Jump to content

Ժոզեֆ Ֆուշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Ֆուշե
 
Կուսակցություն՝ Ժիրոնդիստներ և Յակոբինյան ակումբ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, ակնարկագիր, փաստաբան և ուսուցիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր մայիսի 21, 1759(1759-05-21)[1][2][3][…]
Ծննդավայր Le Pellerin, Ֆրանսիա
Վախճանի օր դեկտեմբերի 26, 1820(1820-12-26)[3][4][5] (61 տարեկան)
Վախճանի վայր Տրիեստ, Ավստրո-Հունգարիա
Թաղված Ferrières-en-Brie
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Joseph Fouché?[6]
Մայր Marie Françoise Croizet?[6]
Ամուսին Bonne Jeanne Coiquaud?
Զավակներ Athanase Fouché?, Joseph-Liberté Fouché?, Armand Fouché d'Otrante? և Joséphine-Ludmille Fouché?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ

Ժոզեֆ Ֆուշե, Օտրանտի առաջին դուքս (ֆր.՝ Joseph Fouché, 1st Duc d'Otrante, մայիսի 21, 1759(1759-05-21)[1][2][3][…], Le Pellerin, Ֆրանսիա - դեկտեմբերի 26, 1820(1820-12-26)[3][4][5], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա), նապոլեոնյան դարաշրջանի ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է հոգևոր կրթություն։ 1791 թվականին դարձել է Յակոբինյան ակումբի անդամ (Նանտում)։ 1792 թվականին ընտրվել է Կոնվենտի անդամ, սկզբում մոտ էր ժիրոնդիստներին, այնուհետև հարել է յակոբինյաններին։ Քվեարկել է Լյուդովիկոս XVI-ի մահապատժի օգտին։ Անօրինակ դաժանությամբ ճնշել է հակահեղափոխական ելույթները դեպարտամենտներում՝ մահապատժի ենթարկելով նաև անմեղներին։

Եղել է Տերմիդորյան հեղաշրջման (1794) կազմակերպիչներից ու ղեկավարներից։ Դիրեկտորիայի ժամանակաշրջանում (1795—1799) զբաղեցրել է դիվանագիտական պաշտոններ, 1799 թ.-ին նշանակվել ոստիկանության մինիստր։ Աջակցել է գեներալ Բոնապարտին՝ իրականացնելու Բրյումերի տասնութի (1799 թվականի նոյեմբերի 9-10) պետական հեղաշրջումը։ Լյուդովիկոս XVIII-ի վերադարձից (1815) հետո նշանակվել է ոստիկանության մինիստր, սակայն շուտով հանվել պաշտոնից։

«Արքայասպաններին» Ֆրանսիայից արտաքսելու մասին 1816 թ. ընդունված դեկրետի հրապարակումից հետո մեկնել է Տրիեստ և ընդունել ավստրիական հպատակություն։

Դերը Նապոլեոնի կայսրությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մասին այսպես էին ասում

Ժոզեֆ Ֆուշեն այն եզակի գործիչներից է, որ նրանց հետ մնալը վտանգավոր է, իսկ առանց նրանց մնալը՝ ուղղակի սարսափելի։

Հենց այս պատճառով է, որ Նապոլեոնը Ֆուշեի հետ մնալուց նողկանք էր ապրում, իսկ առանց նրա իր անձի հանդեպ վտանգ զգում։ Մի քանի անգամ հեռացնելով Ոստիկանության մինիստրի պաշտոնից, Նապոլեոնն այդպես էլ վճռականություն չունեցավ վերջնականապես վտարելու Ֆուշեին։ Ֆուշեն հաջողեցրեց մնալ Կայսրության ոստիկանապետ միայն իր խելքի շնորհիվ։ Վերջապես, Ստեֆան Ցվայգը տվել է Ֆուշեի հետևյալ բնութագրումը. «թող իրեն ծաղրեն, բայց միայն ենթարկվեն ու վախենան իրենից»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  6. 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժոզեֆ Ֆուշե հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Ֆուշե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Ֆուշե» հոդվածին։