Ժոինվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ժոինվիլի
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էմարտի 9, 1851 թ.
Մակերես1126,106 կմ²
ԲԾՄ4±1 մետր
Բնակչություն616 323 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ047
Փոստային դասիչ89200-000
Պաշտոնական կայքjoinville.sc.gov.br
Ժոինվիլի (Բրազիլիա)##
Ժոինվիլի (Բրազիլիա)

Ժոինվիլի (պորտուգալերեն՝ Joinville, գործածվում է նաև Ժոինվիլ անվանաձևը. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ʒõjˈvili]]], [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ʒo.ĩˈvili]]] կամ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ʒwĩˈvili]]]), քաղաք Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում։ Մեծությամբ այդ նահանգում առաջինն է, Բրազիլիայի հարավային տարածաշրջանում՝ երրորդը (զիջում է Կուրիտիբային և Պորտու Ալեգրիին)։ Արդյունաբերական, ֆինանսական, առևտրային խոշոր կենտրոն է։

Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային զարգացման ամենաբարձր ինդեքս ունեցող բնակավայրերից մեկն է Բրազիլիայում։ Ըստ ուսումնասիրություններից մեկի արդյունքների՝ ապրելու համար ստեղծված պայմանների հարմարավետությամբ երկրորդ տեղն է գրավում բրազիլական բնակավայրերի շարքում[2]։ Ժոինվիլին պատկերավոր կերպով անվանում են «Բրազիլական Մանչեսթր», «Ծաղիկների քաղաք», «Արքայադուստրերի քաղաք», «Հեծանիվների քաղաք», «Պարի քաղաք»։ Ժոինվիլին Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող միակ քաղաքն է, որտեղ գործում է Մոսկվայի Մեծ թատրոնի բալետի դպրոց։ Հռչակվել է նաև պարային ամենամյա փառատոնով, որը համարվում է իր տեսակի մեջ ամենաբազմամարդը ամբողջ աշխարհում։

2017 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 577.077 people[3],: Ընդ որում՝ գերակշիռ մասը կազմում են եվրոպացիների՝ պորտուգալացիների, գերմանացիների, շվեյցարացիների, նորվեգացիների, իտալացիների սերունդները։ Մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը 2010 թվականին հասել էր 1.340.997-ի, և այդ ցուցանիշով Ժոինվիլին առաջին տեղն է զբաղեցրել Սանտա Կատարինա նահանգում[4]։

Քաղաքային տնտեսության զարգացածության և համեմատաբար լավ ենթակառուցվածքների առկայության շնորհիվ Ժոինվիլին հաճախ է դառնում խոշոր միջոցառումների և գործարար խորհրդաժողովների անցկացման վայր։ Քաղաքը ապրելակերպի ամենաբարձր մակարդակ ու լավագույն չափանիշներ ունեցող բնակավայրերից մեն է ամբողջ Լատինական Ամերիկայում[5]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 9.149.044.257,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 18.784,80 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,857 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The city was founded on March 9, 1851 by German, Swiss and Norwegian immigrants[6]:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոինվիլիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 29.3
(84.7)
29.1
(84.4)
28.2
(82.8)
26.0
(78.8)
23.8
(74.8)
22.1
(71.8)
21.3
(70.3)
21.7
(71.1)
22.6
(72.7)
24.2
(75.6)
26.3
(79.3)
27.7
(81.9)
25.19
(77.35)
Միջին ցածր °C (°F) 21.0
(69.8)
21.1
(70)
20.1
(68.2)
17.6
(63.7)
15.3
(59.5)
14.0
(57.2)
12.9
(55.2)
13.6
(56.5)
15.1
(59.2)
17.0
(62.6)
18.5
(65.3)
19.5
(67.1)
17.14
(62.86)
Տեղումներ մմ (դյույմ) 212
(8.35)
246
(9.69)
204
(8.03)
134
(5.28)
110
(4.33)
91
(3.58)
77
(3.03)
93
(3.66)
121
(4.76)
149
(5.87)
126
(4.96)
143
(5.63)
1706
(67,17)
աղբյուր: Climate-Data.org[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  2. «Joinville é a 2ª melhor cidade do Brasil para se viver, aponta pesquisa». A Notícia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  3. «IBGE - Population of Joinville / SC / Brazil». cidades.ibge.gov.br. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  4. (( Radar Sul )) História da Cidade de Joinville - Santa Catatina - SC - Brasil Արխիվացված 2008-04-10 Wayback Machine
  5. http://www.agencias3.com.br. «- Bela Santa Catarina - Portal de turismo e negócios». www.belasantacatarina.com.br. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. |forfatter=Larsen, Joar Hoel|tittel=Et norsk strandhugg i Brasil|url=http://www.dagbladet.no/kultur/1998/06/23/115895.html%7Cutgiver=Dagbladet|dato=1998-06-23|besøksdato=2014-(չաշխատող հղում)(չաշխատող հղում)12-04}}
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.cidade-brasil.com.br/municipio-joinville.html%7Ctítulo(չաշխատող հղում) = O Município de Joinville|data = 9 de novembro de 2012|acessadoem = 10 de junho de 2015|autor = Cidade Brasil|publicado = cidade-brasil.com.br}}
  8. https://www.joinville.sc.gov.br/noticia/9832-Joinville+estreita+rela%C3%A7%C3%B5es+com+cidade-irm%C3%A3+na+Alemanha+e+projeta+melhor+interc%C3%A2mbio.html%7Ctítulo(չաշխատող հղում) = Joinville estreita relações com cidade-irmã na Alemanha e projeta melhor intercâmbio|data = 15 de abril de 2015|acessadoem = 10 de junho de 2015|autor = Prefeitura de Joinville|publicado = joinville.sc.gov.br|arquivourl = https://web.archive.org/web/20150610090042/https://www.joinville.sc.gov.br/noticia/9832-Joinville+estreita+rela%C3%A7%C3%B5es+com+cidade-irm%C3%A3+na+Alemanha+e+projeta+melhor+interc%C3%A2mbio.html%7Carquivodata = 2015-06-10|urlmorta = yes}}
  9. https://www.joinville.sc.gov.br/noticia/7884-Turismo+de+Joinville+poder%C3%A1+ter+interc%C3%A2mbio+com+cidade+su%C3%AD%C3%A7a.html%7Ctítulo(չաշխատող հղում) = Turismo de Joinville poderá ter intercâmbio com cidade suíça|data = 24 de julho de 2014|acessadoem = 9 de junho de 2015|autor = Turismo|publicado = joinville.sc.gov.br|arquivourl = https://web.archive.org/web/20150610085943/https://www.joinville.sc.gov.br/noticia/7884-Turismo+de+Joinville+poder%C3%A1+ter+interc%C3%A2mbio+com+cidade+su%C3%AD%C3%A7a.html%7Carquivodata = 2015-06-10|urlmorta = yes}}
  10. https://www.joinville.sc.gov.br/noticia/400-Parte+da+hist%C3%B3ria+de+Joinville+na+visita+a+Schaffhausen+.html%7Ctítulo(չաշխատող հղում) = Parte da história de Joinville na visita a Schaffhausen|data = 27 de outubro de 2011|acessadoem = 9 de junho de 2015|autor = Gabinete|publicado = joinville.sc.gov.br|arquivourl = https://web.archive.org/web/20150610070128/https://www.joinville.sc.gov.br/noticia/400-Parte+da+hist%C3%B3ria+de+Joinville+na+visita+a+Schaffhausen+.html%7Carquivodata = 2015-06-10|urlmorta = yes}}
  11. «Climate-Data.org:». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոինվիլի» հոդվածին։