Իսրայել Կամակավիվոʻօլե
Իսրայել Կամակավիվոʻօլե | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1959[1][2] Հոնոլուլու, Territory of Hawaii, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 26, 1997[1][2] (38 տարեկանում) Հոնոլուլու, ԱՄՆ |
Ժանրեր | music of Hawaii?, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և ռեգգի |
Մասնագիտություն | երգիչ և հեղինակ-կոմպոզիտոր |
Գործիքներ | ուկուլելե և վոկալ |
Լեյբլ | Mountain Apple Company? |
Կայք | izhawaii.com |
Ստորագրություն | |
Իսրայել Կամակավիվոʻօլե (անգլ.՝ Israel Ka’ano’i Kamakawiwo’ole, մայիսի 20, 1959[1][2], Հոնոլուլու, Territory of Hawaii, ԱՄՆ - հունիսի 26, 1997[1][2], Հոնոլուլու, ԱՄՆ), երաժիշտ Հավայան կղզիներից, ով երգերը կատարել է հիմնականում հավայան կիթառով՝ ուկուլելեով: Այս փոքրիկ, չորսլարանի կիթառով Իսրայելը նվագել սկսել է դեռ մանուկ հասակից: Իր եղբոր և երեք ընկերների հետ կազմակերպել և ձևավորել է «The Makaha Sons of Ni’ihau» խումբը: Այս խմբով մասնակցել է բազմաթիվ հյուրախաղերի և թողարկել է թվով հինգ ալբոմներ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայել Կամակավիվոʻօլեն ծնվել է 1959 թվականի մայիսի 20-ին Հոնոլուլուում: Նրա անդրանիկ ալբոմը լույս է ընծայվել 1990 թվականին: Այն ստացավ տարվա ալբոմ կոչումը, իսկ երգիչը՝ տարվա վոկալիստը տեղական Ձայնագրման ակադեմիայի կողմից:
Լինելով ամենահայտնի երաժիշտներից մեկը Հավայան կղզիներում, նա դարձավ աշխարհահռչակ՝ շնորհիվ «Facing Future» ալբոմի: Վերջինս դարձավ Հավայան կղզիներում առաջին պլատինե ալբոմը: ԱՄՆ-ում վաճառվեց մի քանի միլիոն օրինակներով: Այս ալբոմի գլխավոր հիթը դարձավ պոպուրին դասական երգերից՝ «Somewhere Over The Rainbow» և «What A Wonderful World»: Այն դարձավ նաև «Ծանոթացեք՝ Ջո Բլեք», «Գտնել Ֆորեստերին», «Առաջին 50 համբույր» ֆիլմերի և «Կլինիկա», «Շտապ օգնություն», «Կախարդված» և այլ սերիալների սաունդթրեքը: Իսրայել Կամակավիվոʻօլեի սկավառակները ստացան պազմաթիվ մրցանակներ և տեղ զբաղեցրին ամերիկյան չարթերում: Իր ամբողջ կարիերայի ընթացքում Իսրայելը պրոպագանդեց հավայացիների իրավունքները, որպես անկախ ազգ: Բազմաթիվ անգամներ երգիչը հանդես եկավ կղզիների սուվերենության համար մղվող շարժամ ժամանակ:
1997 թվականին երգչին երկրորդ անգամ շնորհեցին մրցանակ տեղական Ձայնագրման ակադեմիայի կողմից. նա հաղթց գրեթե բոլոր հրանավոր նոմինացիաներին: Սակայն, դժբախտաբար, երեկույթին չկարողացավ մասնակցել, քանի որ գամված էր հիվանդանոցի մահճակալին:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայել Կամակավիվոʻօլեն մահացել է 38 տարեկան հասակում: Նրա մոտ սիրտ-թոքային անբավարարություն էր, որը հետևանք էր ճարպակալման: Հավայան կղզիներում նրա փաղաքշորեն անվանում էին «Նուրբ հսկա» (անգլ. The Gentle Giant): Նա գիգանտ էր. Իսրայելի հասակը 190 սմ էր, իսկ քաշը՝ 343 կիլոգրամ: Իսրայել Կամակավիվոʻօլեն մահացավ 1997 թվականի հունիսի 26-ին Հոնոլուլուի հիվանդանոցում: Նրա հուղարկավորության օրը՝ հուլիսի 10-ին, ի հիշատակ ազգային հերոսի, ամբողջ կղզիների տարածքում խոնարհեցին բոլոր պետական դրոշները: Իսրայելը երրորդ մարդն էր կղզիներում, ում հիշատակին իջեցրին դրոշները: Թվով տասը հազար մարդիկ եկան Մակուա լողափ, որպեսզի հետևեն, թե ինչպես է երաժշտի մոխիրը լցվում նրա սիրած Խաղաղ օվկիանոսը. դրա նրա վերջին ցանկությունն էր:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի սեմպտեմբերի 20-ին բացվեց նրա մեծ բրոնզաձույլ կիսանդրին: Այն գտնվում է «Waianae Neighborhood Community Center» շենքում:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976- No Kristo
- 1977- Kaheao O Keale
- 1978- Keala
- 1978- Live at Hank's Place
- 1979- Makaha Sons of Ni`ihau
- 1981- Mahalo Ke Akua
- 1984- Puana Hou Me Ke Aloha
- 1986- Ho`Ola
- 1990- Makaha Bash 3
- 1991- Ho`Oluana
- 1999- Na Mele Henoheno (Vol. 1 y 2)
Սոլո[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989- Ka`Ano`I
- 1993- Facing Future
- 1995- E Ala E
- 1996- In Dis Life
- 1998- IZ In Concert: The Man and His Music
- 2001- Alone in IZ World
DVD[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- И. Камакавивооле на IMDB
- Իսրայել Կամակավիվոʻօլե Internet Movie Database կայքում
- Mountain Apple Record Company's Official Israel Kamakawiwoʻole Site
- video: "Somewhere over the Rainbow" ՅուԹյուբում
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսրայել Կամակավիվոʻօլե կատեգորիայում։ |