հոնոլուլու, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունիսի 26, 1997(1997-06-26)[3][4] (38 տարեկան)
Հոնոլուլու, ԱՄՆ
Ժանրերmusic of Hawaii?, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և ռեգգի
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և երաժիշտ
Երգչաձայնկոնտրատենոր
Գործիքներուկուլելե և վոկալ
ԼեյբլMountain Apple Company?
Պարգևներ
Կայքizhawaii.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Israel Kamakawiwoʻole Վիքիպահեստում

Իսրայել Կամակավիվոʻօլե (անգլ.՝ Israel Ka’ano’i Kamakawiwo’ole, մայիսի 20, 1959(1959-05-20)[2], Հոնոլուլու, ԱՄՆ - հունիսի 26, 1997(1997-06-26)[3][4], Հոնոլուլու, ԱՄՆ), երաժիշտ Հավայան կղզիներից, ով երգերը կատարել է հիմնականում հավայան կիթառով՝ ուկուլելեով։ Այս փոքրիկ, չորսլարանի կիթառով Իսրայելը նվագել սկսել է դեռ մանուկ հասակից։ Իր եղբոր և երեք ընկերների հետ կազմակերպել և ձևավորել է «The Makaha Sons of Ni’ihau» խումբը։ Այս խմբով մասնակցել է բազմաթիվ հյուրախաղերի և թողարկել է թվով հինգ ալբոմներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայել Կամակավիվոʻօլեն ծնվել է 1959 թվականի մայիսի 20-ին Հոնոլուլուում։ Նրա անդրանիկ ալբոմը լույս է ընծայվել 1990 թվականին։ Այն ստացավ տարվա ալբոմ կոչումը, իսկ երգիչը՝ տարվա վոկալիստը տեղական Ձայնագրման ակադեմիայի կողմից։

Լինելով ամենահայտնի երաժիշտներից մեկը Հավայան կղզիներում, նա դարձավ աշխարհահռչակ՝ շնորհիվ «Facing Future» ալբոմի։ Վերջինս դարձավ Հավայան կղզիներում առաջին պլատինե ալբոմը։ ԱՄՆ-ում վաճառվեց մի քանի միլիոն օրինակներով։ Այս ալբոմի գլխավոր հիթը դարձավ պոպուրին դասական երգերից՝ «Somewhere Over The Rainbow» և «What A Wonderful World»: Այն դարձավ նաև «Ծանոթացեք՝ Ջո Բլեք», «Գտնել Ֆորեստերին», «Առաջին 50 համբույր» ֆիլմերի և «Կլինիկա», «Շտապ օգնություն», «Կախարդված» և այլ սերիալների սաունդթրեքը։ Իսրայել Կամակավիվոʻօլեի սկավառակները ստացան պազմաթիվ մրցանակներ և տեղ զբաղեցրին ամերիկյան չարթերում։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում Իսրայելը պրոպագանդեց հավայացիների իրավունքները, որպես անկախ ազգ։ Բազմաթիվ անգամներ երգիչը հանդես եկավ կղզիների սուվերենության համար մղվող շարժամ ժամանակ։

1997 թվականին երգչին երկրորդ անգամ շնորհեցին մրցանակ տեղական Ձայնագրման ակադեմիայի կողմից. նա հաղթց գրեթե բոլոր հրանավոր նոմինացիաներին։ Սակայն, դժբախտաբար, երեկույթին չկարողացավ մասնակցել, քանի որ գամված էր հիվանդանոցի մահճակալին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայել Կամակավիվոʻօլեն մահացել է 38 տարեկան հասակում։ Նրա մոտ սիրտ-թոքային անբավարարություն էր, որը հետևանք էր ճարպակալման։ Հավայան կղզիներում նրա փաղաքշորեն անվանում էին «Նուրբ հսկա» (անգլ. The Gentle Giant): Նա գիգանտ էր. Իսրայելի հասակը 190 սմ էր, իսկ քաշը՝ 343 կիլոգրամ։ Իսրայել Կամակավիվոʻօլեն մահացավ 1997 թվականի հունիսի 26-ին Հոնոլուլուի հիվանդանոցում։ Նրա հուղարկավորության օրը՝ հուլիսի 10-ին, ի հիշատակ ազգային հերոսի, ամբողջ կղզիների տարածքում խոնարհեցին բոլոր պետական դրոշները։ Իսրայելը երրորդ մարդն էր կղզիներում, ում հիշատակին իջեցրին դրոշները։ Թվով տասը հազար մարդիկ եկան Մակուա լողափ, որպեսզի հետևեն, թե ինչպես է երաժշտի մոխիրը լցվում նրա սիրած Խաղաղ օվկիանոսը. դրա նրա վերջին ցանկությունն էր։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի սեմպտեմբերի 20-ին բացվեց նրա մեծ բրոնզաձույլ կիսանդրին։ Այն գտնվում է «Waianae Neighborhood Community Center» շենքում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976- No Kristo
  • 1977- Kaheao O Keale
  • 1978- Keala
  • 1978- Live at Hank's Place
  • 1979- Makaha Sons of Ni`ihau
  • 1981- Mahalo Ke Akua
  • 1984- Puana Hou Me Ke Aloha
  • 1986- Ho`Ola
  • 1990- Makaha Bash 3
  • 1991- Ho`Oluana
  • 1999- Na Mele Henoheno (Vol. 1 y 2)

Սոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989- Ka`Ano`I
  • 1993- Facing Future
  • 1995- E Ala E
  • 1996- In Dis Life
  • 1998- IZ In Concert: The Man and His Music
  • 2001- Alone in IZ World

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002- Island Music, Island Continue
  • 2002- The Man And His Music
  • 2002- Hot Hawaiian Nights'.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայել Կամակավիվոʻօլե» հոդվածին։