Ժիգմոնդ Մորից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիգմոնդ Մորից
հունգ.՝ Móricz Zsigmond
Ծնվել էհուլիսի 2, 1879(1879-07-02)[1]
ԾննդավայրTiszacsécse, Fehérgyarmat District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1942(1942-09-05)[2][1] (63 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3]
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունգրող, լրագրող, դրամատուրգ, մանկագիր և խմբագիր
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԴեբրեցենի համալսարան (1900)
Գրական ուղղություններռեալիզմ
ԱշխատավայրՆյուգաթ և Pesti Napló?
ԱմուսինMária Simonyi?
ԶավակներLili Móricz?, Virág Móricz? և Gyöngyi Móricz?
 Zsigmond Móricz Վիքիպահեստում

Ժիգմոնդ Մորից (հունգ.՝ Móricz Zsigmond, հուլիսի 2, 1879(1879-07-02)[1], Tiszacsécse, Fehérgyarmat District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա - սեպտեմբերի 5, 1942(1942-09-05)[2][1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3]), հունգար անվանի գրող, ռեալիստական (իրապաշտական) ուղղության ներկայացուցիչ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1879 թվականին, կալվինիստ բողոքականների ընտանիքում։ Մայրը՝ Էրժեբեթ Պալլագին, աղքատացած, հին ազնվականական տոհմից էր, հայրը՝ Բալինտ Մորիցը, ճորտի սերունդ[4]; Ժիգմոնդը սովորել է Դեբրեցենի i Református Kollégium-ում (1891–1893), Sárospataki Kollégium-ում (1894–1896), Kisújszállás-ում և Szakoly-ում (1896–1898): 1899 թվականին ընդունվել է Debreceni Református Kollégium՝ աստվածաբանություն ուսումնասիրելու, բայց վեց ամիս անց տեղափոխվել է իրավաբանության բաժանմունք։

1903 թվականից ժուռնալիստական աշխատանքի է անցել «Az Újság» թերթում, որին շարունակել է աշխատակցել մինչև 1909 թվականը։

Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած հեղափոխական կառավարությունների օրոք՝ 1918—1919 թվականներին եղել է Վյորյոշմարտիի ակադեմիայի փոխնախագահը, աջակցել նորաստեղծ Հունգարական խորհրդային հանրապետությանը, որի անկումից հետո ենթարկվել է հորտիստական վարչակազմի հալածանքներին։ Նրան հեռացրել են Կիշֆալուդի գրական ընկերությունից, արգելել նրա թատերգությունների բեմադրումը Ազգային թատրոնում։ Գրվածքներն էլ հրատարակվել են միայն «Nyugat»-ում ու «Az Est»-ում։ 1929 թվականի վերջերին Մորիցը դարձել է «Nyugat»-ի արձակի բաժնի խմբագիր, և այդ պարբերականը վերափոխվել է 20-րդ դարի հունգարական ամենաազդեցիկ գրական ամսագրի։

1905 թվականին Մորիցն ամուսնացել է Եվգենյա Հոլիքսի հետ։ Ընկճախտից տառապելով՝ վերջինս 1925 թվականին վերջ է տվել իր կյանքին։ 1926 թվականին գրողն ամուսնացել է Մարիա Շիմոնի հետ։ Մահացել է ինսուլտից՝ հեռախոսով թոռնուհու ծնվելու մասին լուրն առնելիս։

Ժիգմոնդ Մորիցի ստեղծագործություններն արտացոլում են հունգարական գյուղացիության կյանքը, արծարծում աղքատության հիմնախնդիրներին առնչվող թեմաներ։ 1936 թվականին կինոռեժիսոր Գեորգ Հյոլերինգը նրա «Komor ló» պատմվածքի հիման վրա ֆիլմ է նկարահանել։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kisvilágos kivirradtig («Ով է զգաստ, ով է դեռ անկյալ») (1898)
  • Légy jó mindhalálig («Հավատարիմ՝ մինչև մահ») (1920)
  • Úri muri («Չափազանց ուրախ») (1928)
  • Rokonok («Հարաբերություններ») (1932)
  • Hét krajcár («Յոթ գրոշ» և այլ պատմվածքներ) (1907)
  • Az ezüstkirály sípja. Iromba J («Արքայական արծաթե սրինգ»)

Հիշատակ և մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119285703 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Judit Frigyesi (2000) Béla Bartók and turn-of-the-century. Budapest, University of California Press. p. 47

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիգմոնդ Մորից» հոդվածին։